Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի քաղաքապետը առնվազն պետք է հրաժարական տա և լքի մայրաքաղաքի կառավարման ղեկը

24/12/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն երկու ամիս շարունակ մայրաքաղաքը ալեկոծվում է տրանսպորտի թանկացման լուրերից։

Բնակչությունը փորձում է տարատեսակ մանուկ պաշտոնյաների բացատրությունների, կեղծ հաշվարկների ետևում գտնել որևէ խիղճ, որևէ կարեկցանք և տնտեսագիտական բացատրություն, գիտելիք։

 Զո՛ւր հույսեր:

 Քաղաքական այս վարչախումբը երբեք ետ չի կանգնելու իր հակաժողովրդական քաղաքականությունից, և խոշոր հաշվով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողի համար բնավ էական չէ տրանսպորտի թանկացումը։

Այո, այդ վարչախումբը, նրա առանցքային դեմքերը, տեղերում դրանց մանկլավիկները ահռելի ակտիվների տեր են դարձել, անընդհատ գերթանկարժեք առանձնատներ, մեքենաներ են գնում, կահավորում և այդ ամենն անում են բյուջեի հաշվին կամ բյուջե չգնացող ֆինանսների հաշվին։

Այս իմաստով բացառիկ բնութագրական է մայրաքաղաքը կառավարող պաշտոնյաների օլիմպիական հեռավորությունը հասարակ մարդկանցից։

Միջին վիճակագրական երևանցին երբեք չէր կարող պատկերացնել, որ նիհարիկ, դալուկ, օրվա գարեջրի փողը չունեցող ջահելները կարող են արագ կերպով հասնել և անցնել տեղի և արտասահմանյան շքեղ կյանքով ապրողներին,  կատարել զեխ ու շվայտ ծախսեր բյուջեի հաշվին։

Քաղաքապետ աշխատողը խոստովանեց, որ այո, ինքը մոտ ութ միլիոն դրամ արժեցող տոմսով է ուղևորվել  ԱՄՆ։ Եվ դա այն դեպքում, երբ նրա պատվիրակության անդամները նույն ինքնաթիռի նույն սալոնում թռիչքի համար վճարել են 10 անգամ էժան։ Խոստովանողը քպ անդամին հատուկ վարքագծով մեղքը գցեց իբր ինչ-որ թերացողների վրա, իբր ինչ-որ սխալ պլանավորման վրա և խոստացավ վերականգնել վատնված գումարը։ Դե, սրանց արդեն վեց տարի ճանաչում ենք և գիտենք  ուղնուծուծով։

Հիմա դիմում եմ երևանցիներին ու ներկայացնում, թե այդ տոմսի գնով ինչ կարելի էր անել:

Խոսքը ութ միլիոն դրամի մասին է։

1. Ութսուն հազար երևանցիներ կարող էին մեկ անգամ օգտվել քաղաքային տրանսպորտից։ Ութսուն հազարը Երեւանի բնակչության 10 տոկոսն է։

2. Քսանհինգ հազար երևանցիներ կարող էին մեկական հաց գնել։ Հավատացեք, որ թոշակառուներից շատերը հացի փող իսկ չունեն։

Երեւանի քաղաքապետը առնվազն պետք է հրաժարական տա և լքի մայրաքաղաքի կառավարման ղեկը։

Գիտակցել է պետք, որ նրա ցանկացած պնդում, խոսք, հանձնարարական այլևս չունի վստահություն և լրջագույն խաթարում է բերելու հանրային կառավարման մեջ։ Հրաժարականը մի ուշացրեք:

Երևանցին սպասում է ձեր քայլին։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղել է իրավիճակ, եղել է խնդիր, և խնդիրը կշտկվի. Երևանի փոխքաղաքապետը՝ Ավինյանի 7 միլիոնանոց ավիատոմսի մասին

Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական