Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան

488

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տվել: Սոֆյան գրել է.

Հարգելիներս,  մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը:

Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:

Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում չեմ էլ վախենալու:

Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: