Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ բոլոր հասանելի միջոցներով ազդել Ադրբեջանի վրա ու կանխել Արցախում մշակութային եղեռնը. Արցախի թեմ

23/04/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սրտի խոր ցավով խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։

2019 թվականի օծումից ի վեր Սուրբ Աստվածածին եկեղեցին ստեփանակերտցիների և բոլոր արցախցիների համար դարձավ ամենասիրված տաճարներից մեկը և Արցախի հոգևոր կյանքի կենտրոնը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին ՄՈՐ նման իր հովանու ներքո պատսպարեց հազարավոր մարդկանց։

Սա պարզապես եկեղեցու քանդում չէ, այլ համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն, որը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ։ Այս վանդալիզմն ուղղված է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացմանը։

Միջազգային կառույցների կողմից որքան էլ անարձագանք մնան մեր դատապարտումներն ու արդար պահանջները՝ Արցախում մշակութային եղեռնի կանխման հարցում, միևնույն է մենք, Ավետարանական այրի կնոջ պես, անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը, քանզի Արցախի հայ բնակչության վերադարձի և իր բնօրրանում ապրելու իրավունքը չի կարող վիճարկման հարց դառնալ։

Ուստի վերստին կոչ ենք անում աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը, միջազգային համապատասխան կառույցներին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քրիստոնյա և մահմեդական պետություններին՝ միջամտել և դադարեցնելայս ակնհայտ վանդալիզմն ու կանխել համաքրիստոնեկան արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը։

Դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ բոլոր հասանելի միջոցներով ազդել Ադրբեջանի վրա ու կանխել Արցախում մշակութային եղեռնը։

Աստված օրհնի մեր ժողովրդին և այս դժվարին պահին ամոքի ու մխիթարի սիրելի արցախահայությանը։

ԱՄԵՆ

ՀԱՍԵ Արցախի թեմ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից

Հաջորդ գրառումը

Ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը. Բագրատ Սրբազանի կոչը՝ ընդդմությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հաջորդ գրառումը

Ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը. Բագրատ Սրբազանի կոչը՝ ընդդմությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական