Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորով միասին դաշտն ամայացնում են և արժեզրկում են բոլորին և ամեն ինչ. Ճշմարիտյան

04/02/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խորագետ համարվելու հավակնություններ չունենալով հանդերձ՝ անհնար է չնկատել, որ արդի «խորագետներից» շատերը
թացը չորի հետ խառնելուց ստացված վերլուծական խոտանով նպատակադրված, թե ոչ, բայց գաղափարապես վնասում են
«…ինքնուրույն գործողությունների դիմելու պատրաստ գործիչներին…» և ուժերին։
Բնական է, որոշները՝ մանիպուլացնելով ու գիտակցված, մյուսները՝ հավանաբար հուզված ու հուսահատված։
Իրականում՝ բոլորով միասին դաշտն ամայացնում են և արժեզրկում են բոլորին և ամեն ինչ։
Նման մոտեցման հիմնարար սկզբունքները.
– միայն մենք գիտենք, թե ինչ է եղել, երբ և ինչպես, և ովքեր են մեղավորները,
– միայն մենք գիտենք, թե որն է ազգայինն ու ապազգայինը, պետականն ու պետականակործանը, ազնիվն ու անազնիվը, խելացին ու անխելքը, ինքնուրույնն ու ծառան, ճիշտն ու սխալը,
– բոլորը մեղավոր են, իսկ մենք՝ ոչ, որովհետև մենք ժամանակին ասել ու գրել ենք, իսկ մեզ չեն լսել…
և այսպես շարունակ։
Իրականում պահանջվում է կատարել միայն մեկ պարզ վարժություն՝ 30-ը բաժանել երեքի, կամ 30-ը բազմապատկել 2/3-ով, փնտրել ու գտնել իրողությունները և իրատես ու օբյեկտիվ մոտեցմամբ եզրահանգումներ անել, որը ոչ մի կերպ չեն կարողանում կամ չեն ցանկանում անել: Այս պարզագույն վարժությունը չկատարելու պատճառն էլ հավանաբար սուբյեկտիվ է՝ տեղեկությունների պակաս, կամ մեթոդական անտեսում։
Նաև ներքուստ չեն համարում, որ 30 տարուց առաջ նույնպես Հայաստան, Արցախ, Սփյուռք ու հայեր են եղել` իրենց բոլոր առավելություններով ու թերություններով, խնդիրներով և ավանդույթներով։
Ավելի հակիրճ.
նման մոտեցմամբ ազգային շահերին ծառայող, «աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական խորագիտակ» մտածողությամբ գործիչների «նշանակումն» ու փնտրտուքը վերածվում է անհասանելի երազանքի։
Առաջնային հետևանքը՝ դաշտն ամայանում է, իսկ դրա հետևանքներին նույնիսկ չարժե անդրադառնալ։
Եզրահանգումը մեկն է.
Պատմական փաստագրության իմացությունը քաղաքական բազմագործոն և օբյեկտիվ վերլուծության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
ՀԳ
Ասում են՝ «…հիմնվեք պատմագրության վրա կամ «…վստահեք պատմագետներին» ։ Ինչպե՞ս կարող ենք լիարժեք վստահել դարեր, առավել ևս՝ հազարամյակներ առաջվա եղելությունների մասին մերօրյա որոշ պատմագետների հրապարակած նկարագրություններին, եթե միայն վերջին 40-50 տարվա բոլորիս աչքով տեսածն ու ապրածն են գլխիվայր շուռ տվել, խեղաթյուրել ու ձևախեղել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրք նախարար Սոյլուի թուքումուրն ու ԱՄՆ դեսպանի բերկրանքը

Հաջորդ գրառումը

Erik Bazinyan Edges Alantez Fox Via Majority Decision, Thursday Night

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Erik Bazinyan Edges Alantez Fox Via Majority Decision, Thursday Night

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական