Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէր, որքան 22 թ.-ի աշնանից հետո

29/07/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին ադրբեջանցիները Արցախի` այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին. գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նախ մեկնարկեց դեպի Շուշի ճանապարհը, որից մեկ տարի անց արդեն երկրորդ` դեպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաև թունելներով:

Երկրորդ խոշոր ուղղությունը` դեպի Քաշաթաղ ու այնտեղից Քաշաթաղը Քարվաճառին կապող ճանապարհներն էին, որոնց մի մասը ևս թունելներով էր կառուցվում:

Ադրբեջանը 2021-22 թթ.-ին փորձում էր իր վերահսկողության տակ անցած հայկական շրջանները միմյանց կապելու և հայկական Արցախը օղակի մեջ վերցնելու ռազմավարական խնդիր լուծել:

2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, վերոնշյալ ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներում լուրջ փոփոխություններ մտցվեցին, որոշ տեղամասերում աշխատանքի ինտենսիվությունը կա´մ կտրուկ ընկավ կա´մ նույնիսկ դադարեց:

Իհարկե, ոչ միայն այս առումով, բայց այս հանգամանքը ևս հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէին, որքան 22 թ.-ի աշնանից հետո:

Ավելի պարզ ասած, ակնհայտորեն, պատերազմից անմիջապես հետո, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել, հակառակ դեպքում որոշ մեգապրոյեկտներ լրիվ այլ կերպ կպլանավորվեին ու կիրացվեին:

Հայաստանի կառավարչի հայտնի հայտարարություններն Արցախն Ադրբեջան հռչակելու վերաբերյալ, ինչպես նաև` դրան հաջորդած քաղաքական քայլերը, տարածաշրջանում իրադրային կտրուկ փոփոխությունների բերեցին, որի հետևանքով նաև միջազգային դերակատարների դիրքորոշումներում վերանայումներ եղավ:

Հետևանքը` հանձնված ու հայաթափված Արցախն է:

ՀԳ. Լուսանկարում Արցախը Հայաստանին կապող Հակարի կամուրջն է, որը վերջին շրջանում միակ հագույցն էր մնացել, որով ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերն էր ապահովում: Մինչև 2023 թվականն այս հատվածը ամենաակտիվ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նվազել է», – գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Հաջորդ գրառումը

Իսրայելը հարվածել է Լիբանանին

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է. Ռուբեն Վարդանյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելը հարվածել է Լիբանանին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական