Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իսրայելը հարվածել է Լիբանանին

Իսրայելական անօդաչու թռչող սարքը  հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Շաղրա քաղաքի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. ինչպես հայտնում է  Times of Israel-ը, այս մասին տեղեկություն է տարածել Լիբանանի փրկարար ծառայությունը։

Հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են երեքը, այդ թվում՝ մեկ երեխա:

Շաբաթ օրը Գոլանի բարձունքների վրա Հեզբոլլահի հրթիռակոծությունից հետո, որ հետևանքով զոհվել է 12 երեխա,  սա Իսրայելի առաջին  հարվածն է Լիբանանի վրա: