Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել

10/12/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել։

 Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման օրն է, զոհերի հիշատակի օրը: Ինչու դեկտեմբերի 9-ը, որովհետև 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրների ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։

Հայաստանի նախկին իշխանությունների ջանքերով և նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

ԱՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության վրա: «Պատիվ ունեմ» դաշինքը միակն էր քաղաքական միավորներից, որ նույնպես հանդես եկավ հայտարարությամբ: ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, որևէ հայտարարություն չեղավ, և միայն այսօր առավոտյան, հետին թվով տեղադրվել է հայտարարություն:

Երեկ տեսնելով իմ հարցազրույցը, որում նշում եմ, որ սպասելու եմ ԱԳՆ տեքստին, այսօր արդեն կայքում այն տեղադրվել է:

Հարգելի՛ լրագրողներ, ստուգեք ձեր մեյլերը, արդյո՞ք երեկ ստացել եք պրես-ռելիզ:

Ֆեյսբուքում ևս հայտարարությունը տեղադրված չէ, մի պարզ պատճառով, որ հետին թվով տեղադրելու դեպքում «կբռնվեին»:

ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մոռացել են, ուրացել են այն օրը, որը Հայաստանն ինքն է դարձրել հիշատակի օր:

1.5 միլիոն զոհերի հիշատակը «մանրացել» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում:

Կեղծ, աննամուս, անբարո մի տեքստ է հրապարակվել հետին թվով, որում

1. Հայոց Ցեղասպանության եզրույթը մի անգամ է օգտագործված ՝ պատմական ակնարկի շրջանակներում,

2. չկա՝ ով է իրականացրել ցեղասպանությունը. Մարսից են իջել, մեզ կոտորել -գնացել,

3. չկա միջազգային հանրությանն ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին ուղերձ:

ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, ոնց եք դրանց հետ աշխատում, ու՞ր է ձեր խիղճը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանխել են ադրբեջանցիների մուտքը հանքավայրեր և նրանց համապատասխան տեղ «ճանապարհել». Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիների այցը Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների, հանքավայրի ղեկավարության հետ. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը.

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիների այցը Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների, հանքավայրի ղեկավարության հետ. հայտարարություն

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական