Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«30 տարի ուզում են բարեփոխել ոլորտը, չեն կարողանում, եւ ուսուցչի վրա են մունաթ գալիս»

14/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարության ու Ազգային ժողովի դիմաց ցույց են են անում մանկավարժները: Ուսուցիչները դպրոցից կտրվել ու փողոց են դուրս եկել ընդդեմ  նախարարության սահմանած նոր նորմերի ու չափորոշիչների: Դրանք, իրենց բնորոշմամբ, նույնիսկ մի քանի տասնամյակ մանկավարժությամբ զբաղվող մանկավարժներին հասկանալի չեն, էլ ուր մնաց՝ աշակերտներին կամ նրանց ծնողներին հասանելի  լինի: «Ազգ»-ի զրուցակիցը «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչ է: 30 տարվա մանկավարժ է եւ մի պարզ ճշմարտություն գիտի՝ ինչ էլ անում են, կրթության որակը դրանից չի լավանում:

«Ով քնում-արթնանում  է, իր ձախողումն ուսուցչի վրա է գցում: Ամեն դասի ժամանակ պետք է գրենք՝ «նպատակ», «վերջանրդյունք»: Կներեք, դա ո՞ւմ համար ենք գրում, ո՞ւմ է հետաքրքիր: Թող գան, իմ դասը լսեն, տեսնեն՝ աշակերտներս կարողանո՞ւմ են ռուսերեն խոսել, թե՞՝ ոչ: Եթե չկարողանան, այդ ժամանակ նոր թող պարտադրեն, որ գնամ, վերապատրաստվեմ»,- ասում է մանկավարժը:

Խոսելով նոր  ներդրված չափորոշիչներից՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ դա ինչ-որ նոր բան չի, այն միշտ էլ եղել է: «Չափորոշչի մեջ գրված է՝ երեխան որ դասարանում ինչ պետք է կարողանա անել: Ես դասավանդում եմ «Ռուսաց լեզու», ու երբեք չի եղել այնպես, որ դասագիրքը համապատասխանի անհրաժշետ «A1», «B1» ու մյուս մակարդակներին: Մեր դասագրքերը միանգամից «B2» մակարդակի են համապատասխան: Կարճ ասած՝ մենք «Ռուսաց լեզվի» նորմալ գիրք չունենք, ու այդ ֆոնին մեզ ասում են՝  նոր ծրագրով դասավանդեք, բայց՝ հին գրքերով: Դա անհնար է ախր, որովհետեւ գործող գրքերում այդքան թեմաներ չկան:  Ասում են՝ մտեք ինտերնետ, ման եկեք օժանդակ նյութեր,  տպեք ու դրանով դաս անցակցրեք: Ես չեմ պատրաստվում դա անել: 50 հազար աշխատավարձ եմ ստանում, ինչո՞ւ պետք է դրա մասին էլ մտածում: Դասագրքեր ու չափորոշիչներ գրելու վրա թիմ է աշխատել, ինչո՞ւ դրա մասին չեն մտածել, ինչո՞ւ են ամեն բան թողել ուսուցչի վրա: 50 հազարի համար այդքան բա՞ն անեմ, լո՞ւրջ: Իսկ ո՞վ է գնահատողը: Ինչ ասես մեր գլխին են կոտրում, հետ էլ՝ մուննաթ գալիս: Մենք դիզվառելիքով վառարանի  կողքին ձեռնոցով դաս ենք արել, եթե դա չեն հարգում, վերեւից են մեզ հետ խոսում (աշխատավարձերը բարձրացնելու մասին դեռ չեմ խոսում) ինչի՞ մասին է խոսքը»,-արդարացիորեն արձանագրում է մանկավարժը:

«Ռուսաց լեզու» դասավանդող ուսուցչուհին էլեկտրոնային մատյաններին դեմ չէ, ավելին՝ կողմ է, որ գնահատականներ չլինեն: Ըստ նրա՝ ճիշտ է, որ երեխայի օրագրում թվանշան դնելու փոխարեն նրա բնութագիրը ներկայացվի ծնողին: «Կողմ եմ նրան, որ էլեկտրոնային մատյանում գրենք այն, ինչ պետք է եւ օգուտ է մեզ, աշակերտին ու ծնողին: 30 տարի է՝ դպրոցում եմ աշխատում, որից միայն 15 տարին նույն գրքով ենք անցնում: Հիմա մեզ ասում են՝ օրվա պլան գրեք, բայց ո՞ւմ համար պլան գրեմ, ի՞նձ, ախր ես նույն բանը 15 տարի դասավանդում եմ, ի՞նչ գրեմ: Ինչ վերաբերում է նոր գրքերին, ապա դրանք իսկապես ավելի հասկանալի են, ավելի՝ խոսակցական, օրինակներն առօրյայից են, բայց չկան, չեն տպվել ու այս տարի դպրոց չեն մտնելու»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը պարտավոր է միջազգայնորեն ընդունված երաշխիքներ տրամադրել, որ ԼՂ բնակչությունը անվտանգ կապրի իրենց տներում․ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա

Հաջորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական