Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածք գերու դիմաց ցանկացած գործարք պետք է բացառել

12/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի վերլուծությունը, –

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հնչեցրել էր իրենց այն պնդումը, թե Ադրբեջանն արդեն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին։ Մինչդեռ Ադրբեջանում առ այսօր շարունակվում են պահվել նվազագույնը 200 հայ գերիներ։

Իրականում Ադրբեջանը փորձում է հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել տարածքային պահանջներով։

Այս մասին ասվում էր նաև օրեր առաջ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած հոդվածում։ Եվ հայկական, և ռուսական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ի հետ զրույցներում հայտնել էին, որ Ադրբեջանը փորձում է հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց տարածքներ ստանալ Արցախից և ՀՀ-ից։ Մասնավորապես` Ադրբեջանը մեր գերիների վերադարձի դիմաց պահանջում է իր վերահսկողությանը փոխանցել, ասել թե ` իրեն հանձնել Արցախի Կարմիր շուկա-Շուշի ճանապարհը և Տավուշի մարզի մի շարք գյուղեր։

Որքան էլ ականջահաճո չլինի, “տարածք գերու դիմաց” ցանկացած գործարք պետք է բացառել ի սկզբանե։

Ինչու՞։

Որովհետև`

📌 Հիշեցնեմ. Ադրբեջանն առ այսօր դեպի Շուշի ճանապարհ չունի։ Ադրբեջանական ռազմական և քաղաքացիական ավտոմեքենաները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշի են հասնում Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհով։ Ճանապարհի հանձնումը Ադրբեջանին շղթայաբար բերելու է Կարմիր Շուկայի և ճանապարհամերձ մի շարք գյուղերի հայաթափմանն և Ադրբեջանի կողմից օկուպացիայի, էլ ավելի մեծ հարվածի տակ է դնելու Մարտունու շրջանը։

📌 Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ընդամենը 300 մ արևմուտք գտնվող Հին/Վերին Ոսկեպար, ինչպես նաև Ազատամուտ, Այգեհովիտ, Դիտավան գյուղերին գրեթե կպած, չբնակեցվող Բարխուդարլի և Սոֆուլու գյուղերի և Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի որոշ հատվածների նվիրումն Ադրբեջանին ևս ծանր հետևանքներ է ունենալու մեզ համար։ Նշված տարածքները 1930-ականներին արհեստական հիմնավորումներով պարզապես պոկվել էին Խորհրդային Հայաստանից և կցվել Խորհրդային Ադրբեջանին, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ վերամիավորվել էին Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ նշված հատվածների օտարումը թշնամուն բերելու է նրան, որ

▪︎ Ոսկեպար, Ազատամուտ և Կիրանց գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու  են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա, մեր այդ հինգ  գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,

▪︎Հայաստանը Վրաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի զգալի հատվածներն անցնելու  են ադրբեջանական վերահսկողության տակ, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում։

📌 Փաստ չէ, որ եթե անգամ հայկական կողմը գնա նման անթույլատրելի գործարքի, Ադրբեջանը կվերադարձնի մեր բոլոր գերիներին։ Ընդհակառակը, վստահաբար կարող ենք ասել, որ նման գործարքի դեպքում Ադրբեջանը կտա մեր գերիներից մի քանիսին` մյուսների պահելով հետագա “առևտրի”, ասել է թե` նոր տարածքների դիմաց “վաճառելու” համար։

📌Հայտնի բան է` շան ախորժակը նրա դիմաց գցած մսի կտորից է բացվում։ Մեկ անգամ նման գործարքի գնալը բերելու է նրան, որ Ադրբեջանը և Արցախից, և ՀՀ-ից անընդհատ նոր գերեվարումների փորձեր է ձեռնարկելու` մեր նոր գերիներին կրկին տարածքների դիմաց մեզ վաճառելու համար։

Մեր գերիներին վերադարձնելու տարբեր ճանապարհներ և ազդեցության լծակներ ու գործիքներ կան, հնարավորություններ, որոնց ուղղությամբ ՀՀ ներկայիս օկուպացիոն վարչակարգը ոչ մի քայլ չի կատարել։ 

Եվ չի էլ կատարելու։

Ինչու՞։

Որովհետև մեր ներկայիս իշխանությունները փաստացի սպասարկում են թուրք-ադրբեջանական շահը ՀՀ տարածքում և իրենց օրակարգը նույնական է Ադրբեջանի օրակարգի` Հայաստան պետությունը վերջնական կործանելու հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պենտագոնը և Xiaomi-ն համաձայնության են եկել վերացնելու ընկերությունում ներդրումների արգելքը

Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Երուսաղեմում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Երուսաղեմում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական