Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշի չորս գյուղերն ու «զանգեզուրյան» թնջուկը

Գրիգոր Առաքելյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
132
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական օրակարգ

Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպմանն անդրադարձել են նաեւ Իրանում: Սակայն, առայժմ այդ թեմայի մասին պաշտոնական Իրանի դիրքորոշումն արտահայտող հրապարակված տեղեկություններ չկան:  Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի սահմանային փոփոխությունները չեն մտահոգում  Իրանի Իսլամական Հանրապետությանը:

1926 թվականից Իրանում լույս տեսնող եւ իսլամական հեղափոխությունից հետո հիմնականում   իշխող հոգեւոր վերնախավի տեսակետներն արտահայտող   «Էթթելաաթ» օրաթերթն անդրադարձել է հայկական գյուղերի թեմային, նշելով, որ հանձնման ենթակա չորս սահմանային գյուղերից երկուսը գտնվում են Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող  հյուսիս-հարավ միջանցքի ճանապարհին: Այս կերպ,  թերթն իր ընթերցողին հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու  «հանձնվող» տարածքի   ռազմավարական նշանակության մասին:

«Էթթելաաթ»  թերթի փոխանցմամբ, Փաշինյանը տավուշցիներին բացատրել է, որ պատերազմը կանխելու համար Հայաստանի իշխանություններն  ստիպված են չորս բնակավայրերը հանձնել Բաքվին: Թերթը նաեւ հիշեցնում է Փաշինյանի զգուշացումն այն մասին, որ գյուղերը չհանձնելու այլընտրանքը պատերազմն է:  

Իրանական մամուլի տարբեր  ներկայացուցիչներ, այդ թվում՝  khabarban.com կայքը տեղեկատվություն է ներկայացրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի մասին, դրան հավելելով մարզի մասին պատմական ակնարկը:

Կայքը մասնավորապես նշում է, որ 16-րդ դարում Տավուշը  Պարսկաստանի մաս է կազմել, եւ պարսից թագավորները քրիստոնյա հայերի ու վրացիների հարձակումները կանխելու  համար այս շրջանում  վերաբնակեցրել են  շիմշադցի ղազախների ու թաթարների, որից հետո Հայաստանի տարբեր մարզերը կոչել են  վերաբնակեցված ցեղերի անուններով:

Տավուշի մարզի պատմության հետագա ընթացքի մանրամասներին  անդրադառնալով՝ իրանական կայքը կանգ է առնում «Գյուլիստան» ու «Թուրքմենչայ»  պայմանագրերով տարածքը Պարսկաստանից Ռուսաստանին անցնելու դրվագներին, ընդգծելով նախկինում  տարածքի իրանական պատկանելության հանգամանքը:
 
Իսկ  «Զանգեզուրը կվերադարձվի՞ Իրանին»  կասկածելի  վերտառությամբ հոդվածը, որի  հրապարակումը  ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված  Iranian Diplomacy  կայքի միջոցով առնվազն տարակուսանք է առաջացնում,  թույլ է տալիս խորհելու իրանական որոշ շրջանակների մտադրությունների մասին:

Նշենք, որ Iranian Diplomacy  կայքի արտոնատերը  ՄԱԿ-ում Իրանի  մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ, Ֆրանսիայում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Մոհամմադ Սադեղ Խառազին է:   

Ուշագրավը նաեւ այն է, որ տարօրինակ  խորագրով հանդես եկող այս հոդվածի հեղինակը, եվրասիական ու կովկասյան հարցերի փորձագետ, «ժամանակակից աշխարհ» վերլուծական կենտրոնի ղեկավար դոկտոր Շաիբ Բահմանի բնորոշմամբ, Իրանի պետական կառույցներում պաշտոնավարող   քողարկված պանթուրքիստ  Ռասուլ Էսմայիլզադե Դոզալն է, որը հայկական «Միրզոյան» կեղծ ստորագրությամբ «Քիրվայության ավանդույթից հրաժարումը՝ կովկասահայության պատմական սխալը» վերտառությամբ  հոդված է հրապարակել Iranian Diplomacy  կայքում:

Հարկ է նշել, որ դոկտոր Շաիբ Բահմանիի  բացահայտած  պանթուրքիստը 2012 թվականին որպես մշակութային կցորդ պաշտոնավարել է Թուրքմենստանում ԻԻՀ դեսպանատանը կից գործող մշակույթի կենտրոնում:

Հոդվածի կասկածելի ծագումով  հեղինակը, չկարողանալով զսպել  իր հրճվանքը հայկական չորս գյուղերը Բաքվին հանձնելու մասին շրջանառվող թեմայից, գրում է.

«Ադրբեջանապատկան չորս գյուղերի հանձնման անհրաժեշտությունն ստիպեց Նիկոլ Փաշինյանին այցելել նշված գյուղերը:  Գյուղացիների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը ի ցույց դնելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի քարտեզի ուրվագիծը եւ խոսելով պատերազմի վտանգը կանխելու հրամայականի մասին, փորձեց համոզել նրանց ընդունելու այդ փաստը, ինչը, տարբեր պատճառաբանություններով,  տեղաբնակների կողմից  դարձավ վիճարկման առարկա»:

Հաշվի առնելով  տարածաշրջանի ներկա դրությունը,  հոդվածագիրը չի բացառում, որ չորս գյուղերի բնակիչները ցանկություն հայտնեն  հանձնվող գյուղերի հետ միասին ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը: Իր ենթադրությունը փաստերով ամրագրելու համար, հոդվածագիրը խոսում է հայերի նկատմամբ Կովկասի մուսուլմանների բարյացակամ վերաբերմունքի մասին, հիշատակելով տեղացի հայերի ու  մահմեդականների միջեւ երկար տարիների ընթացքում լարվածության  ու   թշնամանքի բացակայությունը,  հատկապես հաշվի առնելով հայերի ու մուսուլմանների միջեւ քիրվայական կապն ու հայերի մասնակցությունը մուսուլման երեխաների թլպատման արարողություններին, ինչը հիմք է տվել հեղինակին ենթադրելու, որ  Ադրբեջանի կառավարությունը կընդառաջի հայերի ցանկությանը:
Տարօրինակ վերնագրող  հոդվածի հեղինակը, սակայն, համոզված չէ, որ  տարածաշրջանում  խաղաղության գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով չորս գյուղերի հանձնումը դրական անդրադարձ կունենա   ռազմավարական ու ներկովկասյան իրավիճակի կայունացման վրա: Այդուհանդերձ,  հոդվածագիրը հույս  է փայփայում, որ հայկական գյուղերը հանձնելու առաջարկի  մերժումը կարող է դառնալ «զանգեզուրյան»  թնջուկի կարգավորման նախերգանքը:

Համադրելով վերը նշված մտքերը, կարելի է ենթադրել, որ  «զանգեզուրյան» թնջուկի կարգավորման վերաբերյալ կասկածելի ծագումով  հոդվածագրի  փայփայած երազանքը թաքնված է հենց «Զանգեզուրը կվերադարձվի՞ Իրանին»  հոդվածի վերնագրի բովանդակության մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի մասին Թեսսա Հոֆմաննի դասախոսությունը Էրֆուրտում

Հաջորդ գրառումը

Միշայել Ռոթը լքեց քաղաքական (թատերա)բեմը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

Միշայել Ռոթը լքեց քաղաքական (թատերա)բեմը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական