Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վտանգալից մարտահրավերներ

Հակոբ Ավետիքյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՛չ մեր մամուլը, ո՛չ էլ վերլուծաբանների հանրույթը, ինձ անհասկանալի պատճառներով, անհրաժեշտ ուշադրության չարժանացրին Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում միջինասիական Հնգյակի ու Եվրոմիության հանձնաժողովի միջեւ անցկացված ֆորումը, որին անդրադարձել էր մեր թերթը ապրիլի 11-17 թվակիր համարում: Չգիտենք՝ Եվրոպայի ու Միջին Ասիայի միջեւ հաղորդակցության ուղիների ստեղծման 13 միլիարդանոց ծրագրերին նվիրված այդ ֆորումին Հայաստանը գոնե դիտորդի կարգավիճակով մասնակցո՞ւմ էր, երբ, մյուս կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան ներկա էին դրան եւ մասնակցում էին, բնականաբար, մեծ ակտիվությամբ, քանզի նման ճանապարհատրանսպորտային ծրագիրը կարող է իրականություն դառնալ միայն իրենց տարածքով: Միայն իրե՞նց: Էլ ո՞ւր մնացին մեր աշխարհագրական դիրքը, «խաղաղության խաչմերուկի», «միջանցքի» եւ այլնի մասին մեծախոսիկությունները մեր իշխանության: Թե՞ մեր կարծիքն ու տեսակետը, մեր շահն ու շահագրգռությունը կարեւոր չեն, մենք ընկալվում ենք որպես կատարածու պետություն, անգլերեն արտահայտությամբ՝ for granted, արդեն շնորհված նրանց, որոնք ծրագրել են այդ ծրագիրը, որոնց մեջ թեեւ որոշիչ դեր ունի Մ. Նահանգները, սակայն որի հետ, դժբախտաբար, պաշտոնական առանձնահատուկ հարաբերություններ չունենք, ինչպես 6-րդ էջում բացատրում է այդ երկրի քաղաքականության մեր լավագույն մասնագետներից Սուրեն Սարգսյանը:

Նույն՝ մամուլի մարդիկ եւ վերլուծաբանները անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում նաեւ հենց այս օրերին տեղի ունեցող՝ այս պարագայում ռազմական գործողություններին՝ ընդմեջ մեր բարեկամ Հնդկաստանի եւ մեր թշնամիների բարեկամ Պակիստանի: Կատաղի բախումներ, հրթիռային փոխադարձ հարվածներ, որոնք մեծ թվով մարդկային կյանքեր են խլում:

Մինչդեռ, փաստորեն, մեր աչքի առաջ տեղի է ունենում մի գործընթաց, որի արդյունքից է կախված Թուրքիա, Ադրբեջան եւ Պակիստան եռյակի գլխավորությամբ Միջին Ասիա-Փոքր Ասիա իսլամական համադաշնության ձեւավորման գործընթացի ճակատագիրը, որը հաջողելու պարագայում ծանր, շատ ծանր դրության կմատնվի մեր երկիրը:

Նմանապես, ներկա օրերին, ինչպես 3-րդ էջում հստակորեն բացատրում է մեր հնագույն աշխատակիցներից, Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանը, դարձյալ եւ միշտ Մ. Նահանգների օրհնությամբ ընթանում է մեկ այլ՝ նույնպես վտանգավոր գործընթաց, որը կոչվում է «Աբրահամյան համաձայնագրի» ընդլայնման գործողություն, որի մեջ մտնում է նաեւ «Միջերկրականի ոստիկան» Իսրայելը՝ արաբական որոշ երկրների հետ միասին, այս անգամ՝ ընդդեմ մեր բարեկամ երկրի՝ Իրանի: Այլ խոսքով՝ իսլամական ճակատ՝ իսլամական Պարսկաստանի դեմ…

Միով բանիվ՝ ճակատագրական երեք գործընթացներ, որոնք խոստանում են հիմնովին փոխել մեր եւ հարակից լայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական կացությունը, սպառնում նաեւ մեր պետության հետագա գոյությանը:

Ի՞նչպես, ի՞նչ միջոցներով, պետական ի՞նչպիսի ղեկավարմամբ եւ սպասվող վտանգներին ո՞ւմ եւ որո՞նց օժանդակությամբ դիմագրավելու հարցը դրվում է մեր առջեւ:

Հետեւաբար, ճղճիմ, ծեքծեքուն, արկածախնդիր բոլոր նկրտումները դառնում են ավելորդ ու վնասակար:

Լուրջ մարտահրավերներ են սպասում մեզ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետի թեկնածու որոնելիս

Հաջորդ գրառումը

Բաքվի դատարանում հայ գերիներին «մեղադրող» տեսանյութեր են ցուցադրվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի դատարանում հայ գերիներին «մեղադրող» տեսանյութեր են ցուցադրվում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական