Նաիրի Հոխիկյանի ՖԲ էջից, –
Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 9-ի առավոտյան Մարտակերտի մոտ սպանվել է Արցախի բնակիչ, իսկ նույն օրը կեսօրին Երասխի մոտ թշնամու կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող։
Օրերս սահմանային N կետում զրուցում էի սահմանապահների հետ, ասում են՝ թշնամու կրակոցներին կրակոցով պատասխանելու իրավունք չունենք արդեն 10 տարուց ավելի։
Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եթե ադրբեջանական կողմից որևէ սադրանք էր լինում, հայկական զորքը ուներ իրավունք բնում խեղդել թշնամու յուրաքանչյուր քայլ, խիստ պատժիչ գործողություն անել։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան Նախիջևանի, Տավուշի, Մարտակերտի, Հորադիսի հատվածներում։
Ի՞նչը փոխվեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակվանից զինվորին արգելվեց կրակել թշնամու վրա և զենքով պատասխանել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ 2008-ից հետո ծառայածները կփաստեն, որ փամփուշտները նույնիսկ հաշվվում էին, մինչդեռ ադրբեջանական կողմից կրակում ու կրակում էին՝ տարեցտարի մեծացնելով տրամաչափը։
Հիմա թշնամու ցինիզմը սահմաններ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի անողնաշար իշխանության պայմաններում։
Որքա՞ն ժամանակ զոհեր ու վիրավորներ պետք է ունենանք շփման գծի հատվածում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն։ Վախենում ենք, որ մեր պատասխան կրակի դեպքում նորից պատերազմ կսկսվի՞։ Այդ վախերից ու անսկզբունքայնությունից էլ օգտվում է Ադրբեջանը՝ կրակելով ու խորացնելով մեր վախերը, ինչն էլ աստիճանաբար բերելու է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի հայաթափմանը։
Եթե չենք ուզում այս սցենարը, ապա ժամանակն է, որ հայ դիպուկահարները գործի անցնեն։
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Արցախի գրավյալ Մատաղիս գյուղ, եղել ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի մոտ, որոնք ամբողջությամբ հայկական կողմի դիտարկման տակ են, մերոնց ափի մեջ։ Հայ դիպուկահարների համար մեկ կրակոց էր Ալիևին հորիզոնական դիրքում տեղավորելը, բայց միաժամանակ պարզ է, որ նրանց դա արգելվել է։ Ինչո՞ւ։