Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»»․ Էդգար Ղազարյան

12/04/2021
- Վերլուծություն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում «Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»» վերտառությամբ գրառում է կատարել: Գրառման մեջ ասված է․

«2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, այլև միջազգային գործընկերների շրջանում։ Սահմանադրական դատարանում, որպես կանոն, դատավորներ էին դառնում հեղինակավոր, ճանաչված և բանիմաց իրավաբաններ, իսկ դատարանի մինչ օրս օրինական ընտրված երկու նախագահները՝ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հանդիսանում են ժամանակակից սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներից, որոնք անուրանալի դեր են ունեցել և շարունակում են ունենալ իրավունքի զարգացման գործում։

Բնականաբար ցանկացած կայացած և ֆունկցիոնալ պետական կառույցի գոյությունը չէր կարող չանհանգստացնել պետությունը քանդելու նպատակ ունեցող թշնամական խմբին։ Սահմանադրական դատարանում այդ առաքելությունը վերապահված էր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որը փողոցից գործուղվել էր Բարձր դատարան։ Պարզվեց, որ նա այնքան էր ոգևորված իր կազմաքանդիչ առաքելությամբ, որ գործի անցավ մինչև Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնելը։ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, դեռևս իր երդումը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ (որից հետո նա կարող էր համարվել ՍԴ օրինական դատավոր, չնայած ի սկզբանե իր ոչ լեգիտիմ լինելու փաստին), նա, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, հանդես եկավ օրենքով չնախատեսված մի ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ րոպեներ անց ստանձնելու է ոչ միայն ՍԴ դատավորի, այլև Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։

Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։ Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։ Պարզ էր, որ նրա ինքնահռչակումը ոչ մի իրավական հետևանք չէր կարող ունենալ․ նա չկարողացավ կատարել, որևէ քայլ և գործողություն, որը կապ կունենար ՍԴ նախագահի լիազորությունների հետ։ Տևական ժամանակ նա չէր կատարում անգամ Սահմանադրական դատարանի դատավորի իր պարտականությունները։ Նա որոշեց ինքնամեկուսացվել իր աշխատասենյակում՝ առանց բժշկական հսկողության, երբեմն-երբեմն տարօրինակ վարքով և հոգեկան անհավասարակշիռ բռնկումներով։

Ցավոք, Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հիվանդությունը վարակիչ դարձավ ՍԴ երկու այլ դատավորների համար։ 2020 թվականին հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ իրականացված հակասական և զավեշտալի փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու առաքելությունը ստանձնեց հիմնական կրթությամբ տնտեսագետ, հարկային ծառայության նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանը։ Ժամանակավորապես ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հարցում նրան օգնության ձեռք մեկնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը (հանրությանն առավել հայտնի «Օմեգա»)։

Նրան հաջողվել էր Բարձր դատարանի դատավոր դարձած, արդեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին համոզել ստորագրելու ԱԺ նախագահի պաշտոնական ձևաթղթի վրա գրված «Հաղորդագրություն» անունով մի գրական-գեղարվեստական ստեղծագործության տակ, որով իրեն իրավաբան համարող մարդը, համաձայնել էր իր գործընկերների հանդեպ իրականացված ապօրինություններն իրավաչափ որակել։ Դրա հետևանքով նա արձանագրել էր իր տարիքով ավագ լինելու փաստը, առանց մտածելու, որ տարիքը հիմնականում մարդկանց օժտում է իմաստնությամբ, իսկ երբեմն՝ հակառակը։

Ինչևէ, ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ինքնահռչակ Աշոտ Խաչատրյանը, շուրջ երկու ամիս, տապալելով ՍԴ բնականոն գործունեությունը (Սահմանադրական դատարանը չէր կարողանում հրավիրել իրավազոր նիստեր, աշխատակարգային նիստեր, դատական կազմի նիստեր, չէին կայացվում ոչ մի տեսակի որոշումներ, խախտվում էին գործերի քննության ժամկետները, ընթացք չէին տրվում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին և այլն), ՍԴ նախագահի ինքնահռչակման էստաֆետը զիջեց ՍԴ մեկ այլ դատավոր Արման Դիլանյանին։

2020 թվական հոկտեմբերին 12-ին ՍԴ ժամանակավոր ինքնահռչակ նախագահ Աշոտ Խաչատրյանը հրավիրել էր Սահմանադրական դատարանի հատուկ աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի ընտրության նպատակով։ Նիստի ընթացքում նրա չհաջողվեց կազմակերպել ՍԴ աշխատակարգի պահանջներին համապատասխանող քվեարկության գործընթաց, ինչի հետևանքով, Սահմանադրական դատարանը ձեռնպահ մնաց Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու մասին որոշում կայացնելուց։ Ենթադրվում էր, որ Սահմանադրական դատարանը չէր կայացնի նման որոշում նաև այն պատճառով, որ դեռ որոշում չէր կայացրել ՀՀ Ազգային ժողովի կողմից, մինչ այդ, օրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Փաստը մնում է փաստ, որ ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, այնպես էլ դրանից հետո, Սահմանադրական դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու մասին (Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, այդ թվում աշխատակարգային որոշումները, առանց բացառության, տեղադրված են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր չէ գտնել նման բովանդակությամբ որևէ որոշում), իսկ Արման Դիլանյանը, հավանաբար ոգևորված նիստի ընթացքում նախկին ինքնահռչակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած դրական խոսքերից, որոշել է 2020 թվական հոկտեմբերի 12-ից իրեն համարել Սահմանադրական դատարանի արդեն երրորդ ինքնահռչակ «նախագահ», ավելին կատարել ՍԴ նախագահի լիազորություններից բխող գործողություններ, որոնց մի մասով ոտնահարվել են նաև այլոց իրավունքները (ներկա պահին միայն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արման Դիլանյանի ապօրինի որոշումների բողոքարկման չորս դիմում)։

Փաստորեն ստացվում է, որ հիմնադրման 25-ամյակի հոբելյանական տարին Սահմանադրական դատարանը դիմավորել է՝ արձանագրելով պատմության մեջ Սահմանադրական դատարանի հինգ նախագահներ, որոնցից մեկը ՍԴ նախագահի պաշտոնում նշանակվել և ազատվել է օրինական ճանապարհով, երկրորդ նշանակվել է օրինական, բայց հեռացվել է՝ ապօրինի ճանապարհով, մյուս երեքը՝ ինքնահռչակվել են ՍԴ «նախագահներ»։

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, երբ ավարտեն ՀՀ Արարատի մարզի Դարակերտ գյուղում Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի չափումները, ինչպես նաև Երևան քաղաքում գտնվող նոտարական գրասենյակների պատկանելության «ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիք» հանդիսացող հանգամանքների համակողմանի և ամբողջական ուսումնասիրությունները ու որոշեն զբաղվել իրենց հիմնական առաքելությանը բնորոշ գործունեությամբ, ապա կարող են ուսումնասիրել այս հանրահայտ փաստերը, որից հնարավոր է պարզվեն իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ՀՀ Քրեական օրենսգրքով նկարագրվող այլ ենթադրյալ հանցագործությունների հանցակազմերի տարրեր։

Այս և այլ ապօրինությունների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10․30-ին ՀՀ վարչական դատարանի թիվ 19 նիստերի դահլիճում (ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ շարունակվելու է Արման Դիլանյանի կողմից ինձ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ապօրինի կերպով հեռացնելու որոշման բողոքարկման հերթական դատական նիստը»։

Նախորդ գրառումը

Խաղաղապահները Արցախում վերականգնում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին. Արցախի ՆԳ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին. Արցախի ՆԳ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական