Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջան ասելու ժամանակը

24/03/2021
- Մշակույթ, Վերլուծություն

Դեսպան Գրիգոր Առաքելյանի գրառումը, –

Հայերը  ջերմ  մթնոլորտում զրուցելու  ավանդական  ձևաչափ  ունեն,  որը  կոչվում է «ջան ասել, ջան լսել»: Սա այն հայեցի ձևաչափն է, որ երկխոսության կողմերից մեկն  իր զրուցակցին  դիմում է «ջան» փաղաքշականով  և ստանում «հա ջան» պատասխանը: Պատկերացնո՞ւմ  եք,  որքան հաճելի  կլիներ, եթե այս օրերին մեր երկրի բոլոր վարչական ռեսուրսները   մոբիլիզացվեին  այս ձևաչափով մեզ զրուցել պարտադրելու համար։  

«Ջան»  բառը հայի շուրթերից  պարբերաբար  հնչող փաղաքշական բառ է, որը դրվում է կոչականի կողքին:  Հաճախ «ջան» բառը ստիպում է հայի բազմավանկ անունը արտաբերել   ընդամենը մեկ վանկով: Օրինակ, Կառան,  Նառան ու Մառան, որ Կարինեի,  Նարինեի ու Մարինեի կրճատ տարբերակներն  են, ջանի «շնորհիվ»  ստանում  են Կառջան, Նառջան ու Մառջան ձևերը: Եվ դա մի տեսակ մտերմություն ու հարազատություն է պարտադրում զրուցակիցներին: (Խնդրում եմ Մառջան հապավումը  չշփոթել Մարջան անվան հետ, որն առաջացել է արամերեն margonith հոմանիշից): Նաև պետք չէ  վրացական Դարիջան իգական անվան մեջ փնտրել «ջան»  բաղադրիչը, քանի որ այդ անվանումը պարսկերեն  نیست در جهان   [nist dar jahan]  «Աշխարհում (նմանը) չկա» բառակապակցության  հնչյունափոխված (աղավաղված) ձևն է:

Ես միշտ կարեկցանքով եմ նայել ռուսներին, քանի որ նրանք չունեն «ջ»  հնչյունը, և հայի հետ առնչվելիս, ստիպված են  մի կերպ  «դ» և «ժ»  բաղաձայների միաձուլումով  արտասանել,  օրինակ,  «Մգեր-ԴԺան»  բաղաձայնակույտը:

Մեզ շրջապատող, հատկապես իրանական մշակույթի ազդեցությունը կրող ժողովուրդները,  նույնպես օգտագործում են իրանական աղբյուրից փոխառված  «ǰān»  փաղաքշականը,  որը նշանակում  է  «հոգի», «կյանք»: Բայց հայերենն  ունի նաև հնդեվրոպական նախալեզվից փոխառած նույն ուղղագրությամբ բնիկ հայկական մեկ այլ  բառ, որից էլ  կազմվել են «հոգնաջան», «ժրաջան», «ջանալ» բառերը, և դա  իրանական  جان     « ǰān»  բառի  հետ  ոչ մի կապ չունի:

Ջանի կիրառումն Աֆղանստանում այնքան սովորական  է, որ այլևս ջանը չի ընկալվում  որպես փաղաքշական բառ: Օրինակ, Աֆղանստանի դպրոցներում ներկա-բացակայի ժամանակ աշակերտների անուններն արտասանում են միայն  ջանի հավելումով՝ Ահմադ-ջան, Մամուդ-ջան, Ջումա-ջան և այլն:  Ջանի փաղաքշանքը չի ընկալվում  նաև  հայերեն որոշ անձնանունների,  օրինակ՝ Աղաջանի ու Իսաջանի պարագայում: 

Բայց Աֆղանստանում, ինչպես նաև Իրանում,  «ջան ասել, ջան լսել» բանաձևի  փոխարեն կա մեկ այլ ձևաչափ, որը կոչվում է «Ես ծաղիկ ասեմ, դու ծաղիկ լսիր»:

Իրանցի ժամանակակից  բանաստեղծ Ֆերեյդուն Մոշիրին այս տողերով ընկերական  ջերմ ու անկաշկանդ  զրույցի  մասին  իր  երազանքն է արտահայտում․

 من دلم می‌خواهد

خانه‌ای داشته باشم پُرِ دوست ،

کنج هر دیوارش

دوست‌هایم بنشینند آرام

گل بگو گل بشنو … ؛

Երանի տուն ունենայի՝  լի ընկերներով,

Դրա պատերի ամեն մի անկյունում

Անվրդով նստած լինեին  ընկերներս,

Ու մենք ջան ասեինք,  ջան լսեինք… (ծաղիկ ասեինք, ծաղիկ լսեինք)

Ի դեպ, Աֆղանստանում  ծաղիկ  իմաստով «գոլ» բառը  ինչ-որ տեղ  փոխարինում է «ջան» բառին, որի ապացույցն է آقای گل   [agha-ye gol] հարգալից  դիմելաձևը: Բայց եթե Աֆղանստանում «աղա-յէ գոլ» արտահայտության  մեջ «գոլ» բառը ծաղիկ է նշանակում, ապա  Իրանում նույն  آقای گل   «աղա-յէ գոլ»  բառակապակցությունը    համարվում  է տիտղոս, որը տրվում է ֆուտբոլային խաղերում ամենաշատ գոլ  խփած  ֆուտբոլիստին:

Նախորդ գրառումը

Բլինկեն. ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որ Թուրքիան չհեռանա դաշինքից

Հաջորդ գրառումը

Պաշտպանի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի․ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Պաշտպանի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի․ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական