Տնտեսագետ Հրայր Կոմենդատյան, –
Այսօր մարդամեկը,ով թերի բարձրագույն կրթություն էլ չունի, դեմքի յուրահատուկ լրջությամբ հայտարարեց,որ քպ ծրագրին չհավատացող պետական ծառայողները պետք է լքեն իրենց աշխատանքը։ Եկեք մուրճով ընտրական քարոզ անող եվ ղայշով մեյիդ փռող ակամա ղեկավարին ուղղենք մի քանի հարց։
1.Խորհրդարանական կառավարման անցած մեր երկրում երեք տարին մեկ կամ ավելի շուտ տեղի ունեցող ընտրության արդյունքում կարող է փոխվել քաղաքական վերնախավը։Միթե հնարավոր է ամեն երեք տարին մեկ հեռացնել մասնագետների 75 տոկոսը։Դա ընտրողների ընդհանուր քանակի նրան չընտրած ընտրազանգվածն է։
2.Եթե նույնիսկ հեռանան այդ մասնագետները,ապա ով պետք է նրանց փոխարինի։Պետական ծառայության մեջ ներկայում մոտ 400 հազար մարդ է աշխատում։Փաստորեն չհամաձայնվողներին փոխելու համար առնվազն երեք հարյուր հազար մասնագետ է պետք,իսկ մեր բուհերը տարեկան քսան հազարի չափ մասնագետ են կարող թողարկել։
Ակնհայտ է, որ մարդամեկը պարզապես բերանից գոհարներ է շաղ տվել, կամ էլ հույսը դրել է վերին Բազմաբերդի անասնապահ ժողովրդի ուղեղային հզորության վրա, որոնք ասֆալտի վրա բարդագույն սահմանադրական հիմնախնդիրներ էին քննարկում թերի բանասերի հետ,ով Արցախի կորստից հետո մուրճ էր ճոճում բոլորի վրա, 0բացի անասուն իլխամից։ Եթե սրան էլ գումարենք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Հադրութեցի Արմենի միտքը կադրային ջարդի պարտադիր լինելու թեզի մասին,ապա պատկերը բավականին մտահոգիչ է դառնում։
Ելքը որն է? Չկարդալ, չլսել, չդիտել սրանց ելույթները։