Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Բեռլինից ակնկալում ենք «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» կյանքի կոչել

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

 Գերմանական table.media հարթակը հուլիսի 18-ին հրապարակել է Թոբիաս Փիթցի  ուշագրավ վերլուծականը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Գերմանիայի ակտիվ դերակատարման անհրաժեշտության մասին: Փիթցը Բեռլինի Միջազգային խաղաղարար կենտրոնի (ZIF) վերլուծական խմբի ղեկավարի տեղակալն է: Շահույթ չհետապնդող այս կենտրոնը հիմնադրել են Գերմանիայի Դաշնային կառավարությունն ու Բունդեսթագը 2002-ին: Կենտրոնը մի շարք գործառույթներ է իրականացնում միջազգային մարդասիրական եւ խաղաղապահ առաքելությունների աշխատանքներում, մասնակցում է  քաղաքացիական անձնակազմ հավաքագրելու, նրանց նախապատրաստելու, տեղաբաշխելու, ինչպես նաեւ իր ծառայությունն է սպասարկում ընտրություններին մասնակից դիտորդական առաքելությունների համար: «Դաշնային կառավարությունը պետք է ավելի շատ գործածի իր քաղաքական կշիռը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար», գրում է Թոբիաս Փիթցը: «Հունիսի վերջին չորս հայ զինվոր է զոհվել ադրբեջանական զորքերի հարձակման հետեւանքով՝ հենց Լեռնային Ղարաբաղում հրադադարի գծի վրա: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական կողմը պատասխանել է հայերի հրետակոծություններին: Ժամանակային առումով վերոհիշյալ էսկալացիան համընկավ  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ խաղաղ բանակցությունների համար Վաշինգտոնում հանդիպած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որ հույսի նշան է», գրում է Փիթցը, եւ նկատել տալիս, որ վաղուց հայտնի օրիանաչափությամբ ԼՂ հակամարտության շուրջ ամենաբարձր մակարդակով զգալի առաջընթացը պարբերաբար ուղեկցվում է էսկալացիաներով, որ ակնհայտորեն ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում:
«Դաշնային կառավարությունը կարող է իր ազդեցությամբ սա փոխել», կարծիք է հայտնում վերլուծականի հեղինակը, եւ առաջարկում՝ տարեսկզբից Հայաստանում տեղակայված, գերմանացի բարձրաստիճան ոստիկան Մարկուս Ռիթթերի ղեկավարած ԵՄ առաքելությունը վերջապես ոչ միայն հասնի ծրագրված օպերատիվ հզորությանը, այլեւ ստանա անհրաժեշտ սարքավորումները պարեկային բոլոր նախատեսված գործողություններն իրականացնելու համար: Հեղինակն իհարկե չի քողազերծում, թե ինչպիսի գործողությունների մասին է ակնարկում: Թոբիաս Փիթցն այնուհետ գրում է՝ «Բրյուսելում ԵՄ դիվանագիտությունը կարող է ճնշում գործադրել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի վրա՝ Վաշինգտոնում սկսված բանակցությունները վերսկսելու համար: Ի վերջո մեծ հույս կա, որ մինչ այս տարեվերջ բանակցություններում առաջընթացի կհասնեն»: Թոբիաս Փիթցը հիշատակում է, որ ԵՄ-ն 5 հանդիպում է կազմակերպել 2022 թվականից ի վեր:

«Մայիսին Հայաստանի վարչապետ Փաշինյանն առաջին անգամ ճանաչեց, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է՝ այդու «լուծելով» հակամարտության կենտրոնական վիճելի կետերից մեկը: Սակայն անկլավի հայ բնակչության համար անվտանգության միջազգային երաշխիքների նրա պահանջը հանգեցրեց Բաքվի ակնհայտ հակազդեցությանը: Հենց այստեղ է, որ պիտի իր դերն ունենա ԵՄ-ն, որը զարմանալիորեն կենտրոնական դերակատարում ստանձնեց անցյալ տարվանից: Նա կարող է շարունակել ճնշում գործադրել, որ հակամարտող կողմերը բանակցեն, կարծիք է հայտնում Փիթցը եւ շարունակում. Թեժ սահմանի լիցքաթափման (դեէսկալացիա) հարցում փետրվարից ի վեր կարեւոր դեր է խաղում 100 անզեն աշխատակիցներից կազմված ԵՄ առաքելությունը: Նրանց տրված մանդատը լրանում է 2025-ին, գլխավոր նստավայրը Եղեգնաձորում է, մասնաճյուղերը՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում եւ Իջեւանում: Բացի սահմանի երկայնքով կանոնավոր պարեկությունից, որ բացառապես Հայաստանի տարածքում է, առաքելության խնդիրն է հակամարտող կողմերի միջեւ հաղորդակցության եւ դեէսկալացիայի մեխանիզմների հաստատման ուղիներ գտնելը: Նաեւ աջակցում է սահմանազատման աշխատանքներին եւ ԵՄ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ եռակողմ բանակցություններին:

Փիթցը շեշտում է, որ Բաքուն դժգոհում է ԵՄ առաքելությունից: «Իսկ Հայաստանի կառավարությունը հուսով է, որ առաքելության ներկայությունը սահմանամերձ գոտում կնվազեցնի միջադեպերի թիվը, պաշտպանիչ վահանի դեր կկատարի:

Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս բողոքել է առաքելությունից՝ այն համարելով երկխոսության գործընթացի համար պոտենցիալ խանգարող տարր: Լարվածությունից խուսափելու համար ԵՄ առաքելության ղեկավարությունը եւ Հարավային Կովկասում ու Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարբերաբար նախօրոք տեղեկացնում են Բաքվին դիտորդական նախատեսված երթուղիների մասին: Նույնիսկ առաքելության լիովին չգործելու պարագայում էլ, այն արդեն իսկ ներկա է սահմանի առանցքային կետերում, երբեմն պարեկության է տանում ԵՄ բարձրաստիճան այցելուներին», հաղորդում է վերլուծաբանը: Նա շեշտում է, որ Գերմանիան ամենամեծ մարդկային ներդրումն ունի առաքելության մեջ: Ոչ միայն առաքելության ղեկավարն է գերմանացի, այլեւ անձնակազմի շուրջ 15 տոկոսը, ինչը ԵՄ անդամ երկրների ամենամեծ ազգային հավաքակազմն է: Ի տարբերություն Փարիզի, որ Բաքվում ընկալվում է որպես ֆրանսահայ համայնքի անունից հանդես եկող միավոր, Բեռլինը չեզոք երկրի համարում ունի: ԳԴՀ կառավարությունը պետք է օգտագործի այս առիթը՝ Ադրբեջանի պահանջին ընդառաջ՝ վարչապետ Փաշինյանի՝ խաղաղության հանգեցնող Ղարաբաղը ճանաչելու գործընթացն էլ ավելի ամրապնդելու համար, առաջարկում է Թոբիաս Փիթցը:

Նա սակայն մոռանում է մի կարեւոր հանգամանք. Եթե Փարիզում, Ֆրանսիայում հայկական սփյուռքն ազդեցիկ ներկայություն ունի, եւ Բաքուն շեշտադրում է այդ հանգամանքը, ապա Բաքվի էներգակիրներից կախված Բեռլինը, ԳԴՀ-ն ու ԵՄ-ն «վստահելի գործընկեր» կնիքով են հաստատել իրենց՝ Ադրբեջանի հանդեպ մեղմ ասած ոչ չեզոք դիրքորոշումը: Գերմանիայի արտգործնախարարությունը որեւէ անգամ չի հայտարարել, թե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ո՛վ է զոհ, ո՛վ՝ դահիճ, չի ձեւակերպել, որ ադրբեջանական ԶՈՒ հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպանտները տակավին մեր երկրի տարածքում են, իսկ Արցախի՝ ոչ միայն միակ ուղին են փակել՝ Հայաստանին ագուցող Բերձորի միջանցքը, այլեւ դանդաղ՝ ազգաբնակչությանը դատապարտում են սովի եւ մահվան: Քաղաքագետ Փիթցին պիտի հիշեցնել, որ այս պահին ազնիվ կլինի, եթե Բեռլինը պնդի մարդասիրական օդային հաղորդակցությամբ Ստեփանակերտ սնունդ եւ դեղորայք առաքելու հրատապությունը: Երկրորդ աշխարհամարտի պատճառով երկու բեւեռների միջեւ բաժանված Բեռլինը տեսել է, մինչ օրս պատմում է այդ մարդասիրական «Լյուքթբրյուքե Բեռլինի» մասին: Հենց այդպիսի օդային կամուրջ՝ «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» պիտի կյանքի կոչի պաշտոնական Բեռլինը, որ բարոյական իրավունք ունենա հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միջնորդ լինել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

Ֆրանսիական «Ատլանտիկո»-ի անդրադարձն Արցախի խնդրին

Հաջորդ գրառումը

«Միջազգային ուժերի հստակ գործողությունների ժամանակն է»

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

«Միջազգային ուժերի հստակ գործողությունների ժամանակն է»

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական