Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որովհետեւ բուհերի շենքերի վրա աչք ունեցողի աչքը չենք հանում

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Նոր ուսումնական տարին բարի չէր Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի »õ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի համար:

Բուհերի օպտիմալացումը, 16 բուհից ամենաշատը 8 պետական բուհ թողնելը, Աշտարակում առնվազն 1 միլիարդ դոլար արժողությամբ ուսանողական ակադեմիա սարքելը կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի բաղկացուցիչներն են: Ո՞ր մասնագետի հետ են խորհրդակցել իշխանությունները կրթության ռազմավարությունը մշակելիս, հայտնի չէ: Նրանք, որպես կանոն, հրապարակում ու իրականացնում են արդեն հաստատված որոշումները, որքան էլ փորձեն համոզել, թե դրանք  ընդամենը նախագծեր են,  քննարկման փուլում են, կարող են փոփոխվել, միեւնույն է, նրանց ոչ ոք չի հավատում:

Ոչ մի բանն էլ չի փոփոխվում, քննարկումները ոչինչ չեն տալիս: Դառը փորձն ու իշխանությունների գործելաոճն են բազմիցս ապացուցել, որ անգամ մասնագետների հիմնավորված, փաստարկված հակադարձումները, բողոքի տեւական ցույցերը չեն փոխում իշխանությունների, ավելի ճիշտ՝ իշխանության գլուխ կանգնած մեկ մարդու կայացրած որոշումները:

Եվ բոլորին է  պարզ, որ կոնկրետ կրթության ոլորտում կատարվող իշխանական ոտնձգություններն արդարացնելն ու իբր որպես բարեփոխում մատուցելը ԿԳՄՍ նախարարության վրա դրված պարտավորություն ու առաջադրանք է, այլապես նախարար Վահրամ Դումանյանից սկսած՝ մինչեւ ներքեւի օղակներ, ի զորու կլինեին գոնե մեկ հիմնավորում բերել, թե ինչու են միավորվում Բրյուսուվը, Մանկավարժականն ու Ֆիզկուլտինստիտուտը: Գոնե մեկն այսքան ժամանակ կաղաղակեր՝ «թագավորը մերկ է»: Հիմնավորման բացակայությունը թույլ է տալիս մտածել, որ նույն տրամաբանությամբ այս իշխանությունները կարող են միավորել Կոնսերվատորիան, Գեղարվեստի ակադեմիան ու Պոլիտեխնիկը:

Կրթության ոլորտի պատասխանատուները՝ վերին օղակից մինչեւ ավլի ներքեւ, անգամ նեղություն չեն քաշել հանգամանալից ուսումնասիրել, թե ինչ ուղղվածություն ունեն Բրյուսովի համալսարանը, Ֆիզկուլտինստիտուտը, իսկ Մանկավարժական համալսարանի մասին էլ տեղյակ են այնքանով, որքանով հուշում է բուհի անվանումը:

Նախարար Դումանյանն ասում է. «Մանկավարժականը մանկավարժներ է պատրաստում, Բրյուսովը՝ օտար լեզուների մանկավարժներ, Ֆիզկուլտինստիտուտն էլ՝ ֆիզկուլտի ուսուցիչներ»:

Ի՞նչ անուն է  ունենալու 3 բուհերի միավորումից առաջացած նոր հաստատությունը, նախարարն ամենաաբսուրդային անունը տվեց՝ Կրթական գիտությունների ինստիտուտ:

Ոչ զարմանալ է պետք, ոչ զայրանալ. Հայաստանի այսօրվա իշխանությունների ձեռնարկած յուրաքանչյուր քայլ տեղավորվում է միայն ու միայն անհեթեթության, աբսուրդի, սեփական երկրին ու ժողովրդին դեմ գնալու, թշնամաբար վերաբերվելու անհավանականության տիրույթում: Գաղափարը որքան անհասկանալի ու անտրամաբանական՝  այնքան իշխանությունների համար ընդունելի ու գործածական. սա է հայաստանյան այսօրվա իրականությունը, սրա մեջ ենք մենք ապրում ու փորձում չխելագարվել:

Կասկած չկա, որ բուհերը միավորելու գաղափարի հեղինակներն անգամ չեն հետաքրքրվել, թե որ հաստատությունն ինչ ուղղվածություն ունի, ինչ մասնագետներ է պատրաստում: Կամ գիտեն ու «որքան անհեթեթ, այնքան լավ, որքան ավերիչ, այնքան հոյակապ» սկզբունքով որոշել են մանկավարժական ընդամենը մեկ ֆակուլտետ, այսինքն՝ ընդամենը 15 տոկոսով մանկավարժություն ուսուցանող Բրյուսովը միացնել Մանկավարժականին, թեեւ այս բուհն էլ ունի Մշակույթի ֆակուլտետ, որտեղ մանկավարժներ չեն պատրաստում:

Ըստ նախարար Դումանյանի տրամաբանության՝ մանկավարժություն սովորեցնող ֆակուլտետները պետք է լցնել մի տեղ, սերվիսի մասնագիտացմամբ ուղղությունները պետք է լցվեն մեկ այլ տեղ,  ու այդպես շարունակ: Ամեն մասնագիտությամբ պետք է լինի մեկ բուհ: «Սերվիսի ֆակուլտետ ունի մի քանի բուհ, դա ինչի՞ նման է»,-չգիտես՝ անկե՞ղծ, թե շինծու զարմանում է նախարարը:

Այսինքն՝ ըստ նրա՝ նույն  կամ նմանատիպ ֆակուլտետներ տարբեր բուհեր չեն կարող ունենալ:

Այդ դեպքում մրցակցության մասին խոսք կարո՞ղ է  լինել: Իհարկե, ոչ: Ի՞նչ կրթական բարեփոխում, եթե չկա մրցակցություն, եթե տարբեր բուհեր չպետք է մրցեն, թե նույն կամ նմանատիպ ֆակուլտետներից որն ամենաշատը դիմորդ կունենա: Օրինակ՝ Սերվիս ֆակուլտետում սովորելու համար ավելի շատ դիմորդ կունենա ԵՊՀ-ն՞, Բրյուսո՞վը, Սլավոնակա՞նը, թե՞ Տնտեսագիտականը: Առանց մրցակցության՝ չկա կրթություն, չկա ոչինչ:  Հանում ես մրցակցության կոմպոնենտը, եւ ունենում ես գորշ միջակություն, որտեղ չկա այլակարծություն, չկա մոտիվացիա, չկա ավելիին հասնելու ձգտում, անձի զարգացման պահանջ: Հասկանալի է, որ իշախնություններին իշխանությունը պահելու համար հենց այսպիսի միջավայր ու երիտասարդություն է  պետք, որից ձեւավորվելու է վաղվա հասարակությունը: Հենց այս ուղղությամբ էլ լուրջ աշխատանք է տարվում  մեր երկրում:

Բոլորովին էլ չքողարկված՝ հանրության մեջ է նետվել բուհերի շենքերը յուրացնելու թեման: Ժողովուրդն ասում է՝ անկրակ ծուխ չի լինում: Ինչ շրջանառվում է  բուհերի օպտիմալացման թեման, զուգահեռ շրջանառվում է  նաեւ բուհերի շենքերի «տիրակալի» անունը: Նա իշխանություններին շատ մոտ կանգնած մեկն է, ավելին՝ իշխանության ներկայացուցիչ, գլխավոր իշխանավորի «սրտի գործարարը»: Նրա՝ բուհերի շենքերի վրա աչք ունենալու մասին լուրերը մինչ օրս չեն հերքվել, անգամ իշխանությունների կողմից հայտարարություն է եղել, թե բուհը միայն շենքը չէ, շենքն էական նշանակություն չունի, կարեւորը ոչ թե այն շենքն է, որտեղ տեղակայված կլինի տվյալ բուհը, այլ թե ինչպիսի կրթություն կտա այդ բուհը:

Առանց անուններ տալու, ոչ բաց տեքստով, սակայն նաեւ անթաքույց ասվում է, որ բուհերի օպտիմալացման ծրագրում Երեւանի կենտրոնում գտնվող հին, արժեքավոր շենքերը, որ մեկ դար եղել են բուհական հաստատություններ, հիմա իշխանությունները դրանց հետ կապված այլ պլաններ ու հեռանկարներ ունեն:

Երկինք թռչեք, թե գետնին նետվեք, գլուխներդ պատեպատ  խփեք, թե  Աստծուն բողոքեք, միեւնույն է, բուհերի շենքերի վրա աչք ունեցողի աչքը ոչ ոք չի հանելու:

 ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

ՊՆ-ն ԱԹՍ-ների դեմ պայքարն ինքնաձիգո՞վ է պատկերացնում

Հաջորդ գրառումը

Հաջորդ անգամ՝ դհոլ-զուռնա կզարկեն

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հաջորդ անգամ՝ դհոլ-զուռնա կզարկեն

Լրահոս

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026

Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական