Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նենսի Փելոսիի այցը հակասում է Հայաստանը միջազգայնորեն մեկուսացված տեսնելու Մոսկվայի եւ Անկարայի տրամադրություններին

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Սեպտեմբերի 17-ին ի նշան աջակցության երկօրյա այցով Հայաստան ժամանեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նրա այցը մինչեւ օրս ԱՄՆ-ից Հայաստան կատարված ամենաբարձր մակարդակի այցն էր, իսկ տիկ. Փելոսիին ուղեկցող պատվիրակությունը՝ ավելի քան ներկայացուցչական, որի կազմում ընդգրկված էր նաեւ Ֆրենկ Փալոնը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Երեւանում հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, մամուլի ասուլիս տվեց, այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերին, եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթ ունեցավ։ Նա ՀՀ ղեկավարության հետ հանղիպումներում, ասուլիսում եւ ելույթում խստագույնս դատապառտեց Ադրբեջանին, որակելով դրա ագրեսիան Հայաստան որպես «մահացու գրոհ»։

Նա ելույթում հավելեց. «Մենք այստեղ ենք ասելու համար, որ ԱՄՆ-ն աջակցելու է ժողովրդավարությունը Հայաստանում։ Դժվարին պահերին կանգնելու ենք Հայաստանի կողքին, երբ ժողովրդավարության եւ ամբողջատիրության միջեւ պայքար է ծավալվում, եւ Հայաստանն այն տեղն է, որտեղ մենք հստակ տեսնում ենք այդ հակասությունները։ Լինելով Երեւանում կոնգրեսականներն անձամբ կարող են խստագույնս դատապարտել Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացին սպառնացող անընդունելի գործողությունը»։ Նա անդրադարձավ նաեւ (ղարաբաղյան) հիմնահարցին, ասաց, որ Վաշինգտոնը որպես Մինսկի խմբի համանախագահ, նպաստելու է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է խնդրին եւ դա առաջնային ուղղություն է ինչպես նախագահ Բայդենի, այնպես էլ Կոնգրեսի համար։

Սեպտեմբերի 18-ին  Նիկոլ Փաշինյանը եւ Նենսի Փելոսին անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի դրսեւորած ագրեսիային եւ ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերման հարցերին։ Հանդիպումից հետո ՀՀ վարչապետն ասել է. «ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձեւակերպումները գնահատելի են, որովհետեւ դա շատ կարեւոր է մեզ համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, եւ մենք հույս ունենք, որ դա պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում եւ այս առումով ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»։

Ի դեպ՝ սեպտեմբերի 20-ին, երբ այցն արդեն ավարտվել էր, Նենսի Փելոսին այցի արդյունքներն ամփոփելիս, Հայաստանում ԱՄՆ դեսպանության վկայությամբ, հայտարարել է, որ իր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն հպարտ եւ պատրաստ՝ առաջ մղելու համար Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի եւ Կովկասում անվտանգ ու խաղաղ տարածաշրջանի նկատմամբ, ավելացնելով. «Այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ին, ռազմական գործողությունների մեկնարկից առաջ»։

Հիմք ընդունելով ալս հանգամանքը, «Լրագիրը» սեպտեմբերի 20-ի համարում միանգամայն հավանական է համարել, որ Սոթքում եւ Ջերմուկում տեղի ունեցած ագրեսիայի նպատակներից մեկն էլ կարող է լինել Փելոսիի այցը Երեւան խաթարելը, ինչը իրատեսական է թվում, հատկապես, երբ այցի ընթացքում կողմերը երկուստեք շոշափում էին Հարավային Կովկասում անվտանգության նոր համակարգին առնչվող հարցեր։

Այդ համակարգը միանգամայն հակասում է Կրեմլի աշխարհաքաղաքական ծրագրերին, ի չիք դարձնելով իրականում հենց Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի չափազանց «բարենպաստ» արդյունքները, այն առումով, որ այդ պատերազմով հայ ժողովրդին ահաբեկելուց, հայաստանյան իշխանություններին կաթվածահար անելուց զատ, Պուտինը փորձեց Միսկի խմբի եռանախագահներից ԱՄՆ-ին ու Ֆրասիային, հետեւաբար Եվրոպական միությանը դուրս մղել ղարաբաղյան գործընթացից։ Եռակողմ չարաբաստիկ հայտարարությունն ու ռուս խաղաղապահների միանձնյա տեղակայումը հակամարտության գոտում՝ դրա արտահայտությունն էր։ Ինչ վերաբերում է Մեղրիի եւ Զանգեզուրի 5 կմ. լայնությամբ նախատեսվող զույգ միջանցքներին, ապա դրանք էլ Հարավային Կովկասից «վտարված» ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադաձը տարածաշրջան կանխելու միտում ունեն։

Խնդիրը, սակայն, այդ միտումը չէ միայն, այլ Հայաստանն արտաքին աջակցությունից զուրկ, միջազգայնորեն մեկուսացված եւ տնտեսապես քայքայված տեսնելու Մոսկվայի նկրտումը։ Ակնհայտ է, որ Նենսի Փելոսիի Վաշինգտոնին վերաբերող «դժվարին պահերին Հայաստանի կողքին կանգնելու» հավաստիացումը տրամագծորեն պիտի հակասեր ռուսների մոտեցմանը։ Դրանում համոզվելու համար կարելի է վերհիշել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի սեպտեմբերի 19-ի հայտարարությունը, որտեղ նա ասել է, որ պատրաստ են ողջունել Փելոսիի այց Հայաստան, ավելացնելով. «Այն ամենը, սակայն, եթե արվի ոչ թե խոսքով, այլ գործով, լինի ոչ թե պոպուլիստական, այլ իրականում գործնական, նպատակաուղղված հարաբերությունների կարգավորման ու իրավիճակի կայունացման սահմանին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի, ոչ մի անգամ չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, վերջինը՝ նմանապես։ Փոխարենը նա, ինչպես սեպտեմբերի 18-ին նշել է РИА Новости-ն, ռազմական գործողությունների դադարեցումը վերագրել է Ռուսաստանին, իսկ դրանց պատասխանատվությունը բարդել է հայկական կողմին։ Ի՞նչպես։ Հարցին պատասխանում է Դաշնային խորհուրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մատնանշելով. «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարը հաստատվեց շնորհիվ Ռուսաստանի ջանքերի, ինչպես նաեւ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցի»։ Եթե նման դեպքերում դիմում են միայն կողմերից մեկին, կնշանակի հենց նրան էլ մեղադրում են։

Ավելին՝ սեպտեմբերի 20-ին Պուտինն ասել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված, առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, մոռանալով, ըստ երեւույթին, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովի հայտարարությունը, որը նա արել էր սեպտեմբերի 15-ին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա։ Դրանով ՌԴ նախագահը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, բայց ապարդյուն։ Ինչպես երեւում է, ի զուր չեն ասում ռուս պետական գործիչները. «Հայերին որքան խփում ենք, այնքան հավատարիմ են դառնում»։

Որքան էլ նկրտումները տարբեր լինեն, Նենսի Փելոսիի Հայաստան այցին հիվանդագին արձագանք են տվել նաեւ Թուրքիայում։ Սեպտեմբերի 19-ին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին Հայաստանում արած հայտարարությունների համար, թե դրանք  հեռու են բարի կամքի դրսեւորումից եւ անաչարությունից եւ սաբոտաժի են ենթարկում դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում, Թուրքիան կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանին, որը հերոսական պայքարում ազատագրել է պատմական հողերը 30 տարվա անօրինական օկուպացիայից։

Գալով թուրքական լրատվամիջոցներին, ապա “Ulusal Kanal”-ն այցին անդրադաձել է սեպտեմբերի 20-ին «Թուրքիայի եւ Ռուսաստանի հակազդեցությունը Փելոսիի սադրանքին» վերնագրով, պնդելով, որ դա ծառայում է լարվածության սրմանը, հետեւաբար անընդունելի է։ Ըստ թուրքական հեռուստաալիքի, կռիվներն Ադրբեջանի հարձակումով պայմանավորող Փելոսիին բուռն համազդեցություն է տվել նաեւ Մոսկվան։ Նույն օրվա համարում մոտավորապես միեւնույն մոտեցումն է ցույց տվել նաեւ “Milli Gazete”-ն հետեւյալ վերնագրով. «Փելոսին արտասվեց, իսկ մերոնք ընդամենը դիտեցին»։ Թուրքական թերթը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում արտասվելու համար Ներկայացուցիչների պալադի խոսնակին դատապարտելիս դատապարտել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարությանն ու թուրքական իշխանություններին, թե ոչ մի կերպ չեն հակազդել։ Որոշ թերթեր էլ, մասնավորապես “Time Turk”-ը, այցը լուսաբանել են «Օսկարի միցանակին արժանի արցունքներ» խորագրով։ Բայց ինչպես էլ լուսաբանեն Նենսի Փելոսին Հայաստան կատարած պատմական այցով խաթարել է նաեւ Թուրքիայի անդորրը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Նախորդ գրառումը

Ինչո՞ւ ԳԴՀ արտգործնախարարությունը չի վստահում իր նորանշանակ դիվանագետի տեսածին

Հաջորդ գրառումը

Հայոց մեծերի քառակողմ հանդիպում՝ Մայր աթոռում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նորից քաղաքական կողմնորոշման հարց

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական