Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախկիններ եւ ավելի նախկիններ

Մարիետա Խաչատրյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մեր նախորդ հրապարակումներից մեկում, դասդասելով ընտրազանգվածի շերտերը, մենք խոսել էինք այն մասին, որ ամենաստվար`թոշակառուների ընտրազանգվածն ի զորու է իշխանություն փոխել կամ նշանակել իր քվեով, եթե նրա մեծ մասին կարողանա մոտիվացնել այս կամ այն քաղաքական ուժը: Կես միլիոնից ավելի ընտրող` իրոք մեծ ռեսուրս է, եւ մինչ մեր ընդդիմադիր տարբեր շրջանակների մեծահարուստ առաջնորդները մտածում էին նրանց իրենցով անելու մասին, իշխանությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ձիու քայլ արեց` հայտարարելով, որ ապրիլի մեկից միջինը տասը հազար դրամով թոշակները կբարձրանան: Այսինքն`ընտրություններից առաջ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին կես միլիոնից ավելի ընտրող տասը հազար դրամի շրջանակում այս կամ այն չափով մի փոքր ավելի թոշակ կստանա: Սա, կարելի է ասել, ե՛ւ սպասելի, ե՛ւ անսպասելի քայլ էր: Սպասելի , որովհետեւ իշխող ուժի բոլոր քայլերն են վերջին շրջանում նախընտրական տրամաբանության մեջ եւ էլեկտորալ նշանակությամբ պայմանավորված: Անսպասելի, որովհետեւ էլի վերջերս, Նիկոլ Փաշինյանը կասկածում էր, թե մեր թոշակառուները կկարողանա՞ն ճիշտ ծախսել տասը հազար դրամանոց «ահռելի» բարձրացումը, դրա համար էլ բարձրացնել չարժե:

Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ընդդիմադիր տարբեր շրջանակներն այդ նախաձեռնությունն անվանեցին ընտրակաշառք ու նաեւ թեմա ստացան վերլուծելու տնտեսական աճի մակարդակը` տարբեր մեթոդոլոգիաներով կասկածի տակ դնելով պաշտոնական թվերը, աճի մակարդակը դիտարկելով ՀՆԱ-ում, բյուջեի վրա թոշակների բարձրացման չպլանավորված` քառասուն-հիսուն միլիարդանոց տարեկան լրացուցիչ բեռի ֆինանսավորման աղբյուրներ որոնելով եւ առաջ տանելով այն միտքը, թե, միեւնույն է, այդ բարձրացումը թույլ չի տա թոշակները հավասարեցնել նվազագույն կենսաապահովման զամբյուղին, ուշացած եւ իրավիճակային քայլ է, եւ այլն:

Նրանք պնդում են, որ ընտրություններից երեք ամիս առաջ բարձրացված թոշակը ոչ թե բարեփոխում է, այլ քաղաքական հաշվարկ, իսկ թոշակների աստիճանական-մշտական բարձրացումը պետք է սոցիալական քաղաքականության մշտական, եւ ոչ իրավիճակային բաղադրիչ լինի, կամ քաղաքական դիվիդենտ ստանալու ակցիա: Ուրիշները, նախկին ոլորտային պաշտոնյաներ, խոսում են ՀՆԱ-ի հիսուն տոկոսը կազմող արտաքին պարտքից եւ ամսական կտրվածքով հինգ միլիարդ դրամով ավելի բյուջեի նոր ծանրաբեռնվածությունից, որի պատճառով արդեն մոտակա ժամանակում հարկ կլինի խոստովանել սխալ հաշվարկի մասին, միգուցե բյուջեն վերանայելու անհրաժեշտություն լինի:

Սամվել Կարապետյանի ներկայացուցիչն ու «Հայաքվեն», քննադատելով թոշակների բարձացումը որպես ընտրողի տրամադրության վրա ազդելու քայլ, համարում են, որ դա իրականություն է դարձել իրենց պայքարի հետեւանքով:

Որ կատարվածը նախընտրական տրամաբանության մեջ է` անգամ դպրոցական երեխան կնկատի, քանի որ մեր իշխանավորները բյուջե հավաքագրելու համար այնքան նոր հարկատեսակներ են հորինել հընթացս,այնքան նոր վճարների պատուհան են բացել նույն թոշակառուների համար տարբեր առիթներով, իսկ թոշակների բարձրացման վերաբերյալ էլ ոլորտային պաշտոնյաները բազմիցս պատասխանել են, որ դա հնարավոր չէ, ու այս տարվա բյուջեով նախատեսված չէ, որ բոլորն են դա դիտարկում ընտրական ժամանակի տրամաբանության մեջ:

Չեմ զարմանա, որ առաջիկայում տրանսպորտի գինն իշխանությունը հետողորմյա անի հարյուր դրամի սահմանգիծ` դե մի երեք ամսով, կանգնեցնի երկրաչափական պրոգրեսիայով աճած գույքահարկի բարձր վճարները` մինչեւ նոր օրենսդրական նախաձեռնություն, աղբահանության հաշվարկման կարգը վերանայի եւ այլ զարմանահրաշ քայլեր անի (հուշում ենք, ասում են` մեր գրածները տեղ են հասնում):

Չնայած հունիսի յոթից հետո ընտրված իշխանությունը, ով էլ նա լինի, հավանաբար կանգնելու է այս որոշումները վերանայելու խնդրի առաջ` կա՛մ բյուջեի սեկվեստրով, կա՛մ մեր պաշտոնյաներին այլեւս պարգեւատրումների աստղաբաշխական գումարները չվճարելով-հին ստացածներն էլ հետ ուզելով, կա՛մ այս ահռելի վճարումներն անելու համար նոր պարտքեր կուտակելով:

Ի՞նչ է ստացվում` փետրվարի վեցից ընտրության մասնակից ուժերին առնչվող հիմնադրամների բարեգործությունն արգելող (դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված) իշխանությանը ոչ ոք չի կարող արգելել, որ այն, ինչ չեն արել հինգ տարում, այս քանի ամսում անեն` վերընտրվելու ռեսուրսն ապահովելով:

Ընտրությունների օրը նշանակված է, առաջադրումների ամսաթիվը հայտնի է, ու թեեւ այս` թոշակների բարձրացման թեման ԱԺ առաջիկա քառօրյայում դեռ մի լավ շուռումուռ կտրվի, բայց մենք այսքանով բավարարվենք ու մի երկու խոսք ասենք ներկա նախընտրական դասավորությունների մասին:

Երբ Ռուբեն Ռուբինյանին հարցրինք այն մասին, թե ո՞ւմ հետ է համագործակցելու իշխանական ուժը առաջիկա ընտրություններին, քանի որ ՔՊ-ի վարկանիշն էլ այնքան բարձր չէ, որ միայնակ մեծամասնություն վերցնի, նա ագրեսիվ կերպով պնդեց մեր սխալականությունը` նշելով, որ ՔՊ-ն գնում է սահմանադրական մեծամասնություն կազմելու, ու ոչ մի օլիգարխ` իր հարակից քաղաքական ուժերով այլեւս խորհրդարան չի մտնի: Դե մի բան գիտի, որ այդքան ինքնավստահ է, բայց ո՞վ գիտե: Գործարարներն, իրոք, օրենսդիրում չպիտի լինեն, թեեւ հիմա էլ կան:

Բայց այլ` նոր ուժեր չկան, ՔՊ-ն եւ ընդդիմադիր դաշտը անցած տարիներին ձեռք-ձեռքի իրագործել են այն սցենարը, որ ոչ մեկին` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանն այլընտրանք չառաջանա, Սամվել Կարապետյանի շուրջ քաղաքական համախմբումը ժանրի կանոններով է, իսկ մեկ-երկու նոր անուններն ու նրանց գեներացրած քաղաքական միավորները փաստորեն եղածների սատելիտներն են:

Այժմ ուրվագծվում է, որ ընտրություններին մասնակցելու մտադրությունը խոշոր դաշինքներով ընդդիմությունն ուզում է իրացնել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվելիք ուժերով, որոնք ի վերջո կարող են պայմանավորվել խորհրդարան անցնելուց հետո կոալիցիա կազմելու մասին, որի հեռանկարն անշուշտ անհանգստացնում է իշխանությանը, երբ նրա ներկայացուցիչներն ասում են, թե այլեւս ոչ մի օլիգարխ չպետք է հայտնվի խորհրդարանում:

Տեսականորեն, իհարկե, հնարավոր է այդպիսի կոալիցիայի հիսունմեկ տոկոսանոց մեծամասնություն:Չնայած դեռ հայտնի չէ, թե մի շարք կուսակցություններ եւ անձեր մտադրվա՞ծ են մասնակցել ընտրություններին, թե՞ոչ, կամ միայնակ, թե՞ դաշինքով են մասնակցելու: Օրինակ` ՀՀԿ-ի պարագայում դա հայտնի կդառնա մարտի երկրորդ կեսին: Եթե ընդդիմադիր մի շարք` համեմատաբար փոքր ուժեր ընտրություններին միայնակ մասնակցեն, ապա դա ձայների փոշիացման է բերելու եւ ընդդիմադիրների` մեր ասած տեսականորեն հնարավոր մեծամասնությունը հնարավոր չի լինի ի սկզբանե:

Բացի այդ` ընդդիմությունն իր ներսում այնքան հակասություն ունի, որ երբեք հնարավոր չէ բացառել, որ արդեն խորհրդարանում այս կամ այն ուժին ոչ սիրելի դոմինանտությունը ընդդիմադիր որեւէ միավոր կարող է փլուզել իշխանության հետ համագործակցելով:

Մյուս կողմից` ձայների փոշիացումը չի կարելի բացառել, որն իշխանությանն է ձեռնտու, անգամ այն իրագործելու համար է իշխանությունը գուցե խոսում առանց համագործակցության ընտրությունների մասնակցելուց, քանի որ իշխանամերձ մի քանի կուսակցություններ կան, որոնք միայնակ մասնակցելով` անշուշտ քվեներ կտանեն հենց ընդդիմությունից:

Իսկ ընդհանրապես` ստացվում է, որ ընտրություններից առաջ կունենանք այսպիսի պատկեր, երբ ընտրություններին մասնակցելու են միայն նախկինները, այդ թվում` ութ տարի կառավարելուց հետո նախկին կդառնա նաեւ ներկա իշխանությունը: Եւ բոլոր առկա նախկիններին ոչ մի այլընտրանք չի լինի, քանի որ մեծ հաշվով այդպիսի այլընտրանք այդպես էլ չստեղծվեց: Ներկա իշխանությունը, եթե իրոք մտածում էր երկրի մասին, իրեն անցումային իշխանություն դիտելով այդպիսի այլընտրանք հենց ինքը պետք է ստեղծեր` ութ տարվա մեջ մեկիկ-մեկիկ պեղելով բոլոր հեռանկարային անձերին` մասնագետների եւ պրոֆեսիոնալների, պատրաստելով նրանց հաջորդ, ավելի պրոֆեսիոնալ կառավարության համար: Մինչդեռ իշխանությունը կուսակցապետություն է կառուցել, խորացել կուսակցական հավատարմություն ապացուցած նորօրյա «պոլիփետերի» սեփական հարթությունում, չդիտարկելով, որ ապակուսակցական ներուժ իրոք Հայաստանում կա:

Այլընտրանք մեծ հաշվով չի լինելու, մրցակցությունը նախկինների եւ ավելի նախկինների միջեւ է, իսկ այընտրանք չունեցող ազգերը լավագույն ապագա ունենալու հույսեր չպետք է փայփայեն:

Էլ չասած, որ տարածաշրջանին ներկայացվող սպառնալիքները (Իրանի շուրջ) դեռ առկա են, իսկ դրանց առարկայացումը կարող է ընդհանրապես խառնել մեր քաղաքական դասի բոլոր հաշվարկները:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Նոր բացահայտումներ Իրանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին

Հաջորդ գրառումը

Միայն թե ընտրեք մեզ…

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Միայն թե ընտրեք մեզ...

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական