Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախիջեւանը՝ Էրդողանի ու Ալիեւի օրակարգում

Գրիգոր Առաքելյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
59
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 10-ին ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հրավերով Անկարա մեկնած Ադրբեջանի նախագահ   Իլհամ Ալիեւի այցի նպատակը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, Գազայի, Հայաստանի, կովկասյան իրադարձությունների շուրջ քննարկումների անհրաժեշտությունն էր:  

Այցելության  նպատակների մասին հրապարակված  տեղեկատվությունից  նաեւ հայտնի է դառնում, որ   Հյուսիսային Կիպրոսի օկուպացված հատվածի  թեման նույնպես Էրդողան-Ալիեւ հանդիպման օրակարգային հարցերից է եղել:

Ըստ այդմ, Ադրբեջանի ու Կիպրոսի միջեւ բարեկամական խմբի  ձեւավորման առթիվ  Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր կրտսեր գործընկերոջը եւ հույս  հայտնել, որ սույն թվականի հուլիսին բռնազավթված հայկական Շուշի քաղաքում նախատեսվող «Թյուրքախոս պետությունների կազմակերպության» ֆորումին նաեւ կապահովվի   «Հյուսիսային  Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարի մասնակցությունը: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Էրսին Թաթարի մասնակցությունն այդ ֆորումին կնպաստի   «Հյուսիսային Կիպրոսի» միջազգային ճանաչմանը:

Ալիեւն էլ հավաստիացրել է, որ Ադրբեջանն աջակցում է «Հյուսիսային Կիպրոսի»՝ «Թյուրքական պետությունների կազմակերպությանը» վերջնականապես միանալու գործընթացին: Ալիեւի խոսքերով, «Հյուսիսային Կիպրոսը» պատմականորեն թյուրքական աշխարհի մաս  է կազմում, եւ նրա բոլոր բնակիչներն, ըստ Ալիեւի,  իր եղբայրներն են:  

Սակայն, Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ Բաքվից առավելագույնն ստանալու մասին  Էրդողանի մտքին այլ մտահղացումներ  էլ են եղել:

Թուրքիան, որ Նախիջեւանի հետ ունի  ընդամենը 11 կիլոմետր ընդհանուր սահման, Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին մատուցած ծառայությունների դիմաց մտադիր է  իր վերահսկողությունը սահմանել   Նախիջեւանի վրա՝  «թյուրքական աշխարհի» հետ կապի հնարավորություններն ավելի նյութականացնելու նպատակով:

Դա էր պատճառը, որ Էրդողան-Ալիեւ հանդիպումների օրակարգում  եղել է  նաեւ Նախիջեւանում մի շարք տնտեսական նախագծերի իրականացումը  Թուրքիային  վստահելու հարցը:

44-օրյա պատերազմից հետո թուրքական կապալառու կազմակերպություններին հաջողվել է Ադրբեջանի Հանրապետությունում ստանալ մի շարք շինարարական նախագծերի իրականացման արտոնությունը, որոնցից մի մասը վերաբերում է Նախիջեւանին:  
Առաջին անգամ 2023 թվականին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական շրջանառության ծավալը հասել է 7,5 մլրդ դոլարի: Իսկ փոխադարձ կապիտալներդրումները գերազանցել են 34 մլրդ դոլարը:

Անցնող ամիսների ընթացքում Էրդողանին հաջողվել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանից զգալի քանակությամբ արտոնություններ ստանալ:

Հունիսի 4-6-ը  Բաքվում անցկացված Կասպիցի նավթի ու գազի   միջազգային ցուցահանդեսի շրջանակներում էներգետիկ ոլորտին վերաբերող համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունների շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ  քննարկումներ են անցկացրել: Այդ ընթացքում երկկողմ համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից  է նաեւ Նախիջեւանի էներգետիկայի  ոլորտում  Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը:

Չնայած  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝  Սեւ ծովում գազի 58 մլրդ խորանարդ մետր պաշարով նոր հանքավայր հայտնաբերելու մասին աղմկահարույց հայտարարությանը, դրա արդյունահանման տեխնիկական եւ տնտեսական հիմնավորումների բացակայության պայմաններում, դեռեւս Թուրքիան ունի ադրբեջանական գազի կարիքը:

Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի պայմանագիրը ավարտվում էր 2024 թվականին, որի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2030 թվականը: Բացի այդ, Անկարան եւ Բաքուն  մտադիր են ավելացնել Թուրքիայի ու Նախիջեւանի միջեւ  էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալը: ԹՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը տեղեկացրել է, որ կողմերը պայմանավորվել են թուրքական Իգդիր նահանգից առաջիկա ձմռանը  բնական գազ մատակարարելու շուրջ:

Նշենք, որ անկախացումից ի վեր Նախիջեւանի էլեկտրաէներգիայի մատակարարումը մշտապես իրականացվել է Իրանի տարածքից: Իրանը նաեւ եղել է Նախիջեւանի առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների  գլխավոր մատակարարը:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Խաղաղության խաչմուրուկ»-ը կգործի հօգուտ Թուրքիայի, ՌԴ-ն այնտեղ ներկայացված չէ»

Հաջորդ գրառումը

Շվեյցարիայի հայերը՝ մեկ կազմակերպության հովանու ներքո

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Շվեյցարիայի հայերը՝ մեկ կազմակերպության հովանու ներքո

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական