Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

Մարիետա Խաչատրյան
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մինչ Փարիզի խաղաղության համաժողովում վարչապետ Փաշինյանը պնդում էր, որ օգոստոսի 8-ին Թրամփի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված , եւ որ` միջազգային տարանցման նոր ուղի բացելը մեր տարածաշրջանում իրավիճակ է փոխելու, Երեւանում զուգահեռ ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում եվրոպատվիրակները, այդ թվում` իշխող ուժի մեր պատվիրակները դեմ էին քվեարկում մեր ընդդիմադիր պատվիրակների առաջարկած փոփոխությանը, որով արցախցիների անվտանգ վերադարձի ապահովման պահանջ պետք է ներկայացվեր Ադրբեջանին (ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ներկայացմամբ):

Նույն կերպ, երբ Փարիզում վարչապետ Փաշինյանը պնդում էր, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը ժամանակի հարց է, դրա համար որեւէ խոչընդոտ չկա, Եվրանեսթի հանձնաժողովերից մեկում հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ բավականին անկեղծ քննարկման ժամանակ հենց եվրոպացիներն էին մտահոգություններ հայտնում առ այն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որ Թուրքիան սահմանների բացումը կապում է Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջների կատարման հետ, ու հատկապես այն պահանջի, որով Հայսատանը պետք է փոխի իր Սահմանադրությունը:

Բացի այդ` եվրոպացիներին շատ էին մտահոգում «Թրամփի ճանապարհի» անվտանգության, այլ կողմերի մասնակցության որոշակիացման, հայկական երկաթուղում ռուսական ներկայության խնդիրները, որոնք նրանց կարծիքով մշուշոտ են դարձնում Սյունիքով անցնող ճանապարհի ռեալիզացման կամ Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հեռանկարը նախ ժամանակային առումով, նրանք ուզում էին իմանալ, թե այս բոլորը տեղի կունենա՞ն առաջիկա 10, 30, թԵ 50 տարում: Ու ընդհանրապես` նրանք Սյունիքով անցնող ճանապարհը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի ծրագրերի տիրույթում էին քննարկում, այլ տարանցիկ հաղորդակցության մեծ միջազգային ծրագրի, դրա հաջողությունն ու ձախողումը համաեվրոպական դիտելով ու քաղաքական բաղադրիչները (հակառուսական շեշտադրումներով ներառյալ) հատկապես ընդգծելով:

Հավանաբար վերջին հանգամանքից էին Ադրբեջանն ու Վրաստանը զգուշացել, որոշելով չմասնակցել Եվրանեսթի երեւանյան նոտային, ինչպես եվրոպացի պատվիրակներից մեկը բնորոշեց երեւանյան նստաշրջանը, բայց երեւում էր` հայկական պատվիրակությունը բարդույթներ չուներ այդ առումով, մեր պատվիրակները հանգիստ ելույթ էին ունենում հիանալի անգլերենով, վարում նիստերը, եվրոպացիներին հավասար առաջ տանելով օրակարգը:

Իսկ ԱԺ հանձնաժողովների քննարկումներում այս շաբաթ բաշխում էին Հայաստանի եկող տարվա երեք տրիլիոնանոց դրամի բյուջեն` լսելով կառավարության նախագծի հատկացումների մասին ոլորտային պատասխանատուների ելույթները, ԱԺ ֆինանսավորումը պակասեցնում-կառավարությանն ավելացնում (բա ընտրական տարի է), տալիս-առնում, պաթոսով ներկայացնում թվերն ու դրանց տակ դրված «գռանդիոզ» ծրագրերը, նոր բազմամիլիոնանոց վարկեր նախատեսում վերցնել այս ու այն միջազգային ծրագրի համար (թե բա` վարկունակ պետությանն են վարկ տալիս, մի մտահոգվեք պարտքի համար, ամեն պետության հո վարկ չե՞ն տալիս, վախենալ պետք չէ ըստ իշխող ուժի ներկայացուցիչների):

Ողջ շաբաթ նախարար-մախարար պատմում էին ոլորտային հիանալի նախաձեռնություններից, հավաստիացնում, թե ինչպես է պետությունը մտահոգված հանրության խնդիրներով, համընդհանուր հայտարարագրումը պարզեցրել է, կես միլիոն թոշակառուի թոշակ բարձրացնելու հունվարից` նախատեսելով տասը տոկոսանոց քեշբեք քարտով վճարումների դիմաց, ոնց է մտածում ավելացնել մարդկանց եկամուտները ԱրՔա քարտով վճարումների դիմաց երկու տոկոսանոց հետճարով (մի տես, է՛) ինչպես է այժմյան առողջապահական ծախսերի` համարյա թալանելուն համարժեք վճարումների պատկերը մեղմելու առողջապահության ապահովագրության ծրագրի մեկնարկով (մի տես, է՛-2), ոնց է ժամկետային զինծառայությունը կես տարով կրճատելու:

Մի խոսքով` խորհրդարանի հանձնաժողովների ներսում մի իդիլիա էր տիրում, որը մի փոքր տատանում էր ընդդիմությունն իր ընդդիմախոսությամբ, խորհրդարանի միջանցքներում էլ մի փոքր այդ իդիլիան լրագրողներն էին փսորում իրենց հարցերով, թե բա` անձնական տվյալների պաշտպանության օրենքի խախտում, եկեղեցու դեմ արշավ, քաղաքական հետապնդումներ, ընտրական քարոզարշավի խախտումներ եւ այլն :

Իսկ խորհրդարանի պատերից դուրս մեր հանրությունն անհաղորդ էր այդ իդիլիային` ապերախտի պես չգիտես ինչու այլ զգացողություններ կրելով, որոնք ոչ մի եզր չունեն նախարարական վերը նկարագրված պաթոսի հետ: Որպես այդ հանրության մաս, որպես նվազ եկամուտներ ունեցող հայ հանրության գերակշիռ շերտի թարգման`հասանելի դարձնեմ այդ զգացողությունները. խանութներում, առողջապահական հիմնարկներում, վճարման հարթակներում ելումուտ անող ճնշված եւ բարդույթավորված այս մարդկանց թվում է, որ իրենք ոչ թե Սահմանադրությամբ բոլորին, այդ թվում իրենց էլ վերագրվող արժանապատիվ կյանքի կրող են, այլ ուղղակի ամեն օր եւ ամենուր միմյանց բացասող իշխանության եւ ընդդիմության պայքարի մատերիալ, նրանց ծրագրերի եւ նպատակների փորձարկման սուբյեկտ, նրանց գծած ծուղակների խայծ, մի խոսքով` նրանց քաղաքական պայքարի անհրաժեշտ ատրիբուտ, երրորդ կամ չորրորդ հանրապետության անդեմ բնակիչ, որ բուժվելու ռեալ հնարավորություն ունենալու փոխարեն` պետք է ականջ կախի առողջապահության նախարարուհու հնչեղ, հուզիչ երանգներ ունեցող ձայնով արտաբերվող մեծամեծ խոստումներին, ոչ թե բանկային քարտում գումար պետք է փնտրի` խանութում վճարելու անհրաժեշտ կենսամինիմումի գոնե մթերային բաղադրիչի համար, այլ գոհանա տասը տոկոսանոց սպասվելիք քեշբեքով, մտածի, որ իր աղքատության պատճառն իր գլխում է, եւ ոչ թե հանրության արժանապատիվ կյանքն ապահովելու կոչված պետական կառուցվածքի ձեռքում: Ու դեռ կողմնորոշվի, թե ումի՞ց շնորհակալ լինի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր 6 դրամ նվազեցման համար`ՀԷՑ-ի նախկին կառավարողների՞ց, որոնց սակագին էժանացնելու հայտը մերժվում է այս օրերին, թե՞ հետագայում սակագին իջեցնելու նույնպես պատրաստ նոր կառավարողներից, երկու կողմն էլ, բնականաբար, իրենց ընտրազանգված սեպելու մտադրությունն ունեն:

Դե իսկ կոմպրոմատ-գեյթսը, ձերբակալություններն ու սեքս-սկանդալները` եկեղեցականների եւ հասարակ մահկանացուների մասնակցությամբ, կօգնեն մոռանալ ամսվա կեսին դատարկված վճարման քարտերը եւ սեփական ուղեղում ծվարած աղքատությունը…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

Հաջորդ գրառումը

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Երբ bastion-ը վերածվում է baston-ի...

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական