Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

Հակոբ Ավետիքյան
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Տհաճ, ինքնախարազանման նման բան է սեփական երկրի իշխանությանը, սեփական՝ այսպես կոչված կամ այսպես կոչվող կառավարությանը, նրա սեփականատիրոջը այպանելը, ապիկարության եւ ձախողումերի, պարտության համար նրան քննադատելը:

Կար ժամանակ, երբ Ն. Փաշինյանը հետնյալ թվով հոխորտում էր Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության bastion-ի (ֆրանսերեն՝ մարտկոց, միջնաբերդ) վերածելու մասին: Ոմանք հավատում էին, ոմանք՝ ոչ, իսկ ուրիշներ բարեմտորեն մտածում, որ երազը մի օր կարող է իրականություն դառնալ: Մանավանդ որ մեզ շրջապատող երկրներից հատկապես Ադրբեջանում, ժողովրդավարությունը, դեմոկրատիան փոխարինվել է ավտոկրատիայով, այն էլ դրա ամենահոռի տեսակով՝ ընտանեկան-ժառանգական բռնատիրությամբ, որտեղ որդին հաջորդում է հորը, կինը՝ ամուսնուն: Որտեղ թուրքերից դեռ շատ առաջ բնակվող ազգային փոքրամասնությունները՝ թալիշները, թաթերը եւ մյուսները ազգային խտրականության են ենթարկվում բոլոր մակարդակներում, իսկ մամուլը, լրագրողներն ու խմբագիրները հետապնդվում, կալանվում կամ էլ հեռանում են երկրից, մինչ ընտրություններն անցկացվում են նախագահական պալատից իջեցված ցուցակներին համապատասխան:

Այո, կար ժամանակ, երբ Հայաստանը տարածաշրջանում համեմատականորեն բացառիկ էր ժողովրդավարության իր ձգտումով, ու հենց դրա համար էլ դարձել էր գրավիչ՝ նաեւ տնտեսական, քաղաքական, անվտանգության տեսակետից: Դարձել էր կայունության երաշխիք՝ նաեւ իր, այո՛, մարտունակ բանակով, իսկ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես ՀՀ նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էր պնդում՝ բարենպաստ դիրքերից բանակցող երկիր՝ սկզբունքայնության եւ կանխատեսելիության մեծ բագաժով:

Միջազգային հանրության համար Հայաստանը գրավիչ էր նաեւ մի  քանի այլ տեսակետներից:
Առաջին՝ որպես քրիստոնեությունն պետականորեն առաջինը ընդունած երկիր՝ իր հինավուրց եկեղեցիներով, հոյակերտ տաճարներով եւ, անշուշտ, Ս. Էջմիածնի Մայր տաճարով:
Երկրորդ՝ նույն հանրության համար, որը քաջ գիտի, որ Ջրհեղեղից հետո մարդկային ցեղի, կենդանական տեսակների գոյատեւումը տեղի է ունեցել Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հանգրվանելով, իսկ Սրբազան լեռը միայն Հայաստանից է այդքան վեհ ու գեղեցիկ երեւում, հետեւաբար այստեղի՛ց է պետք նրան նայել:

Երրորդ՝ հայ ժողովուրդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հրաշքով փրկված հավաքականություն է, որն իր տոկունությամբ, կենսունակությամբ դիմացել, վերապրում եւ արարում է դեռ: Հետեւաբար պետք է ճանաչել նրա երկիրը, պետությունը, միաժամանակ դատապարտելով նրա նկատմամբ կատարված Ոճիրը:

Ահա այս եւ այլ հանգամանքներն են մղել միլիոնավոր օտարազգիների հետաքրքրվելու, ճանաչելու հայությունն ու նրա վերջին օթեւանը հանդիսացող երկիրը: Երկիր՝ որը 2018 թ.ին անցավ մի խումբ արկածախնդիր, տգետ, անպատասխանատու մարդկանց ձեռքը, որոնք սկզբում խոստանում էին ժողովրդավարության օրրան, իրենց բառով՝ bastion-ի վերածել մեր երկիրը, սակայն, ավա՜ղ, փոխարենը շատ արագ այն վերածեցին հակաժողովրդավարության baston-ի (ֆրանսերեն՝ գավազան, մահակ), այսինքն՝ բռնապետության, ոստիկանապետության: Վերջինիս առաջին «կարեւոր» գործը եղավ եւ շարունակում է լինել հալածանքը, թշնամությունը, արհամարհանքը հայության, համայն հայության ու նրա երկիրը կայտառ պահող, նրան ոգի, միասնական կամք ու նպատակասլացություն պարգեւող կռվանների դեմ:

Հարցրեք դրսում ապրող մեր հայրենակիցներին, տարբեր երկրներ այցելող մեր համաքաղաքացիներին, մանավանդ՝ տարբեր երկրների սահմաններ հատող մեր բեռնատար եւ ուղեւորատար մեքենաների վարորդներին: Նրանք ձեզ կպատմեն իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունքի բազմաթիվ դրվագներ: Նրանցից ու մեզնից խլվել է ազգային արժանապատվության զգացողությունը: Օտարների ծաղրանքի առարկան են դարձել պետությունը, բանակը, կառավարությունը, վերջինի սեփականատերն ու բաժնետերերը:
Այսպես գոյատեւել չե՛նք կարող:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

Հաջորդ գրառումը

Թրամփը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական