Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Ռայիսիի այցը Թուրքիա

Գրիգոր Առաքելյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
35
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցնծա,  քանզի բռնակալը  չի հասնելու  իր փափագին»

«Հաֆեզ»
 
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին իրականացրեց երկու անգամ հետաձգված իր պաշտոնական այցը  Թուրքիա:

2021 թվականի օգոստոսին Իրանի նախագահի պաշտոնն ստանձնած Էբրահիմ Ռայիսին, որի հռչակած արտաքին քաղաքականության հիմնադրույթներում կարեւոր տեղ էր հատկացվում հարեւան երկրների հետ հարաբերությունների սերտացմանը,  ընտրվելուց երեսուն  ամիս անց վերջապես  որոշեց  Թուրքիա այցելելու համար իր աշխատանքային ժամանակացույցում  մեկ  օր հատկացնել:  

Ռայիսիի այցն Անկարա տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ  տարածաշրջանում շարունակում են մոլեգնել Գազայի շուրջ ծավալվող գործընթացները, եւ երբ  Թուրքիա-Ադրբեջան տանդեմը կտրուկ  փոխում է  Հարավային Կովկասի հարցերում   հռետորաբանությունն ու իր քարոզչական մեքենաների միջոցով, «խաղաղության օրակարգին» հետամուտ լինելու կարգախոսի փոխարեն,  ավելի լայնորեն  շրջանառում  է հայ-իրանական միջպետական սահմանը կասկածի տակ առնող «Զանգեզուրյան» միջանցք բացելու խոսույթը:
Պատահական չէ, որ թուրքական «Al-Monitor»  կայքը Ռայիսիի այցն Անկարա  բնութագրել է որպես Իրան-Թուրքիա հարաբերություններում «Գազայի», ինչպես նաեւ «Զանգեզուրի» պատճառած ճեղքվածքը  փակելուն ուղղված քայլ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկկողմ համագործակցության շրջանակում՝ Իրան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության 7-րդ համատեղ նիստին մասնակցելու, ինչպես նաեւ  սիրիական հարցով Աստանայի ձեւաչափի անդամ երկրների գագաթնաժողովին ներկա գտնվելու համար, 2022 թվականի հուլիսի 18-ին Էբրահիմ Ռայիսիի ձեւավորած 13-րդ կառավարության օրոք  այցելել է Թեհրան:  
Իրանն ու Թուրքիան, որպես դրացի ու պատմականորեն մրցակից պետություններ, երկկողմ հարաբերությունների հաղթահարման ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում: Երկու պետություններն էլ տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդման եւ տարածաշրջանային դերակատարության ոլորտները հստակեցնելու  հարցում  երբեւե  դադար չեն արձանագրել, որի  պատճառով էլ երկկողմ  հարաբերությունները հաճախ հակոտնյա ուղղություններով են զարգանում:

Այնուամենայնիվ, տուրք տալով պրագմատիզմին, Թեհրանն ու Անկարան վերջին տասնամյակներում կարողացել են ապահովել երկկողմ հարաբերությունների բարեկամական ֆոնը եւ որոշ դեպքերում` նույնիսկ   աջակցել միմյանց:  

Երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերներն ու զարգացման միտումները

Անկարան կարեւորում է Թեհրանի  տարածաշրջանային ու միջազգային դերը, թեկուզ հաշվի առնելով իր երկրի սահմանների անվտանգությունը,  ստիպված է Իրանի հետ պահպանել բնականոն հարաբերություններ:

Իրաքի, Սիրիայի ու Իրանին սահմանակից այլ երկրների առնչությամբ Թուրքիայի հարավկովկասյան ու միջինասիական քաղաքականությունը կառուցված է Թեհրանի հետ մրցակցության հիմքի վրա, ինչը սահմանափակում է Իրանի հնարավորություններն այդ երկրներում: Դրա լավագույն օրինակներից է  «Զանգեզուրյան» միջանցքի թնջուկը, որը հավասարազոր է Իրանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանն ու  Իրանի հյուսիսային շրջանների հետ  տարանցիկության ու   հաղորդակցական ուղիների հասանելիության կրճատմանը: Տարածաշրջանային հարցերով զբաղվող վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ  Թուրքիան չի կարող «Զանգեզուրյան» միջանցքի հարցում անտեսել Իրանի մոտեցումները եւ ստիպված է հաշվի նստել նրա տեսակետների հետ:  

Մյուս կողմից, Թուրքիայի էթնոկենտրոն ռազմավարությունը լուրջ մարտահրավեր է Թեհրանի եւ Անկարայի երկկողմ եւ տարածաշրջանային հարաբերություններում, ինչը թուլացնում է Իրանի ազգային անվտանգությունը նրա սահմաններում եւ Հարավային Կովկասում, ինչպես  նաեւ Կենտրոնական Ասիայում:
Դրանով հանդերձ, Թեհրանն ու Անկարան փորձում  են երկկողմ հարաբերություններին  բարեկամական  երանգ հաղորդել:   

Իրաքի ու Սիրիայի պարագայում,  չնայած առկա տարաձայնությունների, Թեհրանն ու Անկարան  քրդական շարժմանը դիմակայելու հարցում վարում են միեւնույն քաղաքականությունը:  

Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում օժտված են առանձնահատուկ ռազմաքաղաքական կարգավիճակով: Իրանը Թուրքիայի համար Արեւելքի հետ հաղորդակցվելու կամուրջի դեր է կատարում, իսկ Թուրքիան Իրանն Արեւմուտքին շաղկապելու առանձնահատուկ նշանակություն ունի:  
Բացի այդ, Իրանն ու Թուրքիան, որպես մերձավորարեւելյան տարածաշրջանում արաբական աշխարհին չպատկանող երկրներ, վարքագծային ընդհանրություններով՝ աշխարհաքաղաքական դիրքով եւ էթնոմշակութային ուրույն հատկանիշներով,  սերտորեն կապված են միմյանց հետ:

Այցի արդյունքը

Լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Իրան-Թուրքիա առեւտրա-տնտեսական կապերի բարձրագույն հանձնաժողովի՝ Անկարայում կայացած  բարձր մակարդակի համագործակցության 8-րդ համատեղ նիստի քննարկման առանցքային թեմաներից են  եղել Հարավային Կովկասին վերաբերող հարցերը: Ռայիսին նշել է, որ արտատարածաշրջանային երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու որոշ արեւմտյան երկրների ներկայությունը չի նպաստում  Հարավային Կովկասի  անվտանգությանն  ու կայունությանը:  Նա հայտնել է նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ համաձայնության ձեռքբերման հարցում Իրանի  աջակցությունը:

Ըստ զանգվածային լրատվամիջոցների,  «Զանգեզուրյան» միջանցքի հարցը բանակցությունների  ամենաառանցքային ու կողմերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող   հարցերից է եղել, որի նկատմամբ  Թեհրանն առանձնակի  զգայնություն է ցուցաբերում: 

Ռայիսիի Թուրքիա այցելության ընթացքում քննարկման առարկա դարձած  քաղաքական հարցերից բացի, որոնց առանցքում պրոքսի պատերազմի տրամաբանությամբ տարածաշրջանում ընթացող ռազմական գործողություններին ցուցաբերված  եւ երկու երկրների ղեկավարների հանդիպման ավարտն ազդարարող, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու եւ   3+3 տարածաշրջանային հարթակի կառուցողական նշանակության  մասին   համատեղ հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումներն էին,  առանձնանում էր նաեւ առեւտրատնտեսական բնագավառին վերաբերող  օրակարգային հարցերի քննարկումը, որոնք իրենց արտահայտությունը գտան երկու նախագահների ներկայությամբ ստորագրված  տրանսպորտին, էկոնոմիկային, մշակույթին, ազատ տնտեսական գոտիներին, մամուլին եւ էներգետիկային վերաբերող տասը փաստաթուղթ:

Լուսանցքային դիպված

Իրանում մեծ տարածում ունի Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածվի օգնությամբ գուշակություններ անելու ավանդույթը: Այդ նպատակով  բացվում է գրքի պատահական էջն ու ընթերցվում  Հաֆեզի դիպվածաբար ընտրված  բանաստեղծությունը եւ փորձ արվում վերծանել ու մեկնաբանել այն:

Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, Իրանի նախագահ Ռայիսին բացում է Հաֆեզի ժողովածուն եւ պատահականորեն  ընտրված էջում կարդում  հետեւյալ բանաստեղծությունը՝

 «Ցնծա՛,  քանզի բռնակալը  չի հասնելու  իր փափագին»

Ընթերցելով Հաֆեզի այս բանաստեղծական տողը, Ռայիսին եզրակացնում է, որ «բռնակալ Իսրայելի ու սիոնիստների վախճանը մոտ է»:

Ի՞նչ իմանաս, միգուցե  Ռայիսիի մտքին եղել է նաեւ  հորինածին միջանցքով Իրանի կարմիր գիծը խախտելու մարմաջով տարված  Բաքվի  բռնապետի վախճանը, որի մասին նա գերադասել է լռել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անձանուններ

Հաջորդ գրառումը

ՊՆ-ում չգիտեն՝ բանակոմ ովքե՞ր են ղել Փաշինյանի ասած 5-րդ շարասյան անդամները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը
Question and answer session between the RA Government and National Assembly took place at the RA NA

ՊՆ-ում չգիտեն՝ բանակոմ ովքե՞ր են ղել Փաշինյանի ասած 5-րդ շարասյան անդամները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական