Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտավորականությունը քաղաքականության սուբյեկտ (վերլուծություն քաղաքական սոցիոլոգիայի բնագավառում)

27/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս վերլուծությունը պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը կատարել էր դեռ հեռավոր 1995թ․, սակայն այն արդիական է նաև այսօր։

Քաղաքականությունը մարդկային գործունեության հատուկ ոլորտ է, իսկ մտավորականությունը քաղաքակրթության որոշակի փուլերում հայտնված և հասարակայնորեն ամրակայված սոցիալա­կան շերտ է՝ գաղափարների ու մտքերի կրող-վերարտադրող, ար­ժեքների ստեղծողն ու համակարգողը:

Հասարակությունը որպես համակարգ ամրակայվում և գործառ­նում է որոշակի համաձայնության հիմքի վրա: Բայց ոչ թե այն հա­մաձայնության, որը քարոզում էին ֆրանսիական լուսավորիչները, այլ ըստ իմանենտ հատկանիշի, առանց որի ոչ մի հանրություն չի կարող գոյատևել: Այս դեպքում տարաձայնությունը գտնվում է համաձայնության ընդարքում, որպես տվյալ հատկանիշի հակադ­րություն: Քաղաքականությունն էլ այս համաձայնություն-տարաձայնություն (հակադրություն) գործառումն է, որն ունի երկու ելակետ փոխդաշնություն և բախում: Քաղաքականությունը ժամանակակից մարդու համար պահանջմունքային է, և անկախ այն բանից, թե մարդը ինչ չափով է մասնակցում քաղաքականությանը, քաղաքա­կանությունն ինքը մշտապես ընդգրկում է նրան իր ոլորտը:

«Մտավորականություն» հասկացությունը կարելի է վերցնել ամենալայն և ամենաորոշակի իմաստներով: Մտավորականությունը ողջ կրթված հասարակությունն է, նրա մեջ ընդգրկված են բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի, ակտիվ կամ կրավորական կեր­պով մասնակցում են երկրի մտավոր և քաղաքական կյանքին: Թյուրիմացությունից խուսափելու համար նկատենք, որ այդ երկու «կրթված» և «մասնակցում են երկրի մտավոր և քաղաքական կյան­քին» հասկացությունները կարող են լինել միանգամայն տարբեր հարաբերակցությունների մեջ: Առանց հայտնի կրթական մինիմու­մի անհնարին է մասնակցել երկրի թե՛ մտավոր, թե՛ քաղաքական կյանքին, բայց այստեղից չի հետևում, թե որքան կրթված է մարդը, այնքան մեծ է նրա դերը դրանց մեջ: Վերջին հանգամանքի համար պետք են բազում ներքին ու արտաքին պայմաններ:

Երկրի քաղաքական կյանքին մասնակցելու համար մարդը պետք է ունենա մի շարք բարենպաստ պայմաններ, մտային նախաձեռնություն, տաղանդ, փաստական հնարավորություն, միջավայր, գնահատում և այլ արժեքներ: Բայց այս դեպքում գլխավորը մտավորականության քա­ղաքականության կրողի հատկանիշների այն դրսևորումն է, որը են­թարկվում է որոշակի շփման, դիցուք ակտիվ և կրավորական:

«Կրավորական» բաոը (ինչպես և «ակտիվը») մենք գործածում ենք իր պայմանական նշանակությամբ, որովհետև չկա բացարձակ կրա­վորականություն (և հակառակը), քանզի քաղաքական կյանքն ինքն է իր մեջ ներառում մարդուն՝ մտավորականին, և շատ հաճախ կարգա­վորում նրա գործառնումը վերոհիշյալ չափերով՝ պասիվ կամ ակտիվ։ Այս պարագայում մեծ նշանակություն ունի մտավորականի մտային և ֆիզիկական էներգիայի պաշարը: Հասկանալի է, որ այդ երկու էներ­գիաները Աստծո կողմից միասնաբար շնորհ ստացան, մարդը առավելագույնս կարող է մասնակցել այդ երկրի քաղաքական կյանքին, քան դրանցից զրկվածը կամ թույլը: Բայց վերոասվածը բացարձակապես չի նշանակում, որ յուրաքանչյուր մտավորական քաղաքական գործիչ է, կամ էլ զբաղվում է քաղաքականությամբ, դա նշանակում է, որ մտավորական մարդն իր և ընձեռված հնարավորությունների շրջանակնե­րում, մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ դառնալով քաղա­քականության սուբյեկտ, ինչպես իր անհատական դրսևորումներով, այնպես էլ իր սոցիալական շերտի հետ:

Մտավորականության հասարակական-քաղաքական գիտակ­ցությունը նրա գիտակցության մասն է, որը ձևավորում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթ գործոնների ազդեցության տակ: Չնայած հայ մտավորականությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ հասարակական շերտ է, այնուհանդերձ, նրա քաղաքա­կան գիտակցությանը հատուկ են արժեքային բարդություններ և կնքված է հակասականությամբ: Այս պարագան պատճառաբան­ված է նրա խորհրդային սոցիալիստական անցյալով և կապիտալիզացվող ներկայով: Բանն այն է, որ այս պատմական փուլում, երբ ամեն օր ու ժամ խորտակվում են սոցիալիզմի հենասյուները, մտա­վորականության ճնշող մասը դուրս է մնացել այն խաղից, որը ժա­մանակի ընթացքում նրան, որպես դեր, տվել էր պարտոկրատիան, նա հարմարվել էր (իհարկե, չենք մոռանում գուլագները) դրան և ընդհանուր «ներկայացման» մեջ չէր զգում իր, այսպես կոչված՝ էպիզոդիկ դերը: Ընդհակառակը, նա համոզված էր, որ իրեն է վերա­պահված լուսավոր ապագայի կերտման եթե ոչ գլխավոր, ապա առաջատար դերը: Այսօր նա հայտնվել է հասարակական կյանքի արյերգարդում: Այս պարագան ծնել է հենց նրա հասարակական-քաղաքական գիտակցության հակասությունը՝ դրոշմված բոլոր մաս­նագիտական խմբերի վրա: Մասնագիտությունը դրսևորում և ինքնահաստատվում է աշխատանքով, սրա նկատմամբ առկա սոցիա­լական պատվերի չափանիշով:

Այն կարևոր պարագան, որ աշխատանքն ունի մտավորականի համար, մեծացնում է նրա հետաքրքրությունը իր մասնագիտական դրսևորման ազատ և անարգել բնույթը: Գիտնականներին ու ինժերներին հուզում է գիտության և տեխնիկայի, ուսուցիչներին ու բժիշկներին լուսավորության ու առողջապահության կազմակերպումը, մշակույթի և արվեստի աշխատողներին՝ հասարակության հոգևոր կյանքի հիմնախնդիրները: Մտավոր աշխատանքի մարդիկ ցանկանում են մասնակցել իրենց մասնագիտությանը վերաբերող ապագայի կանխորոշմանը, կամենում են, որ իրենց աշխատանքը ծառայի հանրապետություն-պետությանը, այլ ոչ թե մենաշնորված առանձին խմբերին: Հայաստանի ուսուցիչների նախկինում կազ­մակերպված գործադուլն ուղղված էր ոչ միայն սեփական կենսամակարդակի բարելավմանը, այլև՝ լուսավորության համակարգում վերափոխումների մեջ իրենց մասնակցության ապահովմանը: Նկատելի է նաև մի այլ բան. որպես քաղաքականության սուբյեկտ մտավորականությունը ներքուստ պատրաստվում է մտնել կոնֆլիկտի մեջ հաստատվող կապիտալիզմի հետ, որը խստիվ սկսել է իդեոլոգիազացնել նրա քաղաքական գիտակցությունը: Մտավորակա­նությանը ամբողջությամբ հատուկ է սրված և զգայուն հե­տաքրքրությունը առ դեմոկրատիան, հավասարությունը, հասարակական ազատությունը և սոցիալական արդարությունը: Հանուն դեմոկրատիայի, պայքարը, որ մեր հասարակությունը մղեց ոչ վաղ անցյալում, հսկայական էր մտավորականության մասնակցությունը: Եվ պատահական չէր, որ աոավել ակտիվ տարրը մտավորականության այն շերտերից էր, որին «երես չէր տվել» պարտոկրատիան: Եվ բնական էր նաև այն, որ մտա­վորականության լայն շերտերը պաշտպանելով սպասվող վերափոխումները, պետք է վերջնական արդյունքում հիսաթափ­վեին և հուսահատվեին, ընկնելով ներկա կրավորականության մեջ, օտարվեին իրականությունից…

Անշուշտ, որոշակի կատեգորիայի մտավորականության քա­ղաքական գիտակցությունը նրա հասարակական կեցության պարզունակ ածանցյալը չէ: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեն այս կամ այն կատեգորիայի մտավորականության խմբերը հասարակական այլ շերտերի նկատմամբ և ինչպիսին է քաղաքական զանազան ուժերի՝ նրանց վրա ունեցած ազդեցությունը: Մտավորականության քա­ղաքական գիտակցության ձևավորման գործընթացը սոցիալիզմից կապիտալիզմի անցման շրջանում ծայրահեղորեն բարդ է: Դեռ նոր է սկսվում մտավորականության տեղի որոշակիացման գործընթացը՝ սպասվող հասարակարգում, որը նույնպես գտնվում է երկունքի և լինելության մեջ: Հսկայական է այն տարբերությունը, որ առկա է զանազան մասնագիտական խմբերում:

Այդ տարբերությունն ավելի է ընդգծվում հասարակության նոր դիֆերենցիացիայի պայմաններում: «Մեռնող» սոցիալիզ­մի և «հաստատվող» կապիտալիզմի միջև ծավալված անողոք պայքարում հակադիր ուժերը ձգտում են իրենց կողմը գրավել մտավորականությանը: Այս պայքարը հանդիպում է մտավո­րականության խուլ դիմադրությանը, մտավորականությունն ինքն է պատրաստվում դառնալ քաղաքական ուժ, և այս գործընթացը նախնական փուլում է, ճիշտ այնպես, ինչպես մյուս հասարակական երևույթները և ուժերը:

Մտավորականության նոր գաղափարաբանության մշակու­մը նրա նոր դերի արդյունքն է և համապատասխանում է դրան, բայց և հիմա խիստ դժվար է այդ գաղափարաբանության ուր­վագծերի կռահումը, քանի գտնվում է դեռ իր սաղմնային վի­ճակում: Հատուկ է մի բան, որ մտավորականության կողմից իր մենաշնորհների կորուստը նրա քաղաքական ակտիվությու­նը կարող է ուղղել երկու հիմնական ուղղություններով.

հանդես գալ հաստատվող հասարակական համակարգի առավել անընդունելի դրսևորումների դեմ,
մտնել սեփական կորպորատիվ հետաքրքրությունների սուր պայքարի մեջ:
Այս երկու միտումները զգացվում են նրա ներկա քաղաքա­կան կրավորականության ընթացքում, որը խախտվում է, երբ իշխանություններն անցկացնում են որևէ հակամտավորական վերափոխում, ասենք՝ լուսավորության, բժշկության, մշակույ­թի ոլորտում: Վերոշարադրանքը մեզ հիմք է տալիս անելու երկու եզրակացություն.

սոցիալիստականից բուրժուակսւն մտավորականության անցման ճանապարհին մտավորականությունը կդրսևորվի որ­պես ակտիվ քաղաքական սուբյեկտ,
որպես ակտիվ քաղաքական սուբյեկտ նա հասարակա­կան ուժերի մեջ կձգտի գտնել դաշնակիցների, որոնց սոցիա­լական կարգավիճակը կնպաստի մտավորականության հասա­րակական դերի բարձրացմանը: Որո՞նք են այդ ուժերը, ներ­կա պահին ընթացող հասարակական շերտավորման բուռն ընթացքում մեծագույն համարձակություն կլինի մատնացույց անե­լը: Բայց դեմոկրատական արժեքների համար մղած մտավո­րականության համաշխարհային պայքարի փորձը ցուցանում է առավել մարգինալացված արժեքներ կրող սո­ցիալական շերտերը, հատկապես անցումային շրջաններին յու­րահատուկ: Մտավորականությունը ասելու է իր խոսքը: Բայց մինչ այս, նա դեռ պետք է մշակի իր գազափարաբանությունը: Իսկ սա երկարատև ժամանակի արդյունք կարող է լինել: Զի բացառում նաև կոնֆորմիզմը: Սա արդեն այլ թեմա է: «ԼՐԱԳԻՐ», 1995, N 167

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոսկին աննախադեպ թանակացել է Ասիայի բորսաներում

Հաջորդ գրառումը

«Պահանաջատեր դիմորդ» շարժումը կմտնի դատարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Պահանաջատեր դիմորդ» շարժումը կմտնի դատարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Այսօր ԱԺ-ում, Նիկոլն իբրև թե մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը...

ԿարդալDetails

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական