Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջուկային դոկտրինի փոփոխությո՞ւն

Գրիգոր Առաքելյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական օրակարգ

Սիրիայում Իրանի գլխավոր հյուպատոսության ռմբակոծումից մինչեւ «ազնիվ խոստում» կարգախոսով  Իսրայելին ուղղված  Իրանի ռազմական հակադարձումը տեւեց ընդամենը 18 օր: Այս կարճ ժամանակահատվածը բավարար էր, որ Թեհրանն ու Թել Ավիվը  մտածեն   իրենց ռազմական դոկտրինը վերանայելու անհրաժեշտության մասին: 

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար, նախկին արտգործնախարար Քամալ Խառազին  արաբական «Al-Jazeera» հեռուստաալիքին  տված հարցազրույցի ժամանակ ասել է.  «Եթե   Իրանի գոյությունը վտանգված լինի, մենք ստիպված կլինենք փոխել մեր միջուկային դոկտրինը»:

Խառազիի հայտարարությունը  մտահոգել է հատկապես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի միջուկային գործունեությունը վերահսկող՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ ՀԳՀԾ-ի բանակցային ձեւաչափի մեջ ներգրավված երկրներին, առավելապես՝  ԱՄՆ-ին,   քանի որ միջուկային գործունեության մասին վերջին երկու տասնամյակի ընթացքում հայտարարվող Իրանի պաշտոնական դիրքորոշումը  հիմնված է եղել  միջուկային էներգիայի «խաղաղ օգտագործման դոկտրինի» վրա:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում  Իրանի միջուկային դոկտրինի հնարավոր փոփախության մասին հայտարարություններ հնչել են: Օրինակ, նախագահ Ռոհանիի կառավարության անվտանգության նախարար  Մահմուդ Ալավին   2021 թվականին ասել էր՝ «Եթե Իրանին դրդեն այդ ուղղությամբ (միջուկային զենք արտադրելուն), այլեւս Իրանը մեղավոր չի լինի, այլ մեղավոր կլինեն նրանք, ովքեր Իրանին դրդել են դրան»: ԻԻՀ անվտանգության նախարարը, իր չհամաձայնեցված հայտարարության պատճառով, այդ օրերին երկրի նախագահի կողմից զգուշացում  էր ստացել:

Մեջլիսի նախկին պատգամավոր, մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին հարաբերությունների  մշտական   հանձնաժողովի նախկին անդամ Ահմադ Բախշայեշը իրանական  Ruydad-24 -ին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է մայիսի 10-ին, ասել է, որ Իրանը միջուկային զենք արտադրելու հնարավորություն ունի, սակայն դրա մասին չի հայտարարվում: Ըստ Բախշայեշի, Իրանի գործնական քաղաքականությունը միջուկային ռումբ ունենալն է, բայց հռչակվածը` ՀԳՀԾ-ի շրջանակներում բանակցելը:

Քամալ Խառազին, մինչեւ իր աղմկահարույց հայտարարությունը, դեռեւս 2022 թվականի հունիսին, դարձյալ «Al-Jazeera»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Իրանն օժտված է   միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններով, հավելելով, սակայն, որ Թեհրանը չունի ռումբ արտադրելու  մտադրություն: Այժմ, արդեն Խառազին չի բացառում, որ հատուկ իրավիճակից ելնելով՝ Իրանը կարող է վերանայել իր դոկտրինը:

Միջուկային ռումբ արտադրելու Իրանի մտադրության փոփոխության մասին Խառազիի հայտարարությանը նախորդել էր Իրանի մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջավադ Քարիմի Ղոդուսիի՝  X սոցիալական ցանցի միջոցով տարածած   նույնաբովանդակ հայտարարությունն առ այն, որ «արտոնությունն ստանալուց մեկ շաբաթ անց, տեղի կունենա առաջին փորձարկումը (միջուկային զենքի)»: Սակայն, հայտնի է, որ Իսլամական Իրանում միջուկային ռումբը «հարամ» հայտարարելու մասին կրոնական վճիռ՝ «ֆիթվա» գոյություն ունի:

Խառազիի դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառների մասին տարբեր տեսակետներ կան: Կա մոտեցում, որ Խառազին իր խոսքերով  Բայդենի կառավարությանն սպառնալիքի միջոցով բանակցությունների սեղանին վերադարձնելու նպատակ է հետապնդում:

Դոկտրինի հնարավոր փոփոխության մասին իրանցի պաշտոնյայի բարձրաձայնած մոտեցմանն անմիջապես  հաջորդել է  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի  գնահատականը: Նա  Խառազիի դիրքորոշումն անվանել է  «անպատասխանատու հայտարարություն» եւ հավելել՝  «ԱՄՆ երաշխավորում է, որ Իրանը ոչ մի պարագայում  միջուկային ռումբ չի կարող ունենալ»: Թեեւ Իրանին միջուկային զենք  ունենալու հնարավորությունից զրկելու համար խոսնակը խոստացել է, որ Վաշինգտոնը կդիմի բոլոր հնարավոր միջոցների, սակայն դրա  լավագույն միջոցը համարել է դիվանագիտությունը:
Բարաք Օբամայի կառավարությունում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսի կարծիքով, Բայդենի նախագահության երկրորդ շրջանում ԱՄՆ քաղաքականությունը պետք է միտված  լինի խնդրի կարգավորմանը: Սակայն ԱՄՆ նախկին պաշտոնյան վստահ չէ, որ վերընտրվելու դեպքում, Բայդենը կկարողանա այդ ուղղությամբ առաջընթաց քայլ արձանագրել:

Իրանի դիրքորոշման կարծրացումը կարելի է մի կողմից գնահատել որպես  Իսրայելի հետ հարաբերությունների  լարվածությանն ընդդիմանալու դրսեւորում, մյուս կողմից՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ մայիսի 6-ի Թեհրան այցելության արդյունքներով պայմանավորված անհրաժեշտ  քայլ:

Վերադարձից հետո, Գրոսին հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում առնվազն երեք  միջուկային ռումբ արտադրելու համար Իրանն ունի բավարար քանակությամբ տրոհման ենթակա նյութ: Ըստ Գրոսիի, Իրանում միջուկային ծրագրի հետ կապված աշխատանքներն ընդարձակվում ու ծավալները մեծանում են:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Թեհրան կատարած այցելությունից հետո պատրաստած զեկույցում նշում է, որ 2023 թվականի մարտ ամսին ստանձնած պարտավորությունների համաձայն, Թեհրանը խոստացել էր իր միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի շուրջ 30 տեսախցիկ տեղադրել, սակայն այս ժամանակահատվածում ակտիվացել են  միայն ինը տեսախցիկներ:

Ըստ երեւույթին,   իրանական կողմը Գրոսիի այցի արդյունքներից բավարարված չէ: Դրա մասին է վկայում   մայիսի 13-ին շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր  Քանանիի  հետեւյալ հայտարարությունը.  «Երբ ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրենի այցի ընթացքում խնդիրների լուծման համար տեխնիկական մոտեցումներ են առաջադրվում, ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցության ընթացքը  դրական է լինում, բայց երբ մոտեցումները քաղաքական բնույթ են ստանում, այլեւս տեխնիկական հարցերը շեղվում են իրենց իրական հունից»:

Բոլոր դեպքերում, Իրանի միջուկային դոկտրինի հնարավոր փոփոխության առիթով միջազգային հանրության մտահոգությունը փարատելու համար, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է.

«Իսլամի սկզբունքներից  ելնելով, անմարդկային զենքի   օգտագործումն  Իրանում  կրոնական վճռով  «հարամ» է հայտարարվել: Բացի այդ, մենք հավատացած ենք, որ այդ զենքերը միջազգային հանրության համար սպառնալիք են հանդիսանում: Զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումները բազմիցս ներկայացվել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, եւ Իրանի միջուկային դոկտրինում փոփոխություններ չեն կատարվել»: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաչէ Կէօվճէլեան. Նկարիչը՝ համընդհանրական հայացքով

Հաջորդ գրառումը

Կարո՞ղ է եվրոպաբնակ հայկական սփյուռքը Հայաստանի բազմահազարանոց բողոքը կրկնել Բրյուսելում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Կարո՞ղ է եվրոպաբնակ հայկական սփյուռքը Հայաստանի բազմահազարանոց բողոքը կրկնել Բրյուսելում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական