Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ Լավրովը Լաչինի միջանցքը Բայրամովի միջոցով բացելու մտավարժանքներ է անում

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Կարո Փայլանը Լաչինի առնչությամբ Չավուշօղլուին հասցեագրված հարցապնդում է ներկայացնում Մեջլիսում

Լաչինի միջանքը փակվեց դեկտեմբերի 12-ին: Հենց այդ օրը ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Թե ի՞նչ էր խոսել նա հազար տարում հազիվ մարդասպան դարձած այդ հրոսակի հետ, չգիտենք: Պարզապես միջանցքի փակումից արդեն 36 օր անցել: Գիտենք նաեւ դրա բացման առնչությամբ Ռուսաստանի ղեկավարների գործադրած անձնուրաց ջանքերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի շա՜տ հայանպաստ հայտարարությունների, առավել եւս դեկտեմբերի 16-ի Լավրով-Բայրամով հարցազրույցի ու ԵԱՀԿ հատուկ նիստին Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի չարանենգ ելույթի մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Բայրամովին հորդորում է բացել միջանցքը, չիմանալով իհարկե, որ դա կարող է փակել Ադրբեջանի նախագահը, այլ ոչ թե արտգործնախարարը, այն էլ Պուտինի կարգադրությամբ, իսկ Լուկաշեւիչը փակման համար մեղադրում է հայերին: Ըստ երեւույթին սրանք քնած են իշու ականջում կամ էլ մտավոր հաշմանդամի տեղ են դնում հայ ժողովրդին, մտածելով, որ գուցե հաջողվի վերստին խաբել մեզ, որովհետեւ տասնամյակներ շարունակ խաբել են: Բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներներին: Թերեւս պատահական չէ, որ  արձագանքելով փաստորեն դեկտեմբերի 17-ին Լավրովին եւ Լուկաշեւիչին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մայքլ Քարփենթերն Ադրբեջանին եւ Ռուսաստանին է կոչ արել «անհապաղ վերականգնել անխափան տարանցումը [Լաչինի միջանցքով]»։ Նրան այդ հարցում պաշտպանել է Ֆրանսիացի համանախագահը:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 16-ին, մինչ Լավրովը Լաչինի միջանցքի բացման առումով հորդորում էր Բայրամովին, մեր հայրենակից Կարո Փայլանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում արտգործնախարար Չավուշօղլուին հասցեագրված հարցապնդում է ներկայացնում, ճշտելու համար Լաչինում տիրող իրավիճակը: Այդ մասին հունվարի 16-ին կայքէջում տեղեկացրել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ահա թե ինչ է գրել.

«Լաչինի միջանցքը, որ Ղարաբաղի հայերին Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակն է, դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիների կողմից փակվել է:  Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը, արտգործնախարար Չավուշօղլուին հասցեագրված հարցապնդում է ներկայացրել Մեջլիսում, հարցնելով. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով»:

Փայլանի ներկայացրած հարցապնդումն ունի հետեւյալ բովանդակությունը.

«Իրենց որպես «բնապահպան ակտիվիստներ» հորջորջող մի խումբ ադրբեջանցիներն ու ադրբեջանական անվտանգության ուժերը ավելի քան մեկ ամսից ի վեր փակ են պահում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հաղորդակցության միակ ուղին հանդիսացող Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվում է պարենի, դեղորայքի նման ապրուստի հիմնական միջոցների անհասանելիությունից բխող հումանիտար ճգնաժամը: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազարի հասնող հայ բնակչությունը ձմեռվա ցրտին խորը ճգնաժամ է ապրում:

Հետեւաբար.

1. Ի՞նչ եք անում հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ,

2. Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար դիվանագիտական ինչպիսի՞ ձեռնարկումներ եք իրականացրել,

3. Չեք զգո՞ւմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումով ի չիք է դառնում նաեւ խաղաղության պատեհ առիթը,

4. Աշխարհում մարդասիրական տարբեր ճգնաժամերի հաղթահարմանը նպաստելու առնչությամբ հպարտացող Թուրքիան ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում շրջափակման ենթարկված 120 հազար հայերի համար մատը մատին չի խփում:

Կարո Փայլանը վերջում հիշեցրել է Մեջլիսին, որ Արցախի իշխանությունները դեկտեմբերին ժամանակավորապես կասեցրել են հանքերի շահագործումը:  

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Նախորդ գրառումը

Եթերազրկված տեսաֆիլմ` Հեյդար Ալիեւի մասին

Հաջորդ գրառումը

Բաքուն դիվանագիտական ճակատն ամրապնդում է, գլխավոր թիրախը Ռուբեն Վարդանյանն է մնում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն դիվանագիտական ճակատն ամրապնդում է, գլխավոր թիրախը Ռուբեն Վարդանյանն է մնում

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական