Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր Անշրջանցելի Առաջնահերթութիւնները Այսօր․ ՌԱԿ-ի Մամլոյ Օրկաններու Համախմբում

26/02/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միացեալ Խմբագրական

Մեր Անշրջանցելի Առաջնահերթութիւնները Այսօր

Մեր հայրենիքը այսօր կ՛ապրի իր ժամանակակից պատմութեան ամենավտանգաւոր օրերը:

Արցախեան պատերազմին մենք կորսնցուցած ենք պապենական հողեր: Զոհուած են մեր լաւագոյն տղոց մէկ մասը: Անհասկանալի կերպով կ՛իրականան սահմանագծման գործընթացները: Հայրենիքի ինքնիշխանութիւնը  հարցականի տակ  է:  Հայ ժողովուրդը վիրաւոր է: Դարաւոր պատմութիւն ունեցող Հայ ազգը կ՛ապրի նաեւ արժանապատուութեան ճգնաժամ:

Այս բոլորին վրայ եկաւ աւելնալու այսօր, իր նախանշաններով արդէն իսկ առկայ ներքին խռովութիւններու ազդանշանը:

Վիճակը յղի է ծանր հետեւանքներու տանող սպառնալիքներով: Ի տես ստեղծուած այս պայմաններուն՝ կարելի չէ լուռ մնալ:

Այսօր, այս պահուն, մեզի համար կան ՀԻՆԳ կարեւոր առաջնահերթութիւններ, որոնց շրջանցումը կամ անտեսումը ազգային ինքնասպանութեան համազօր բան է:

  • ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՐԺԷՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Մինչ դէպքերը թաւալգլոր կ՛ընթանան, իւրաքանչիւր հայորդիի՝ իշխանամէտ, թէ ընդդիմադիր, գերագոյն արժէքը պէտք է ըլլայ Հանրապետութեան գաղափարի պահապանումը: Մեր ժողովուրդին համար չկայ աւելի վեհ արժէք:

  • ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ԱՄԷՆ ԲԱՆԷ ՎԵՐ

Հայրենիքը վեր է անձի պաշտամունքէ, կուսակցական նեղմտութենէ, իշխանատենչ կամ աթոռամոլ մոլուցքէ եւ հաւաքականը՝ անձին համար զոհելու հիւանդագին հոգեբանութենէ:

  • ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ՝ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ

«Հրապարակի դէմ հրապարակ» հասկացողութիւնը խորթ է մեզի համար: Այս բանը մեր ժողովուրդը կրնայ առաջնորդել քաղաքացիական վտանգաւոր բախումներու, մինչ թշնամին նստած մեզ կը դիտէ: Այս պահուն էական է դրսեւորել ծայրայեղ եւ պատասխանատու զսպուածութիւն:

  • ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՅԱՊԱՂ ԵՒ ԱՆՑՆՑՈՒՄ ՀԵՌԱՑՈՒՄ

Արցախեան պատերազմի նման պատերազմ կորսնցուցած եւ ամօթալի անձնատուութիւն ստորագրած իշխանութիւնը իր հրաժարականը պէտք է ներկայացնէ այսօր: Առաւել եւս, ներքաղաքական սոյն իրավիճակով կոյր եւ խուլ ձեւանալով կամ իբր թէ քաղաքական կողմերու հետ խորհրդակցութիւններով  ժամանակ շահելու քաղաքականութիւնը կարելի չէ շարունակել: Ժամանակը հասած է, որ հաւատարիմ մնալով գործող սահմանդրութեան՝ քաղաքակիրթ ճամբով  իրականացուին հանրային պահանջք եղող ազատ ու արդար ընտրութիւններ, որուն շնորհիւ մեր ժողովուրդը կը կարենայ նոր պայմաններուն լոյսին տակ ազատ կամքի արտայայտութեամբ ձեւաւորել   նոր՝ արհեստավարժ մասնագէտներէ  բաղկացած  Ազգային Ժողով, կառավարութիւն եւ վարչապետ:   

  • ԴԵՄՈԿՐԱՍԻԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՆՍԱԿԱՐԿ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՈՎ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Հայոց բանակը սրբութիւն է մեզի համար: Հետեւաբար անոր զօրակցիլը ազգային պարտք է եւ հզօր հայրենիք կերտելու նախապայման: Այս պահուն Հայոց  բանակը մեծ դեր ունի կատարելիք ինչպէս սահմանին վրայ, նոյնքան ներքին խռովութիւններ կանխելու առաքելութեան մէջ:

Բաւ է տարիներու վրայ եղած խարխափում եւ ինքնակործան անհեթեթութիւն:

Ժամանակն է լիիրաւ ժողովրդավարական սկզբունքներով եւ ազատական ոգիով Հայրենիք կերտելու:

Շուշին՝ ինչպէս Սիսը, Վանն ու Շուռնուխը. մե՛րն են:

Կեցցէ՛ միասնական Հայ Ժողովուրդը եւ հայոց դարաւոր Հայրենիքը:

ՌԱԿ-ի Մամլոյ Օրկաններու Համախմբում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արման Աբովյանի ելույթը

Հաջորդ գրառումը

Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերը․ փաստաթուղթ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերը․ փաստաթուղթ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական