Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք զազրելի, աննկարագրելի վիհի մեջ ենք. Դավիթ Վանյան

16/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ, գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը գրում է. 

«Քաղքենիության ու քաղաքական ապաշնորհության դիկտատուրայի պայմաններում, երբ իրար արժեն բոլոր քաղաքական միավորները, կազմակերպված դավադրության ու պարտության պատճառով, էներգիայից պարպված, ինքնությունից զրկված հայությունը ընտրել է ազատ անկումը կամ անդունդ գլորվելու ճանապարհը, որպես ինքնամոռաց էֆթանազիայի ամենամիջոց։ Այս անդունդը, որը աննկարագրելի խորություն ունի, ունի նաև, նրան նայողին գայթակղելու ու կլանելու առանձնահատկություն։ Ետպատերազմյան շրջանում ուշքի եկած և խորհրդային տարիներին, շնորհիվ ապրելու, արարելու բնազդի և կայսրության ռեսուրսների ուշքի եկած, կազմակերպված, Արցախ ազատագրած Հայությանը չհաջողվեց ամրագրել իր իսկ հիմնարար հաղթանակը, և սեփական քաղաքական դասի ապաշնորհության ու վերջում, նաև, դավադրության, դավաճանության արդյունքում դարձավ պարպված կամ հանգած հրաբուխ։ 

Հարևան ժողովուրդների քանակական գերաճի պաստառի վրա, դեմոգրաֆիական հարատև աղետը, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը, որոնք համավարակի հետ ներխուժեցին ու դարձան կայուն գործոններ, հոգեբանական կոլապսը, որը իհայտ եկավ փաշինյան-պուտին-ալիև հայտարարությամբ ջնջում կամ իսպառ վերացնում են ոտքի ելնելու, շտկվելու բոլոր երազանքները, այն էլ այն դեպքում, երբ հանրապետությունում ու ողջ հայկական աշխարհում տիրում են միջակությանն ու քաղքենիությանը բնորոշ, լոկ սպառողական, կենցաղային տրամադրություններ։ Մի ողջ ժողովրդի, ասես, բռնաբարեցին, ապա արհեստական վիժեցմամբ նրանից զատեցին, քերեցին նրա ինքնությունն ու նրան “դեն նետեցին” այնպես, որ նա՝ այդ ժողովուրդը, ոչ մեկի տեսնել, անգամ՝ լսել չի ուզում։ Եւ դա արեցին թե թշնամիները, թե դաշնակիցները, թե սեփական իշխանությունը։

Եւ այս դեպքը դասական օրինակ է հանդիսանալու աշխարհի քաղաքագիտական բուհերում հեղափոխությունների հետևանքներն ուսումնասիրող մասնագետների համար։ Մենք զազրելի, աննկարագրելի վիհի մեջ ենք և չենք կարող դուրս գալ, քանի դեռ քաղաքական կուսակցությունները, եկեղեցին, մտավորականությունը հետհայացք ձգելով, ինքնաքննադատությամբ, պահանջկոտ պատվախնդրությամբ արմատախիլ չանեն անցյալից եկող այն բոլոր մեթոդներն ու իշխանափոխության պլանները, որոնք զուտ մաթեմատիկական, ոչ խորքային վերլուծության արդյունք են և նրանց պահում են անմխիթար, անճամփա, անպատուհան, հին հոլովույթներում։ Անհրաժեշտ է փոխել և մոտեցումները, և մարդկանց, և որ ամենակարևորն է՝ դադարել քննարկել վիհում հայտնվելու մանրամասները, այլ ճանապարհներ մշակել ու պատրաստ, անգամ, երկնքից աստղեր իջեցնելու՝ ցույց տալ քաղաքացուն, թե ինչպես ենք դուրս գալու այդ անդունդից։ Այլևս ժամանակ չունենք: 

Դեպի Արարատ Լուսանկարը՝  Andranik Masisi Keshishyan -ի:»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՆ-ն պարզաբանում է, թե զինգրքույկներում ինչ ընթացակարգով է արվում պատերազմին մասնակցելու մասին գրառում

Հաջորդ գրառումը

«Ազգ» շաբաթաթերթի ներկա և նախկին աշխատակիցներ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ» շաբաթաթերթի ներկա և նախկին աշխատակիցներ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի Տելեգրամյան մի էջ հրապարակել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ գաղտնի տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք...

ԿարդալDetails

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025

Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 

25/10/2025

Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները․ Ռուս ուղղափառ եկեղեցի

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական