Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնարավո՞ր է բանկային փլուզում ԱՄՆ-ում

16/03/2023
- Վերլուծություն, Տնտեսական

Վերջին օրերին ամերիկյան «Silver valley gate» և «Signature» անվանումներով երկու բանկ սնանկացել են,  և օրինաչափորեն շատերը հիշել են 2008 թվականին Lehman brothers բանկից սկսված ճգնաժամը, որը ԱՄՆ տասնյակ հազարավոր տնտեսությունների և գործարարների համար դարձավ ճակատագրական։

Azg.am-ը ստորև ներկայացնում է «Համախմբում» շարժման աջակից, տնտեսագետ Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը, որտեղ հեղինակը խորամուխ է եղել ամերիկյան բանկային համակարգի՝ վերջին օրերին աղմկահարույց, հակասական կարծիքների տեղիք տվող քաղաքականության մեջ։

Համադրելի ցուցանիշներով՝  2008 թվականի փլուզումը գերազանցեց 1929 թվականի ամերիկյան ֆոնդային բորսայի ճգնաժամը, և դրան հաջորդած մեծ դեպրեսիան։

Իսկ ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել հիմա։

Խնդիրն ամբողջովին ըմբռնելու համար պետք է ունենանք երկու հարցի պատասխան։

Իսկ հարցերը հետևյալն են՝

1.Հնարավո՞ր է արդյոք 2008 թվականի փլուզման կրկնությունը։

2.Ո՞վ է այս ամենի ետևում։

Պատասխաններ.

  1. Ներկա բանկային սնանկացումների գինը ընդամենը 47 մլրդ ԱՄՆ դոլար է, որը համեմատելի չէ 2008 ցուցանիշների հետ։

Հիշենք, որ միայն «Lehmann brothers» բանկում կորսվել էին 700 մլրդ ԱՄՆդոլարի  չափով ակտիվներ, ինչի  հետ կապված՝  պետական օգնության ծրագիրը սկսվեց շատ ուշ, երբ արդեն գործընթացը անդառնալի էր և  շղթայական։ Ներկա իրադրության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարության և Ֆեդերալ ռեզերվի կողմից արդեն իսկ ձեռք են առնվել միջոցառումներ, որոնք շղթայական սնանկացումների հնարավոր սցենարը չեզոքացրել են։ Բացի այդ, սնանկացած բանկերը միայն մեկ բնագավառ էին սպասարկում, որը շղթայական փլուզում չի բերի բազմաթիվ ճյուղերում։

2 Մեղավորներին պետք է փնտրել երկու բանկերի սնանկացման պատճառների և դրանց լծակներին տիրողների շարքում։

Բանկերը սնանկացել են, որովհետև չունեն լիկվիդայնութնուն, այսինքն՝  չունեն առաջին պահանջի դեպքում հաճախորդներին բավարարելու ֆինանսական «անվտանգության բարձիկներով»։ Խորքային պատճառը  վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարբերությունն է հինգ տարի առաջվա և հիմա հաստատված մակարդակի միջև։

Հինգ տարի առաջ այդ տոկոսադրույքը զրոյական էր, և բանկերը  լիկվիդայնության խնդիր չունեին։

Փաստացի զրո տոկոսով ձեռք բերված ռեսուրսը բանկը մեկ տոկոսով տրամադրում էր հաճախորդներին։ Պատկերը փոխվել է, և հիմա վերաֆինանսավորման 4.75 մակարդակը գոյացնում է լրջագույն խնդիր հաճախորդներին նախկինում տրված ռեսուրսների վերագնահատման ընթացքում։ Բանկի կողմից սթարթափներին տրված ռեսուրսները,  մինչև դրանց վերադարձը, արդեն վնասաբեր են.  վնասը կազմել է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Բացի այդ, բանկում կան հաճախորդների ավանդներ, որոնք երեք տարի առաջ զրոյական էին, իսկ այսօր հաճախորդները կարող են գնել պետական պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը անընդհատ աճում է՝ հաշվի առնելով ֆեդռեզերվի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հայտարարված բարձրացումը։

Պարզ ասած՝ հաճախորդներին ձեռնատու չէ բանկում փող պահել, եթե արդեն իսկ կա 4.5 տոկոսանոց հավելաճով տարբերակ պետական ապահով ակտիվներում։ Այս ամենի հետեւանքով՝ բանկը ստիպված է եղել սնանկությունից խուսափելու համար եղած ակտիվների վաղաժամ վաճառքի միջոցով փող բերել բանկ։ Վաղաժամ վաճառվող ակտիվների զգալի մասը ներդրված է եղել պետական պարտատոմսերի մեջ։ Դիսկոնտով հարկադրված վաճառքը բերել է ահռելի վնասներ։ Բացի այս գործոններից,  կա նաև մեկը, որը պայթուցիչի դեր է խաղացել։ Բանկը չի կարողացել ապահովել կանխիկ դոլար.  դա ԱՄՆ առկա կանխիկ դոլարի սահմանափակ քանակն է, որը կազմում է ընդամենը 110 մլրդ դոլար։ Ամեն ինչ իմացող խոշոր բանկերը չեն օգնել վերը նշված բանկերին կանխիկ դոլար տրամադրելու հարցում։

Դրամապահոցներում առկա դոլարի սակավությունը հնարավորություն չտվեց բավարարելու իրենց գումարները ետ պահանջող ավանդատուներին։ Սկսվեց խուճապ, որը բանկերին բերեց սնանկության։

Իսկ ո՞վ է այդ ամենի մեղավորը: Այստեղ անուղղակի մեղավորը ֆեդերալ ռեզերվի կողմից գնաճի բարձրացման  դեմ պայքարն է՝  վերաֆինանսավորման գործիքներով։

Ուղղակի մեղավորը խոշոր բանկերն են, որոնցից HSBC մի երկու օր առաջ խորհրդանշական մեկ ֆունտ գումարով գնեց սնանկացած բանկերից մեկը։  Թեմայի հետ կապված՝  կարող ենք վստահ պնդել, որ այս ամենը հայկական բանկերի վրա չի ազդի, ՀՀ բանկերում ավանդ ունեցողները կարող են շարունակել վստահել ՀՀ բանկերին։

Նախորդ գրառումը

 Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական