Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշելու ենք մենք, հիշելու են մեր հաջորդները

16/07/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւի միայն նեղ մասնագետները կկարողանան պատասխանել այն հարցին, թե աշխարհում դատական նիստի ժամանակ քանի՞ մեղադրյալ կամ ամբաստանյալ է մահացել եւ ո՞ր երկրներում։ Անշուշտ նկատի չունեմ բռնադատական երկրներն ու վարչակարգերը՝ բոլշեւիկյան, ֆաշիստական, ապարտեիդական, կուանտանամոյական ռեժիմները կամ այլ։ Նկատի ունեմ կայացած, կայացող ու հետադիմող երկրները։ Այս վերջինների մեջ է մտնում, խոստովանենք, նաեւ մեր երկիրը, որի դատական համակարգը ոչ իդեալականից վերջին 4 տարիներին արագորեն նահանջում է դեպի չկայացածների, իսկ քիչ անց՝ բռնապետականների շարք։

Հավելյալ ապացույցների կարիք չկա. ամեն բան տեղի է ունենում մեր աչքի առջեւ, սկսած դատարանների դռները փակելուց, «վնգստացող» որակավորումով դատավորներին սարսափի ենթարկելուց, ընդդիմադիր եւ ընդդիմախոս քաղաքացիներին, անգամ ընտրյալ քաղաքացիներին ու պատգամավորներին կալանելուց, ամբողջ մեկուկես տարի Սահմանադրական դատարանն ու Սահմանադրությունը խայտառակ անելուց հետո, ահա՛ նիկոլստան դարձած Հայաստանում ստեղծվել է այն վիճակը, երբ այլեւս բնավ կարիք չկա դատարաններին ու դատավորներին, քննիչներին ու դատախազներին մի զանգով թելադրելու, թե ի՞նչ են անելու այս կամ այն գործով, այս կամ այն մարդուն։ Ներկայիս ստեղծվել է մի վիճակ, որտեղ ամենքը գիտեն ի՛նչ անել, իսկ իմացող եւ չանողներն էլ գիտեն, թե ի՛նչ են անելու իրե՛նց հետ։

Ահա ստեղծված այս՝ խիստ համակարգված իրավիճակում դժվար չէ «ուտել» որեւէ մեկի գլուխը, նախկին պետական պաշտոնյա լինի, դատավոր-դատախազ, թե ընդդիմադիր գործիչ կամ ընդդիմախոս լրագրող եւ կամ լրագրողի զրուցակից։ Այս անգամ զոհը Արմեն Գրիգորյանն էր, նրանից առաջ կարող էր Ռոբերտ Քոչարյանը լինել, փառաբանված բժիշկ Արմեն Չարչյանը, Գառնիկ Իսագուլյանը կամ ուրիշը։ Ու դեռ կարող են լինել այն մյուսները, որոնք միեւնույն անհեթեթ ամբաստանություններով դեռեւս կալանքի տակ են… Նրանք բոլորը հանցագործներ են, խոսել, քննադատել կամ գրել են Բռնապետի դեմ, պահանջել նրա հրաժարականը։ Նրանք արտահայտվել են պատերազմը չկանխելու, չդադարեցնելու, հող ու երկիր զիջել-հանձնելու, կեղծ ու պատիր խոստումներով ժողովրդին խաբելու՝ Բռնապետի արարքների դեմ։ Նրանք պետք է կալանվեն, շաբաթներ եւ ամիսներ անցկացնեն բանտում։ Իսկ եթե հիվանդ են, ունեն առողջական խնդիրներ, ավելի՛ լավ, ընդմիշտ կչքվեն, հանգիստ թողնելով իրեն եւ իր մեղսակիցներին։

Բժիշկ, պրոդյուսեր, կատակերգակ, սրախոս, պատկերավոր լեզվով ժողովրդի հետ հաղորդակցվող, փաստերին եւ իրադարձություններին անձամբ վերահասու լինելուց հետո միայն դրանց մասին վկայող Արմեն Գրիգորյանի սպանությունը հարված էր նրան անձամբ ճանաչող-չճանաչողների համար։ Կորուստ էր մեզ եւ մեզնից առաջ մեր հայրենիքի ու պետության համար, մեր պետության ու հասարակության ապագայի համար։ Նա այն նվիրյալներից էր, որը գիտեր, համոզված էր, որ հայրենիքի փրկությունը Բռնապետի հեռացումով սկսվում է պարզապես, իսկ իրական փրկությունը գալուէ  հետո, երբ կսկսվի վերակառուցման, վերականգնման եւ վերահզորացման գործը։

Ուշ կամ կանուխ գալու է այն օրը, երբ Բռնապետի գործակիցներն ու գործակալները սարսափելի խոստովանություններ են անելու իրենց տիրոջ դեմ ու նրա հետ՝ իրենց մեղսակցային արարքների մասին, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանին մահվան հասցրած ոճրային արարքի մասին։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է. Վարդան Պետրոսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն գրոհները կզարգացնի Ուկրաինայի բոլոր ուղղություններով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025
Նորություններ

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն գրոհները կզարգացնի Ուկրաինայի բոլոր ուղղություններով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր,...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական