Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշե՛նք, որ ապրենք

Անահիտ Հովսեփյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
78
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024-ի Մայիսի 9-ը Գերմանիայում ոչ աշխատանքային էր. Համբարձման տոնի հետ համընկնումն էր պատճառը, այլապես տարիներ շարունակ այդ օրվա մեկնաբանությունը հետեւյալ նախադասությամբ է սկսվում՝ «այսօր Ռուսաստանը տոնական շքերթով է նշում 1945-ին նացիստական Գերմանիայի դեմ տարած իր հաղթանակը»: Սա՝ կարճ լրատվությամբ, երկարն իհարկե չի անդրադառնում, որ նախկին ԽՍՀՄ, այժմ անկախ հանրապետությունների տարածքում էլ նշում են մայիսի 9-ը՝ որպես Հաղթանակի օր, այլ ծանուցում, որ արդեն երրորդ տարին է, ինչ Ռուսաստանն այն նշում է Ուկրաինայի դեմ պատերազմելով:

Ուկրաինայում մայիսի 9-ը ոչ աշխատանքային չէ, ինչպես տարիներ առաջ էր: ԵՄ-ին միաձուլվելու մագնիսը փոխել է պատմությունը, ավանդույթի ուժը՝ դեռ համառում է, բայց մեկ տարի առաջ Զելենսկու դեկրետով Եվրոպայի օրն են նշում: Նրա կամքով մայիսի 8-ն է ոչ աշխատանքային, եւ 2016-ից ի վեր մայիսի 8-ի «Հիշատակի եւ հաշտության օրը», մայիսի 9-ի «Նացիոնալսոցիալիզմի դեմ հաղթանակի օրը» Զելենսկու առաջարկով միավորվեցին, իսկ Ուկրաինայի Ռադայի 2023-ի մայիսի վերջին կայացրած որոշմամբ մայիսի 8- ն է օրենքով ամրագրված տոնական ոչ աշխատանքայինը:

Գերմանիայում մայիսի 8-ին աշխատանքային օր է, սակայն Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտն է նշանավորում, ինչպես նաեւ նացիոնալսոցիալիզմից ազատագրման օրը:

2024-ի մայիսի 8-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասում՝ Վայմարի կենտրոնում բացվեց նացիոնալսոցիալիզմի դաժանությունը պատկերող ռազմագերիների թանգարանը, որ իմաստավորում է, թե Երկրորդ համաշխարհայինի ավարտից 79 տարի անց հիշողությունը չի խամրում: 13 միլիոն մարդ է այն ժամանակ գրավյալ տարածքներից Գերմանական Ռայխ բռնի տեղափոխվել՝ որպես աշխատուժ, նրանցից 500 000-ը՝ Թյուրինգիա, որի մեզ ծանոթ Բուխենվալդի հուշավայրը շատ ազդեցիկ է. Տարին բոլոր մարդու մարմնի ջերմաստիճանն ունեցող սալաքարի վրայի արձանագրությունից կարելի է փաստել, որ այնտեղ եղել են նաեւ հայեր, ադրբեջանցիների մասին չի հիշատակվում:

Մայիսի 7-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունն իր նախաձեռնությամբ Մյունխենին մերձակա Դախաու համակենտրոնացման ճամբարի հուշավայրում  ադրբեջաներեն եւ գերմաներեն արձանագրությամբ՝ ադրբեջանցի ռազմագերիների անուններն արխիվից հանել եւ նրանց հիշատակին սալիկ է փակցրել: Ավելին՝ դեսպան Աղաեւն արդեն մի քանի օր է X-ի հարթակում ելույթ է ունենում՝ ընդգծելով  ֆաշիզմի դեմ պայքարում Ադրբեջանի ներդրումը ներկայացնելով որպես «700 000 զինվորի մասնակցություն, որից 300 000 իրենց կյանքն են զոհաբերել հաղթանակի համար: Ադրբեջանի նավթահանքերի բանվորների արդյունահանած 80 տոկոս բենզինն է վճռորոշ դեր ունեցել հաղթանակի համար»: Բեռլինում Ադրբեջանի դեսպանը, որ գերմաներեն արտահայտվում է անհրաժեշտ դադարները պահելով, տեքստն արտասանելու, տպավորություն թողնելու, համոզիչ շեշտի մասին դպրոցում լավ է սովորել: Նա գիտի, որ այժմ Բեռլինում է, սակայն միշտ օգտագործում ԱՄՆ-ում աշխատած տարիների իր «ստեղծածը». Մայիսի 9-ին ընդառաջ տեղադրում է 2021-ին Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսության հեղինակած 2,20 րոպե տեւողությամբ մի տեսանյութ, որ համառոտ ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ադրբեջանի դերը: Այդ տեսանյութում սակայն «300 000-ի փոխարեն 400 000 է ներկայացված զոհերի թիվը: 128 ադրբեջանցի ԽՍՀՄ հերոսի պատվին է արժանացել, 10 000 հրեա Հոլոքոսթից ազատվել է Ադրբեջանում ապաստան գտնելով: Հրեաների համաշխարհային կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերի խոսքով, «Հոլոքոսթի ժամանակ Ադրբեջանը դարձավ հրեաների համար սակավ ապաստաններից մեկը, իսկական հայրենիք(կամ՝ տուն: Անգլերեն բնագրում՝homeland բառն է- Ան.Հ.): Ամեն տարի մայիսի 9-ը Ադրբեջանում նշվում է որպես հաղթանակի օր: Շնորհավոր հաղթանակի օրը», ծանուցում է նույն տեսանյութը:

Մայիսի 9-ին ընդառաջ Աղաեւը չի մոռանում Շուշիի մասին: Շուշին «հառնում է ավերակներից», գրում է դեսպանը՝ ներկայացնում  նորակառույցների մի պատկեր, որին երկնքից ծիածանն է կամար կապում: Սա քաղաքի խաղաղ ներկան է, որն իրենք են կառավարում, իսկ անցյալը… 1992-ին Շուշին պաշտպանելիս զոհվել են նաեւ հրեաներ, ներկայացնում է դեսպանությունը՝ զետեղելով Ադրբեջանի ազգային հերոս՝ հրեա Ալբերտ Աղարունովի հուշարձանը, որին զետեղված թարմ ծաղկեպսակն այդուհանդերձ չի թաքցնում, որ շիրիմը հեռու է խնամված լինելուց:

Բայց սա իմ կարծիքն է, որ կարող է հայրենիքի պաշտպանության, զոհասեղանին ամենաթանկը նվիրող Զինվորի, նրա հիշատակը հարգելու բովանդակությունը պարտադրել ձեւին: Ադրբեջանի դեսպանությունը համենայնդեպս գիտի, որ Բեռլինում պետք է ցույց տալ, որ մայիսի 8-ին համակենտրոնացման ճամբար այցելելը կարեւոր է, մայիսի 9-ին էլ՝ շեշտել, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի մեջ, հրեաներին փրկելու մեջ իրենք… հերոս են տվել:

Բեռլինում Հայաստանի դեսպանությունը կարող է չիմանալ, որ ցեղասպանությունից փրկված իմ պապը կամավոր մեկնել է ռազմաճակատ, չի վերադարձել, բայց մայիսի 9-ի հաղթանակը ֆաշիզմի դեմ ինձ համար հաղթանակի օր է նաեւ Գեւորգ պապիս շնորհիվ:    

Մեր տան մյուս կամավորը՝ Գեւորգ Արշակյանը, 44 օրյա պատերազմում Շուշիի համար անմահացած հերոսը, դաստիարակվել էր ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ իր մեծ պապի, հայոց մյուս հերոսների պատմությունը քաջ իմանալով: Նա գիտեր Թամանյան հզոր դիվիզիայի մասին, որ Բեռլինում ոչ միայն Քոչարի է պարել, այլեւ Ռայխսթագի պատին  թողել հայերեն ստորագրությունը, իսկ Գերմանիան չի ջնջել այդ արձանագրությունը՝ Բունդեսթագը նորոգելուց հետո էլ… ՀՀ դեսպանությունը չի կարող չիմանալ այս պատմությունը, ուրեմն ինչո՞ւ մայիսի 9-ին ընդառաջ չի ներկայացնում մեր հզոր կամքն ընդդեմ ֆաշիզմի, ԽՍՀՄ կրկնակի հերոս շուշեցի Նելսոն Ստեփանյանի, Չարդախլու գյուղից մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, ԽՍՀՄ հերոս արցախցի Միքայել Բարսեղովի, Հադրութից մարշալ Սերգեյ Խուդյակովի, ԽՍՀՄ ծովակալ, մարշալ Հովհաննես Իսակովի, մյուս հերոսների սխրանքի մասին… ԽՍՀՄ հերոսների մի մեծ ժառանգություն ունենք, որոնց Ադրբեջանն է յուրացնում՝ արցախցի հերոսներին իր ցուցակում ընդգրկելով:

Մենք հին ժողովուրդ ենք, ուրեմն գիտենք, որ հաղթանակի նոր սյուն կանգնեցնելու համար նախ պետք է առողջ մնանք՝ պատմական  կամ պատմության հիշողությամբ:
Հիշե՛նք, որ ապրենք: Հիշեցնենք, որ մեր ձայնը լսեն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում երեւում է, որ հայ զինվորներից մեկը ռուսերեն իր ազգանվան յանը գրելուց հետո սլաքով ցույց է տալիս իր ծննդավայրի անունը՝ Կիրովական

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քիմ Քարդաշյանի անվտանգության բանաձեւը՝ հիշե՛լ

Հաջորդ գրառումը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մյուս բոլոր շարժումներից բազմամարդ է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մյուս բոլոր շարժումներից բազմամարդ է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական