Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հա դե

Մարիետա Խաչատրյան
10/04/2026
- 10 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Չգիտենք, թե Իրան-ԱՄՆ հրադադարը որքա՞ն կտեւի, կխախտվի՞արդյոք այն, քանի որ Իսրայելն է կարծես անհամաձայն դրան իր գործողություններով: Մյուս կողմից էլ` զինադադարները հաճախ խաղաղություն չեն նշանակում, այլ հնարավորություն են տալիս վերականգնելու ուժերը, վերազինվելու եւ նոր թափով պատերազմը շարունակելու (Աստված չանի): Այնպես որ մենք եւս մի պահ կտրվենք բոլորիս համար վտանգ ներկայացնող կոնֆլիկտից ու պահ ունենանք կենտրոնանալու մեր ներքաղաքական կյանքի վրա, որը մտել է երեւակման փուլ, քանի որ արդեն հայտնի են ընտրություններին մասնակցելու մտադրութուն հայտնած ուժերի մեծ մասի նախընտրական ցուցակների անցողիկ համարվող առաջին տասնյակները:

Մեր հրապարակումը պատրաստելու պահին` երեկոյան գումարվում էր նաեւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերի համագումարը, եւ այս ուժերի ցուցակն էլ ժամերի ընթացքում հասանելի է լինելու, չնայած Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցներից մեկի տոնայնությունից եւ նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի էջում «Մայր Հայաստան» կուսակցության հետ հանդիպման ժամանակ համատեղ օրակարգի եւ համագործակցության ակնարկից ու սեղանին դրված մրգերի բազմազանությունից, Ծառուկյանին աջակցության մասին մի շարք այլ միավորների հայտարարություններից դատելով` կարելի է այդ ցուցակի մասին կանխատեսումներ անել նաեւ մինչեւ համաժողովը, այնուամենայնիվ ենթադրելով, որ նրա ցուցակն ամենահետաքրքրականն ու ամենաինտրիգայինն է լինելու: Բայց մենք դա չենք անի` նշելով միայն, որ այն պահին, երբ մեր հրապարակումն արդեն պատրաստել էինք` Ծառուկյանի շքեղ հաստատություններից մեկում սկսվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարն ու նրա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը:

Բայց կարելի է հիմա էլ ասել, որ ընդհանուր առմամբ մեծ ինտրիգ չկա ընտրապայքարին մասնակցության մտադրություն հայտնած ուժերի առումով, նրանց մեծ մասի առաջին քսանյակ-երեսնյակները հայտնի են եւ համալրված Հայաստանում վերջին տարիներին ու անցյալում էլ լավ գործարկված սկզբունքով, այն է` բոլորում էլ ընդգրկված են կա՛մ հանրահավաքներին իրենց կողքին կանգնածները, որոնք տեղավորվել են հայ կյանքի քաղաքական առանցքը դարձած դիմակայության, միմյանց հանդեպ թշնամանք գեներացրած անձերի շուրջ, եւ այդ ցուցակներում դժվար է գտնել թայֆայականության ելակետից դուրս, իրապես երկրի մարտահրավերները լուծելու ունակ եւ տվյալ քաղաքական ուժերին ու նրանց առաջնորդերին հավատարմություն չհայտնած այն պրոֆեսիոնալներին, որոնք կան մեր հանրության մեջ եւ նրանց թիվը փոքր չէ:

Այդ ցուցակներն ուսումնասիրելով ակնառու կարելի է տեսնել մեր քաղդասի նեղմտությունը, երկրի խնդիրներին ընդհանրական հայացքով չնայելը, կուսակցությունների առաջնորդներին սրբադասողներին (նույնիսկ լինեն նրանք անձեռնհաս ու անգրագետ) առաջ բերելու հակումը, տոհմախմբային մտածողությունից ձերբազատվել չկարողանալը:

Դա երեւում է ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական կուսակցությունների նախընտրական ցուցակներում, որոնցում շատ քիչ, գրեթե անհնար բացվածք կա հանրության ավելի լայն ներուժը ներգրավելու` համամասնական կարգի ընձեռած հնարավությունը կյանքի կոչելով:

Դիցուք վերցնենք իշխանական կուսակցության ցուցակները, որոնք կազմվել են իբր դեմոկրատական սկզբունքն ապահովող ներքին քվեարկության արդյունքում: Լավ զննելով այնտեղ հայտնված մարդկանց անունները, նրանց գործունեությունն ու կենսագրությունն ուսումնասիրելով` հասկանում ես, որ դա ընդամենը հավատարիմների մի համախումբ է, կազմված առաջնորդին նվիրվածության սկզբունքով, այնտեղ չի ներդրված ռոտացիա հասկացությունը, երբ ութ տարի երեւացած, մարդկանց հոգնեցրած պաշտոնյաները նորից հայտնվելու են խորհրդարանում եւ կառավարությոան մեջ, ամենեւին չնպակադրելով ողջ երկիրը ղեկավարելու հավակնություն դրսեւորող ուժի թեկնածուների մեջ ընդգրկելու բանիմաց, ունակ, բայց ոչ սեփական շրջանակի բազմաթիվ անհատներին: Եւ բնական է, որ խորհրդարանում եւ կառավարությունում հաճախ մարդիկ են հայտնվել ու հայտնվելու են, որոնցից նրանց հարց ուղղող լրագրողներն անգամ (վստահ ենք` այլ ոլորտային խմբեր եւս) ավելի խելացի, բանիմաց եւ ունակ են:

Ի՞նչ է ստացվում` հանրության խելացի բավական մեծ շերտին պիտի կառավարեն կուսակցական, նաեւ հաճախ ոչ այնքան գրագետ մարդիկ. բացառությունները հաշիվ չեն:

Նույն բանն է ընդդիմության մեջ, ու մեզ մոտ, փաստորեն, ավելի դեմոկրատականի երեւույթն ունեցող համամասնական կարգը վերածվել է թայֆաբազական կարգի: Ու այդ պտճառով նորից ու նորից առաջ են մղվում հանրության հարգանքը վաղուց չվայելող, մարդկանց հակակրանքին արժանացած նույնունույն դեմքերը:

Տիկնայք ու պարոնայք, ո՞նց անենք, որ, ձեր թայֆաներից դուրս մնացած բազմաթիվ օժտված, օրենսդրական աշխատանքի եւ կառավարման համար պիտանի, բանիմաց մասնագետներին եւս բանի տեղ դնեք:

Բոլոր դեպքերում արժե նշել արդեն հայտնի ցուցակների առաջին երեք դեմքերին` նկատի առնելով, որ ցուցակները գլխավորողները վարչապետի թեկնածու են:
«Ուժեղ Հայսատան»` Նարեկ կարապետյան, Արամ Վարդեւանյան, Գոհար Մելոյան:

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը, փաստորեն, նախկին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի որդին է, ցուցակն ուսումնասիրողներն այնտեղ կգտնեն ՀԿԿ-ին մերձ անձանց (ՀՀԿ-ն էլ ո՞նց չի մասնակցում ընտրություններին):

«Հայաստան» դաշինք` Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան:

ՔՊ` Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Գեւորգ Պապոյան:

Ավելի ավարտուն եւ ԿԸՀ-ում գրանցված բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակների մասին կխոսենք ապրիլի 13-ից հետո, երբ ԿՀ-ն կգրանցի հայտերը:

Ընդդիմադիր երեք գլխավոր ուժերն էլ, գաղտնիք չկա, ռուսամետ են, չնայած օրերս Ծառուկյանն ասում էր, թե պետք չէ այդպիսի բաժանումներ անել: Մարիա Զախարովային ասեք, որ հենց մեկ օր առաջ թեեւ ասում էր`Ռուսաստանի ղեկավարությունը չի միջամտում հայկական ներքաղաքական կյանքին, բայց անմիջապես էլ միջամտեց, թե բա` խոսքը միջամտության մասին չէ, այլ պարզապես շահագրգռվածության, որ բոլոր քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրություններին հավասար իրավունքներով: Եւ մատնանշեց մեր Ընտրական օրենսգրքի վերջին նոր փոփոխությունը, որով չի թույլատրում անձնանուն օգտագործել դաշինքների անվան մեջ (Սամվել Կարապետյանի անունը նկատի ուներ- Մ.Խ.), դա համարելով ընդդիմության իրավունքների սահմանափակում:

Դե իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ այստեղից սատար կանգնեց Ռուսաստանին, թե Փաշինյանն Ղարաբաղի հարցում իր սխալները փորձում է բարդել Ռուսաստանի նախագահի վրա: Որ Ղարաբաղի անկախությունը չճանաչեց ոչ մի երկիր` համաձայն ենք, բայց որ Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում` Քոչարյանի իշխանությունը, չճանաչեց Արցախի անկախությունը, այդ մասին ոչ մի խոսք: Սրբադասել Ռուսաստանի նախագահին,Ղարաբաղը փրկելու նրա կամքից խոսել` սա ռուսամետություն չէ՞, որը, խոստովանենք, այլեւս չի կաշառում մեր ժողովրդին, նա այս տարիներին առարկայորեն տեսել է ով`ով է:

ՔՊ-ի մասին միանշանակ պնդել, որ նա արեւմտամետ ուժ է, էլի հնարավոր չէ, քանի որ վերջին շրջանում նրա ղեկավարները տարբեր բաներ են ասում, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը, դրանից հտո հնչած իրարամերժ տեսակետները թույլ չեն տա այդպիսի պնդումներ: Փաշինյանը հենց մեկ օր առաջ էր ասում. թե Ռուսաստանի թիկունքում եւ ի հեճուկս նրա Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, ու արդեն հունիսի երկրորդ կեսին (փաստորեն ընտրություններից հետո) բարձր մակարդակի նոր հանդիպում է նախատեսված Պուտինի հետ, երեւի միջպետական կոնստրուկտիվ տրանսֆորմացիան (Փաշինյանի ձեւակեպումն է) քննարկելու:

Չնայած արժի այստեղ մեջ բերել Սամվել Կարապետյանի հետ համագործակցություն չհաջողած «Հայ ազգային կոնգրեսի» փաստացի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Մեր «կալիբրի» որեւէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության»:
Հա դե:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

Հաջորդ գրառումը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

Լրահոս

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական