Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաշվի առնելով Իրինա Յոլյանի բարձր համբավն ու հեղինակությունը Գորիս համայնքում, անհրաժեշտություն է առաջանում նրան կալանվորել երկու ամսով

21/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ շատ սիրելի ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, անչափ շնորհակալ եմ անհանգստության համար: Ես լավ եմ, ավելի ուժեղ և ավելի վճռական՝ արդարության հաստատման հարցում: Ինչ խոսք, կազմակերված անհաջող «օպերացիան» կարող էր առավել տպավորիչ լիներ, եթե ԱԱԾ մոտ 20 աշխատակիցներ՝ բրոնեժիլետներով, մինչև ատամները նռնակներով, ինքնաձիգներով զինված, Երևանից Գորիս հասնեին նաև տանկերով, որպեսզի  մեկ թոշակառու ու ևս երկու  կանանց քննչական կոմիտե տանեն: 

Ես այս մարտաֆիլմ հիշեցնող կինոյի մեջ  մեկ հարցում եմ հպարտ, որ ինձ որևէ մեղադրանք առաջադրելու, գործ սոսնձելու համար բավականին երկար ժամանակ տիտանական աշխատանք կատարած քննիչը դատարանում  ինձ երկու ամսով կալանավորելու մեղադրանքի հիմքում դրել է մեկ նախադասություն, այն է՝ Հաշվի առնելով Իրինա Յոլյանի բարձր համբավն ու հեղիանակությունը Գորիս համայնքում, անհրաժեշտություն է առաջանում նրան կալանվորել երկու ամսով, որպեսզի չխոչընդոտի գործի քննությանը:  Վստահեցնում եմ, որ շատերին  սարսափեցնող իմ բարձր հեղինակության շնորհիվ, այս խայտառակ պատմությունը դառնալու է միջազգային կառույցների, դեսպանատների ու դատարանների քննարկման թեման, որպեսի Հայաստանը բռնապետության ճանապարհով տանող խունտայի համար սա լինի վերջին խայտառակ նախադեպը:

Մի շարք միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքիրի պաշտպանության համար ստացած իմ բազմաթիվ մրցանակները հենց նմանօրինակ միջադեպերը բացառելու գործում ունեցած ավանդի համար էին և հավատացնում եմ, այս խայտառակության շուրջ դեռ շատ ջրեր են հոսելու և տրվելու է իրավական գնահատական: Ցավալիորեն իմ գործընկերները՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված են, բայց վստահաբար, ժամանակի հարց է, քանի որ ոչ մի անօրինական գործարք երկար կյանք չունի: 

Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու: Շարունակելու ենք աշխատել գիշեր ցերեկ, որպեսզի հետամուտ լինենք Առուշանյանի կողմից մեկնարկած բոլոր ծրագրերի անթերի իրականացմանը՝ ուղղված մեր համայնքի շենացմանը: Այս միջադեպը ինձ ցույց տվեց, թե ինչքան հավատարիմ հզոր ընկերներ ունեմ, սրտացավ ու իրականում անհագստացող մարդկանց բանակ կա իմ թիկունքում:

Սիրելի լրագրողներ, առայժմ զերծ եմ մնալու որևէ հարցազրույցից՝ գործին չվնասելու համար, իմ փաստաբանները կզբաղվեն այդ հարցով: Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ փաստաբանական խմբին, իմ հարազատներին, ընկերներին,  բոլոր կառույցներին, լրատվամիջոցներին, ովքեր ամեն ինչ արեցին արդարության վերականգնման համար:  Ես ծով համբերություն ունեմ և բավարար ուժ, ամեն ինչ առջևում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ սա է քո իշխանությունը․Հանրային Հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․ Տիգրան Ներսիսյան

Հաջորդ գրառումը

Քաղաքակրթությունների բախո՞ւմ, թե՞ պատմության ավարտը․ Անդրանիկ Թևանյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքակրթությունների բախո՞ւմ, թե՞ պատմության ավարտը․ Անդրանիկ Թևանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթներին: Շարքային քաղաքացին,...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական