Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-վրացական ներկայիս հարաբերությունները

14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում հայ-վրացական երկկողմ հարաբերությունները դրական շարժ են գրանցել տնտեսական, մշակութային, կրթական եւ  քաղաքական ոլորտներում: Երկու հանրապետությունները միմյանց հետ փոխհարաբերություններում վարում են փոխզիջումային, հավասարակշռված եւ միմյանց համար շահեկան համարվող քաղաքականություն՝ չնայած նրան, որ վերջին տասնամյակներում, ավելի հստակ՝ հետխորհրդային շրջանում, երկրների փոխհարաբերությունները գտնվում էին ոչ ակտիվ վիճակում:

Վերջին իրադարձություններից խոսելով՝ կարելի է նշել մի քանի կարեւոր իրողություններ, որոնք ազդել են միջկառավարական շփումների զարգացման վրա:

Հատկանշական է` Հայաստանի Հանրապետությունը եւ Վրաստանի Հանրապետությունը որոշում են կայացրել, որ երկու երկրների քաղաքացիները կարող են այցելել հարեւան երկիր նույնականացման քարտի շնորհիվ: Օրենքը դեռեւս չի գործում, բայց դրա համար կան բոլոր նախադրյալները: Այս որոշումը բավականին մատչելի է դարձնում սահմանների հատումը , ինչպես նաեւ աշխուժացնում է զբոսաշրջիկների հոսքը եւ վկայում է փոխադարձ վստահության մասին:

2024 թվականին ստորագրվել է հայ-վրացական տնտեսական ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այս համագործակցությունը ամրապնդում է երկրների միջկառավարական կապերը, եւ սրանով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները ստանում են ռազմավարական կարեւոր նշանակություն եւ, ինչու ոչ, նվազում են տարածաշրջանային ռիսկերը:

Կրթական ոլորտում հանրապետությունները նույնպես ակտիվ   քաղաքականություն են վարում: Մոտ երկու ամիս առաջ Երեւանի պետական համալսարանում բացվեց Վրացագիտության կենտրոնը: Այս իրադարձությունը  նշանակալից է մեր երկրում Վրաստանի պատմության եւ վրացերեն լեզվի ուսումնասիրության, ինչպես փորձառու մասնագետներ պատրաստելու՝ նպատակ հետապնդելով տարածաշրջանային վերլուծական եւ գիտական համատեքստում իրենց ուրույն դիրքը զբաղեցնելու համար: Զուգահեռ վրացագիտության զարգացմանը՝ Վրաստանում՝ Թբիլիսիի պետական համալսարանում գործող Հայագիտական կենտրոնի հետ փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում: Ուսանողների կրթական մակարդակը բարձրացնելու համար Վրաստանում հաճախ կազմակերպվում են ամառային ճամբարներ, որոնց կարող են մասնակցել մագիստրատուրայում սովորող հայ ուսանողները: Առաջիկայում նման ճամբարներ նախատեսվում է կազմակերպել նաեւ Հայաստանում:

Երկու երկրները տարիներ շարունակ սերտ մշակութային կապեր են ունեցել, որոնք մինչ օրս տարածում են իրենց ժողովրդի շրջանում հարեւան երկրի մշակույթը: Օրինակ՝ Դիլիջան քաղաքում ամռանը կազմակերպվում է  հայ-վրացական մշակութային-խոհանոցային մեծ փառատոնը ՝ «Միմինոն», որի ժամանակ բացի ցուցադրված խոհանոցից առկա են երկրների կողմից ներկայացված տարբեր ձեռագործ աշխատանքներ, ազգային երաժշտություն եւ այլն:  Ինչ վերաբերում է գրականությանը, ապա կարեւոր է, որ վերջին շրջանում երկրները  միմյանց հռչակավոր բանաստեղծների գործերն են թարգմանում եւ իրենց հասարակության համար փորադրաբար դարձնում են հասանելի: Չնայած նաեւ պետք է արժեւորել, տարածաշրջանային զարգացումերի համատեքստում, այս նոր իրողությունների պայմաններում՝ Հայաստանն է նախաձեռնող դերը կատարում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, բայց Վրաստանից սպասելիքներ կան, որոնք դանդաղ տեմպերով իրագործվում են: Սակայն այս ամենի հետ ինտենսիվ են ընթանում հայ-վրացական եկեղեցական շփումները եւ նախորդ տարիների համեմատ՝ փոխգործակցային լինելու  հնարավորություն ունեն:

Ամփոփելով շեշտենք՝այս շրջանում Հայաստանի համար խիստ կարեւոր է հարեւան երկրների հետ հաստատել սերտ կապեր: Պետք է հաշվի առնել, որ այս համատեքստում երրորդ երկրի առկայություն դեռեւս չի նկատվում, սակայն հատկանշական է, որ երկու երկրների ներկայիս քաղաքականությունը շահեկան է նրանց համար, որը նույնպես երկուստեք դրական է ազդում միմյանց փոխհարաբերությունների վրա: Սակայն այս ամենի հետ մեկտեղ հարկավոր է մշտապես զգոնությունը պահել եւ միմյանցից տարանջատել հարեւան, բարեկամ եւ թշնամի երկիր ասվածը:

ՊԱՊՅԱՆ ՄՈՆԻԿԱ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, Կովկասագիտություն, 2-րդ կուրս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայապահպանությունը, որպես հարատեւության առհավատչյա

Հաջորդ գրառումը

Միշտ նույն՝ կախարդվածի զգացումն ունես

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Միշտ նույն՝ կախարդվածի զգացումն ունես

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական