ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Հայրենիքի դավաճանները երբեք չեն փառավորվում․․․
Լռությունը Աստծո լեզու է․․.
Ես գիտեմ, որ իմ մտահոգությունը չի վերացնելու վաղվա խնդիրները, բայց ինձ հուզում Է պետության, ազգի ապագան…
Հայրենիքը, անկախությունը ինձ համար ամեն ինչից վեր են…
Ազգի ռազմական հանճարը` արիությունն է, հայրենասիրությունն ու հավատարմությունը․․․
Պահպանել հավատարմությունը` արժանիք է, իսկ
ճաշակելը` պատիվ․․․
Անհնարին է լինել ազգությամբ հայ, հայրենասեր ու հաճելի լինել միայն ամբոխին ու թշնամուն…
Մենք երեք տարի է թավշյա բարձը գրկած սլանում ենք դեպի ապագա, բայց չենք էլ նկատում, թե ինչպես դարձանք անցյալ․․
Ես կասկածում եմ, երկմտում ու չեմ կարողանում <<հավատարիմ>> մնալ Արցախի և Հայաստանի դրոշներին, որովհետև չգիտեմ ում ձեռքերում են ․․․
<<․․․Նրանք դավաճանել են ձեզ, մի վստահեք նրանց>>․․․
Երեմիա 12.6
Ամեն մի զինվոր, երբ գնում է կռիվ, պիտի գիտակցի, որ իր գլխավոր հրամանատարը իրենից ավելի խելացի է․․․
Այդ 44-օրվա պատերազմը, դավաճանությունը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների պետականության հանդեպ, մեզ հուշում են, որ դա մութ ուժերի կողմից տարիներ շարունակ մշակված ծրագիր էր…
Հասկանում եմ, որ բոլոր պատերազմներն էլ վերջանում են մեծ վնասներով, զոհերով, կորուստներով, բայց դարեր ու տարիններ են պետք այդ վերքերը բուժելու համար․․․
<<Երանի Խաղաղարարներին․․․>>Մատթ․5․9․
Եթե սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, ապա դրա պատճառը դավաճանությունն եմ համարում․․․
Ծախեցին, դավաճանեցին Հայաստանը և հայ ժողովրդին, օգնեցին թուրքին իրականացնել հայերի նոր ցեղասպանությունը․․․
Այն ամենը ինչի համար ապրել եմ, կորցրել եմ …
Ամբողջ չարիքը, որ կա մեր Հայրենիքի սահմաներից ներս, թաքնված է դավաճանների տներում, սունդուկներում, նրանց կանանց սրտերում․․․
Դավաճանը ոչնչացնում է իրեն և իր ցեղը, որովհետև չար, փողասեր դավաճաններին սպասվում է դաժան պատիժ․․․Իրականում մարդը ազատ չէ, նա կամ Աստծո կամ Սատանայի իշխանության տակ է:
Չարը միշտ էլ խառնակ է պահել աշխարհը…
Հայը իր պատմության մեջ դավաճաններ շատ է տեսել, բայց այս դավճանները ավելի մեծ անեծքի են արժանի մեր սրբերի, որբերի, նահատակների, գերիների, որդեկորույս ծնողների, անտուն մնացած շատ շատերի կողմից․․․
Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ Աստված աչք չի փակել դավաճանության վրա:
Ապագայում շատերը կհիշվեն հայոց պատմության դասագրքերում մոտավորապես այսպես.
-Դավաճանության մեղքը որևէ կերպ հնարավոր չէ ո’չ արդարացնել, ո’չ էլ առավել ևս ընդունել․․․
Ոչ մի ազնիվ Հայ այսպես վիրավորված արժանապատվությամբ չի կարող սրանց հետ ճամփա գնալ․․․
Դավաճանությունը մահից էլ անհաճո է, որովհետև այն անջնջելի դրոշմ է ․․․
<<Դավաճանը առանց պատիժի չի մնա․․․>>Առակ․19․5
Խելացի, հավատքով, սիրով լցված մարդիկ չեն դավաճանում, սակայն բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը․․․
Մեր երկրի <<գլխավոր գերագույն հրամանատարը>> իր թիմով պետք է գնահատեր, օրինակ, եթե լինի պատերազմ՝ մենք կարո՞ղ էնք այդ պատերազմը հաղթել, թե՞ ոչ․․․
Ինչու՞ է պատերազմի ժամանակ Հայաստանը ընդունել օրենք՝ <<․․․Պատերազմի ժամանակ թշնամու նավթագազամուղերին, ջրամբարներին չհարվածելու մասին․․․>>։
Ինչու՞ առանց ազգի, Արցախի, ստորագրվեց այդ չարաբաստիկ թուղթը․․․
Աշնանային այս պատերազմի էությունը ոչնչացումն էր ոչ միայն մարդկային կյանքերի, այլև մարդկային աշխատանքի, արվեստի, մշակույթի, ազգային տեսակի պտուղների․․․․
Մենք այսօր հնձում ենք այն, ինչը ցանել ենք մեր կյանքում.․․․
Նա, ով կոկորդիլոսի արցունք է թափել, արցունքներ է հնձում. ով պաշտպանում է դավաճանին, պատիվ է տալիս, քծնում է, ավելի սարսափելի դավաճան կլինի․․․․
Ամենազզվելին պատերազմից հետո ամեն օր պարտվելն է․․․
Խաղաղ պայմաններում 78 զոհ և այդքան էլ գերիներ ունենք, իսկ արցախի մասին մտածող էլ չկա․․․
Ինչպե՞ս կարելի է լուռ լսել, թե՞ոնց են բարձր ամբիոնից ասում, որ մեր Հայոց Հինավուրց Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է, մեզ պե՞տք է այն…
Ես սա համարում եմ ոչ միայն դավաճանական, թշնամական քարոզ, այլև ատելություն հայոց պատմության ու հնամենի մեր Հայրենիքի, Հայրերի, նախնիների հանդեպ…
Իսկ երբ ասում են, որ հպարտանում եմ մեր զինվորի , սպայի , ազգի, Հայրենիքի պարտությամբ, ես լռում եմ…
Անհնարին է կանգնեցնել Նեռի, խելագարի ստերը․․․
Մի՞թե մարդիկ չեն գիտակցում պատմական պահի լրջությունը…
Մի՞թե դասալիքին, բանակում չծառայած մարդուն պատիվ կտան, անգամ ուսադիրներ ու կոչումեր կստանան…
Ի՞նչ է դավաճանությունը` անեծք, ստորություն, որի դառը պտուղները մեր թոռներն են ճաշակելու և մեզ պես խոսելու են Անիի, Կիլիկիայի անկման մասին…
Դավաճանի, թշնամու հանցանքները ներելը` մարդասպանություն է…
Սովետական Միության ներքին սահմանները, որպես սահմանազատման ու սահմանագծան հիմք ընդունելը կործանարար է համայն Հայության համար, ինչպես նաև պատմական տգիտության փայլուն օրինակ է:
Այսօր մեր երկրում մարդկանց հիմարացնելն ավելի հեշտ է, քան համոզել ամբոխին, զոմբիներին, որ նրանք հիմար են․․.
Շատերն անգամ չեն ուզում հասկանալ, որ թուրքը ոչ թե ցանկանում է ենթարկեցնել Հային, այլ բնաջնջել ընդմիշտ…
Համոզված եմ, ու վաղ թե ուշ Արցախը փրկվելու է և միավորվելու Հայաստանի հետ, առանց ներքին ու արտաքին թշնամիների, առանց այս Հայախոս թուրքերի։
Հայաստանը չի կարող ապրել լիարժեք առանց Արցախի․․․
Այս բոլոր իրադարձություններից հետո ազգի սերուցքի անտարբերությունը անարդարության, դավաճանության լուռ աջակցությունն է․․․
Չնայած Հայաստանում արդարադատությունը կաղում է և իր պաշտոնով դանդաղում է, չի կարողանում հասնել դավաճան գործակալներին, բայց հավատում եմ արդարադատությունը ավարտվելու է պարտության, Շուշին հանձնելու ամբողջ ճշմարտության բացահայտմամբ.․.
Սակայն ամոթ է, որ մարդիկ կորցնում են հետաքրքրությունը պայքարի, կյանքի հանդեպ․․․
Կյանքը ինքը հրաժարվում է նրանցից, ովքեր հրաժարվում են պայքարից․․․
Ազգային գիտակցությունը մարդու մեջ պայքարելու, հաղթելու ինքնազոհաբերության զգացում պետք է առաջացնի․․․
Պատմությունը հաղթողներն են գրում․․․
Հուսալքվածը մահանում է բոլորի աչքի առաջ, իսկ պայքարի ձգձգումը մահվան նման է․․․
Մենք կարծես թե չունենք, այլևս, ազգի ապագայով, սահմաններով մտահոգ մտավորականություն: Չնայած նրան, որ ունենք անհատներ, սակայն չունենք համախմբող ուժ, գաղափար, որովհետև կամավոր հրաժարվել ենք մեր անցյալից և հեռացել մեր արմատից․․․
<<Երկրի վրա քաջության անուն թողեք … >> Փ. Բյուզանդ.
ԳԱՂԱՓԱՐ Է ՊԵՏՔ…
Տեր Հարություն Քահանա Ավագյան