Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերը ցուցադրեցին մասսայական հերոսության հրաշքներ․ Կոնստանտին Սիվկով

03/01/2021
- Վերլուծություն

Կոնստանտին Սիվկով․ Ռուսաստանի հրթիռահրետանային գիտությունների ակադեմիայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր:

Հարցի էությունը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ընդհանուր ներուժը մոտ հինգ անգամ զիջում է Ադրբեջանի ընդհանուր ռազմական ներուժին: Ադրբեջանցիները ռազմական գործողություններ սկսեցին երկու ուղղությամբ՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան: Նման գերազանցությամբ նրանք պատերազմի առաջին յոթ օրվա ընթացքում կարողացան հսկայական կորուստներով հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծի լեռնաշղթայում նրանք հասկացան, որ չեն կարողանա այդպես առաջ շարժվել: Այդ պատճառով մեկ շաբաթ անց նրանք վերախմբավորեցին իրենց ուժերը՝ կենտրոնանալով միայն հարավ-արևելյան ուղղությամբ:
 Այդ ուղղությամբ նրանք ստեղծեցին 10-12 անգամ գերազանցող ուժեր: Մտածեք այդ թվերի մասին. ունենալով այդպիսի գերազանցություն, նրանք 30-40 կմ հեռավորությունը հաղթահարեցին մեկ ամսվա ընթացքում:
 Երբ նրանք ճեղքեցին պաշտպանության բոլոր գծերը և մտան օպերատիվ տարածք, նրանք շարունակեցին հանդիպել հայերի կատաղի դիմադրությանը: Հայերը յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր կիրճ ու արահետ վերածում էին պատվարի: Նման գերազանցությամբ ադրբեջանցիները 3 օր գրավում էին Շուշա քաղաքը: Պատկերացնու՞մ եք, թե որքան երկար պետք է Ստեփանակերտի հարցը լուծեին: Այնքան դիակներ կլինեին, որ մտածելը վախեցնող է:
 Նույնիսկ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները հսկայական վնասներ են կրել, նրանց ռեսուրսները, մասնավորապես զինամթերքի պաշարները, հիմնականում հրետանու, էապես սպառվել են:
Իսկ հիմա՝ ռազմավարական նրբություններ: Ադրբեջանը զինված էր համազարկային կրակի ռեակտիվ համակարգով և 50-90 կմ հեռահարության հրետանով: Հայերի դաշտային հրետանին ուներ 15-20 կմ առավելագույն հեռավորություն:
Ադրբեջանցիներն ունեին մոտ 50-70 անօդաչու թռչող սարք, որոնք գնել էին արտասահմանից: Այս անօդաչու թռչող սարքերը նպատակային կրակոցների համար հրետանու նպատակային նշանակում էին ապահովում: Հայերը չունեին անօդաչու թռչող սարքեր: Նրանք օգտագործում էին համակարգեր, որոնք ցածր ճշգրտությամբ հայտնաբերում էին մարտկոցը միայն կրակից հետո: Այսպես կոչված հրետանային հետախուզական համակարգեր:
Ադրբեջանցիները կարող էին խորը կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարող պատասխանել: Նրանք կարող էին հասնել միայն իրենց հրետանու սահմաններում, իսկ հետո ստիպված էին օգտագործել հետախույզների հմտությունը՝ նպատակային նշանակում տալու համար, թե որտեղ կրակել: Եթե առաջին օրերին ադրբեջանցիները ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում անօդաչու թռչող սարքերը, ինչպես են ոչնչացնում թիրախները, լուսանկարում էին խորտակված տանկերը, ապա այդ ամենը դադարեց, քանի որ այս անօդաչուներից ոչինչ չմնաց. 60-ից 46-ը ոչնչացվեց:
Եթե ադրբեջանցիներն ունեին բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր, ապա Լեռնային Ղարաբաղն այդ ամբողջ պաշտպանության գծի համար ուներ «Շիլկա» տիպի ընդամենը վեց ինքնաշխատ համակարգեր: Գումարած դրան, իմ ենթադրությունների համաձայն, հայերը նետեցին ևս մեկ տասնյակ: Եվ ահա 2-2,5 կմ կրակահավաքով այս կայանքները ոչնչացրեցին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի երեք քառորդը: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի գործողությունները դադարեցին:
Ադրբեջանցիներն ունեն 100 ժամանակակից T-90 տանկ, իսկ Հայաստանն ունի մեկը: Մյուս տանկերը T-72-երի առաջին մոդիֆիկացիաներն են, որոնք կարող են T-90-ի դեմ պայքարել միայն շատ բարենպաստ պայմաններում: Տանկերի ընդհանուր քանակի առումով հայերն ունեն 200, իսկ ադրբեջանցիները՝ 444:
Պարզապես համադրեք այս փաստերը: Ես կարող եմ միայն մեկ բան ասել․ Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, թե՛ մարտավարական պատրաստվածությունը ամենաբարձրն են: Ամենաբարձր մակարդակի քաջություն: Այն պայմաններում, որ նրանք կռվում էին, ադրբեջանցիների ունեցած ուժերի և միջոցների հրեշավոր գերազանցությամբ, հայերը ցուցադրեցին մասսայական հերոսության հրաշքներ: Ուրիշ կերպ չեմ կարող ասել:
 Թուրք զինվորականները գրոհայիններ ուղարկեցին Սիրիայում գտնվող Իդլիբի կաթսայից, որպեսզի նրանք հավասար պայմաններում դիմակայեն Լեռնային Ղարաբաղի մարտիկներին: Այս գրոհայիններն ունեին զգալի մարտական փորձ, ինչպես նաև իսլամի ֆանատիկ հավատ: Առաջին օրերին ուղարկվեց մոտ 300-400 մարդ, որոնցից 50-ը սպանվեց հենց առաջին օրը: Դրանք ահռելի կորուստներ են, և դա արվեց հայկական բանակի մարտիկների կողմից:

Հայտնի է, որ թուրք զինվորականները մասնակցում էին ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ ադրբեջանական զորքերի կառավարմանը: Ադրբեջանը բախվում էր ամեն օր աճող դիմադրության: Շուշայում, երբ ադրբեջանցիները մտան քաղաքի ծայրամասերը, անցավ երեք օր, մինչև նրանք գրավեցին: Հայաստանն իր ունեցած ուժերով իրականացրեց անհնարինը: Հայերը, տարածքների և անձնակազմի նվազագույն կորուստներով, հետ մղեցին ադրբեջանական հարձակումը: Ֆենոմենալ իրավիճակ, որը, կարծում եմ, դեռ մանրակրկիտ կերպով կուսումնասիրվի ռազմական գիտության կողմից:

Նախորդ գրառումը

Թշնամուց 150 մետր հեռավորության վրա գտնվող հայ զինվորները բացականչում են` «Ղարաբաղը Հայաստան է»

Հաջորդ գրառումը

«Հանդուրժող և բազմամշակութային Ադրբեջա՞ն». թալիշական լրատվամիջոցի անդրադարձը` Բաքվի քաղաքականությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Հանդուրժող և բազմամշակութային Ադրբեջա՞ն». թալիշական լրատվամիջոցի անդրադարձը` Բաքվի քաղաքականությանը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական