Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հայաստանում ավանդական արտադրությունները կրճատվում են, մնացել է «ոսկու տենդը»

Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է: Հայաստանում ավանդական արտադրությունները կրճատվում են:


Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի առաջին եռամսյակի հետ, ըստ արտահանման խոշորացված ապրանքային խմբերի (գծապատկեր), աճ են արձանագրել հիմնականում  թանկարժեք քարերը և մետաղները (8.7 անգամ), տեքստիլը և կոշկեղենը (42.7%),  հանքաքարը և խտանյութը ունեցել են վերականգնողական աճ (18.5%): 
Մնացած բոլոր ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է.  մետաղների և դրանցից արտադրանքի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտի և տեխնիկայի արտահանումը, որը մեր գնահատականով եղել է վերաարտահանում այլ երկրներից դեպի ՌԴ, կրճատվել է 12.4% տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (բացառությամբ ըմպելիքների) կրճատվել է 17.0%, ծխախոտը` 6.1 տոկոս, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները` 1.0%, քիմիական նյութերի արտահանումը` 31.0%, իսկ էլեկտրոէներգիան` 35.5%:

Առավել մանրամասն վերլուծությունը` https://www.tvyal.com/newsletter/2024/2024_05_11


Տնտեսագետ Աղասի Թավադյան