Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանը պետք է զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա ՆԱՏՕ-ի հետ «խաղերից»

Հայաստանի ընդդիմությունը շարունակում է քննարկել ու վերլուծել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև Փաշինյան-Ռայիսի հանդիպումը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝ Արեւմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի։

Այսինքն՝ Իրանը պարզ ասում է՝ Փաշինյան, Արեւմուտքի հետ հերիք է դու ու Ալիեւը «խաղեր տաք» ։

Ռայիսիի խոսքով ՝ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն:

Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է:

Իսկ ովքե՞ր են օտար ուժերը։

Ակնհայտ է՝ Արեւմուտքը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա «խաղերից» ՆԱՏՕ-ի հետ»։