Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կխորանա՞ արդյոք առճակատումը

Մարիետա Խաչատրյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
133
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 12-ին Ազգային ժողովին հարակից տարածքում տեղի ունեցան դեպքեր, որոնք Հայաստանի պատմության մեջ կմնան որպես դասագրքային` ոստիկանության պահվածքի տեսակետից, թե «Ինչպիսին չպետք է լինի ոստիկանության պահվածքը» խորագրով: Որովհետեւ առանձնապես ոչ շատ մեծ, առնվազն`ոստիկանության համար հաղթահարելի թվով մարդկանց առկայության պարագայում, չպահպանելով կանոնագրով անհրաժեշտ հեռավորությունը, կիրառել հատուկ միջոց` լուսաձայնային նռնակներ, թիրախավորել լրագրողներին, մարդկանց բերման ենթարկելիս ծեծել այնպես, ինչպես Աբրահամ Գասպարյանին, սրանք եւ համանման մյուս դեպքերը պետք է քննարկվեն ոստիկանության ներսում որպես ուսումնական նյութ` ոստիկանության գործելակերպի անթույլատրելիության տեսակետից:

Նույն կերպ ինձ անհասկանալի է, թե երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար սովորաբար նախ իշխանության պատասխանատվության պարագայում ինչպե՞ս կարելի է լարվածությունը չթուլացնել բոլոր հնարավոր մեթոդներով, հատկապես երբ բողոքողների ղեկավարն առաջարկում է միայնակ մտնել ԱԺ եւ հանդիպել կառավարության ղեկավարի հետ: Ինչո՞ւ դա չէր կարելի կազմակերպել, մի՞թե կարեւոր էին այստեղ ամբիցիաները ավելի, քան այն, որ դա կտաներ լարվածության պարպման, եւ այդքան վիրավորներ չէին լինի: Արդյոք որեւէ մեկի ամբիցիան ավելի կարեւո՞ր է մարդկային ճակատագրերից կամ ներքին կայունությունից:

Նույնը վերաբերում է իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների պարագային, որոնք, եթե գաղտնի այլ նպատակ չէին հետապնդում, պիտի որ անցանկանալի համարեին ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ եւ իրենց պահվածքով չնպաստեին դրան, չսաստկացնեին լարվածությունը: Այդ ի՞նչ բարձր սկզբունքներ են, որոնք կարող են հանգեցնել արյունի կամ մարդկանց ծեծվելու, ո ՞ւմ են պետք առհասարակ ձեր սկզբունքները, որոնք չեն նպաստում երկխոսություններին, հաշտեցմանը, ներքին լարվածության թուլացմանը: Հայրենիքի անվամբ` հայրենիքի դեմ եք աշխատում: Նայեք ԱԺ նիստի կադրերը, ես ամաչում եմ, որ դա իմ խորհրդարանն է, ընդ որում հավասարապես, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության` ոչ մի կոմպրոմիսի չհակված վարքը նկատի առնելով: Կամ եթե նիստերի դահլիճում նույնիսկ լսվում է, որ դրսում հատուկ միջոց են կիրառում, նռնակներ են պայթում, ի՞նչ իմաստ ունի անվրդով տեսքով եւ սարսափազդու տոնով շարունակել հարցեր եւ պատասխաններ տալ, հանձնված սեփական իրավացիության բնազդական մղումին սոսկ: Նույն պահին դուրս գայիք փողոց` մի դեպքում ձեր կողմնակիցներին էին ծեծում ու վիրավորում, մյուս դեպքում` այն քաղաքացիներին, որոնց պատգամավորն ու նախարարը նաեւ դուք եք, դուք միայն ձեր կողմնակիցների ղեկավարը չեք, գուցե կանխեիք տեղի ունեցողը:

Բողոքի գործողությունների ընթացքի առումով. Սրբազան, թե քաղաքական գործիչ է զանգվածին կառավարում` պատասխանատու է այդ զանգվածի անվտանգության համար, ու լավ առաջնորդը չպիտի բերի-հասցնի նրան, որ իր կողմնակիցներին ծեծեն ու վնասեն: Հա, միշտ էլ, բոլոր իշխանություններն էլ օգտվել եւ օգտվում են սադրիչներից, ինչպես, ի դեպ, եւ ընդդիմությունները: Ոչ մի նոր բան այս կարգի գործընթացներում: Սրբազան, թե սովորական քաղաքական գործիչ` այդ բոլորը պետք է հաշվառած լինեին եւ աշխատեին այդ արդյունքը չգրանցել, տասնյակ ձերբակալվածներն էլ վրադիր:

Ուժի կիրառման համաչափության մասին. ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասում էր` ոստիկանների ուղղությամբ շշեր են նետվել, դրանից հետո է իրավիճակը սրվել, ցուցարարներն հակադարձում էին` շշեր նետողները հենց ոստիկանությանը մերձ սադրիչներն են ու հատուկ են սադրել:

Արդյոք ոստիկանությունը խնդիր է դրած եղե՞լ` կանխել բախումները, թե, հակառակը, բախումը ելք է համարվել` նպաստելու ուժի կիրառմամբ շարժումը մարմանը մոտեցնելու, այդպիսի մտայնությամբ գործողություններ իրականացնելու:

Անգամ իշխանությանը մերձ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է ֆիքսել ոստիկանության մի շարք սխալներ եւ օրինախախտումներ, այն է` Սիրահարների այգու դիմաց ոստիկանական պատշաճ շղթա չի եղել, որի պատճառով ցուցարարները մտել են այգի, ու նրանց նկատմամբ հատուկ միջոց է կիրառվել: Օրենքի պահանջով հատուկ միջոցի կիրառման վերաբեյալ նախազգուշացում չեն արել ոստիկանները, որոշ դեպքերում հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել, քսանհինգ կիրառված նռնակից քսանը նետվել է փախչող եւ օգնություն ցույց տվող քաղաքացիների ուղղությամբ, որոշ դեպքերում՝ ընկած քաղաքացիների հանդեպ, հատուկ միջոցի կիրառման շրջագիծը չի պահպանվել: Այսինքն` իրավիճակից խուսափելու բոլոր հնարավորությունները չի օգտագործել ոստիկանությունը` հատուկ միջոց կիրառելուց առաջ: Սա պրոֆեսիոնալիզմի բացակայությո՞ւն է, թե՞ միտում: Որ` անվերջ խոսում են ոստիկանության բարեփոխումներից, բուն գործողություններում հակառակն ենք տեսնում:

Երեւանում տեղի ունեցողը աշխարհաքաղաքական տուրեւառումների արտացոլա՞նք է

Շարադրեմ փաստերը միայն, իրար կողքի դնեմ ուղղակի` ձեզ հակելով սեփական վերլուծությունների:

Հունիսի տասներկուսին Ազգային ժողովում եւ նրա պատերից դուրս կատարվածին նախորդել էր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի այցը Ազգային ժողով, դրանից հետո տեղի է ունեցել ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Օ Բրայենի այցը Հայաստան, որին հաջորդեց հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը, որը նախանշում է հայ-ամերիկյան հարաբերությունների բարձրացում նոր` ռազմավարական գործընկերության մակարդակի: Այս օրերին եւ մի փոքր ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր կոշտացել ռուսական ուղղությամբ, թե Ռուսաստանը գցել է Հայաստանին, մեր անկախությունը չի ուզում եւ այլն, այն դեպքում, երբ հայ-ռուսական տնտեսական եւ գործարար կապերն այս պահին ավելի քան բարենպաստ են հայկական կողմի եւ հատկապես հայ գործարարների համար: Ռուսաստանի ԱԳ փոխարտգործարարն էր կոշտ արձագանքել հայկական բարձրաստիճանների բարձրաձայնումներին: Դրանից էլ առաջ, իմ հարցին պատասխանելով` Սիմոնյանն ասել էր, թե Սրբազանի ղեկավարած շարժումը, ընդդիմությունն առհասարակ ու ռուսական կողմը պասերով են գործողություններ անում: Խորհրդարանում արդեն, ոստիկանության` Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ ուժի կիրառման օրը Նիկոլ Փաշինյանն էր խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, անգամ ընդդիմությանը մեղադրել, որ նպաստում են հայոց պետականության կորստին (Ռուսաստանին նկատի ունենալով ակնհայտորեն):
Բագրատ Սրբազանը աջակցության ակնարկ էր արել ՌԴ-ին` ռուսերեն լեզվով իր վերջին ելույթում:

Ավելի մեծացնեմ ինտրիգը: Այս խառնաշփոթում փաստորեն ստվերվեց հայ-ամերիկյան հայտարարությունը` ակամա, թե հենց միտումով: Այդ հայտարարությամբ գոնե թղթի վրա հայ-ամերիկյան հարաբերությունները մտադրություն կա բարձր աստիճանի տանել` ռազմավարական գործընկերություն բնորոշմամբ, ապագա բազմաթիվ խոստում- կետերով, որոնց բուն աջակցային մասերը եթե ու հանկարծ իրականանան`Հայաստանի ՀԱՊԿ-ում մնալու դեպքում, դա կնշանակի աջակցություն ՀԱՊԿ-ին, որ պարզապես չի կարող լինել:Իսկ բուն ռազմական կամ պաշտպանական աջակցության բաղադրիչի առկայության եւ այն մասին` արդյոք բարոյական աջակցություն, թե՞ բովանդակային լիցք ունեցող մի բան է այդ հայտարարությունը` մինչեւ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած սադրանքը հարցրինք վարչապետին, լրագրողների հետ նրա ճեպազրույցի ժամանակ. « Հայաստան ԱՄՆ հարաբերությունները մի հարկանի չեն, չի կարելի շեշտ դնել մի ուղղության վրա, դա արտացոլում է երկու կառավարությունների քաղաքական կամքը` խորացնելու հարաբերությունները, հիմա այդ քաղաքական կամքը կոնկրետ որոշումներով եւ գործողություններով, գործառոյթներով պետք է ատահայտվի», ասաց Նիկոլ Փաշինյանը` առանձնապես չմանրամասնելով:

Կխորանա՞ արյոք առճակատումը շարժման եւ իշխանության միջեւ, թե, այնուամենայնիվ, կողմերը կլսեն լարումը թուլացնելու համար բանակցություններ սկսելու ողջամիտ կոչերը: Հուսով ենք` Հայաստանում ընթացող գործընթացները դուրս չեն գա ողջամտության ծիրից` ե ւ իշխանության, ե ւ ընդդիմության պարագայում, եւ կողմերը կելնեն միայն պետականության ամրապնդման կանխավարկածից:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շվեյցարիայի հայերը՝ մեկ կազմակերպության հովանու ներքո

Հաջորդ գրառումը

Ինքնաոչնչացման արշավը շարունակվում է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ինքնաոչնչացման արշավը շարունակվում է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական