Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորացող տնտեսական անկում, բյուջեի եկամուտների նվազում եւ … պաշտոնյաների բարձր պարգեւավճարներ

30/08/2020
- Վերլուծություն, Տնտեսական

Վիճակագրական կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 5,7 տոկոս: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տնտեսական անկումը 4,7 տոկոս էր: Այսինքն, մարտ-ապրիլ ամիսներից սկսված տնտեսական անկումը շարունակում է խորանալ:

Միայն հուլիս ամսին անցյալ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը երկնիշ էՙ 10,2 տոկոս: Տնտեսության բոլոր ճյուղերն առանց բացառության անցած տարվա հուլիսի համեմատ անկում են գրանցել: Ինչ վերաբերվում է  յոթ ամիսներիՙ հունվար-հուլիսի ընթացքում տնտեսության ճյուղերում արձանագրվող կացությանը, ապա պատկերը հետեւյալն է.

Արդյունաբերությունում 1,3 տոկոս աճ է արձանագրվել: Այն միակ ճյուղն է, որտեղ դեռեւս աճ է արձանագրվում, թեեւ այդ աճի տեմպը ամեն հաջորդ ամսին նախորդ ամսվա նկատմամբ նվազում է: Աճն էլ առայժմ պահպանվում է  հանքարդյունաբերության շնորհիվ, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այն մեր տնտեսության համար ապագա չէ:

Շինարարությունը շարունակում է մնալ խորը անկման մեջՙ 22, 6 տոկոս, հակառակ նրան, որ երկրի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը վերածվել է մի մեծ շինհրապարակի: Մինչդեռ, անգամ պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում:

Առեւտրում անկումը 11 տոկոս է: Սա մեր տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղն է, որտեղ ընդգրկված են մի քանի տասնյակ հազար տնտեսվարողներ:

Ծառայությունների ոլորտում անկումը խորացել է եւ կազմել 9,3 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է զբոսաշրջային ծառայությունների գրեթե զրոյական մակարդակով, հետեւանքՙ համավարակի:

Գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ: Վեց ամիսների ցուցանիշները հրապարակելիս այստեղ աճ էր արձանագրվել, որը չափազանց վիճելի էր, հաշվի առնելով մրգի եւ բանջարեղենի այս տարվա խիստ ցածր բերքը, ինչպես նաեւ մսի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների նվազումը:

Տնտեսական անկման իրական ցուցանիշի մասին կարող ենք դատողություններ անել արտաքին առեւտրի ցուցանիշներից: Այստեղ անկումը կազմել է 11,3 տոկոս: Ընդ որում, արտահանումը նվազել է 6,4 տոկոսով, ներմուծումըՙ 13,7 տոկոսով:

Ամփոփելով փաստենք, որ յոթ ամիսների արդյունքում արձանագրված 5,7 տոկոս տնտեսական ակտիվության անկումն արդեն իսկ գերազանցում է կառավարության կողմից կանխատեսված տարեկան 2 տոկոս անկմանը:

Այդուհանդերձ, աշխատավարձերը շարունակում են բարձրանալ, ինչն առնվազն տարօրինակ է տնտեսական խորացող անկման եւ բնակչության աղքատացման ֆոնին: Մասնավորապես, պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը ավելացել են 7,7 տոկոսով: Ինչը հիմնականում պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պատգամավորներին վճարվող չարդարացված եւ բարձր պարգեւավճարներով, որով ժամանակ առ ժամանակ հպարտանում է Նիկոլ Փաշինյանը: Պետության ղեկին հայտնվածների աշխատավարձերն ու պարգեւավաճարները շարունակում են վճարվել անգամ այն պարագայում, երբ պետական բյուջեի եկամուտները շարունակում են նվազել:

Պետական բյուջեի եկամուտները ազատ անկման մեջ են

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ հուլիս ամսին նույնպես պետբյուջեի հարկային եկամուտները նվազել են նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած: Մասնավորապես, հուլիս ամսին հավաքվել է 109 մլրդ դրամ, անցած տարվա հուլիսին եղել է 118 մլրդ դրամ: Առաջին հայացքից նվազումը մեծ չէ: Սակայն հիշեցնենք, որ մայիս ամսին պակաս էր հավաքվել 21 մլրդ դրամ, հունիսինՙ 46 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարվա յոթ ամիսներինՙ հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 789 մլրդ դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածումՙ 831 մլրդ դրամ: Այսինքն, այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական բյուջեն պակաս է ստացել ավելի քան 42 մլրդ դրամ կամ մոտ 5 տոկոս նվազ: Սաՙ նախորդ տարվա համեմատ, իսկ այս տարվա ծրագրվածի համեմատ բյուջեի եկամուտները պարզապես ազատ անկման մեջ են գտնվում:

Այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիսին)  նախատեսված է եղել մոտ 816 մլրդ դրամ, իսկ հավաքվել է մոտ 716 մլրդ դրամ: Այսինքն, պետական բյուջեի եկամուտները տարվա առաջին կեսին թերակատարվել էին մոտ 100 մլրդ դրամով: Այս միտումը նույնպես խորանալու մեծ հավանականություն ունի:

Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովի կողմից պետական բյուջեում կատարված փոփոխություններով, այս տարվա պետական բյուջեի եկամուտները նախապես հաստատվածի համեմատ նվազեցվել են մոտ 169 մլրդ դրամով: Կես տարվա արդյունքներով դրանք փաստացի արդեն 100 մլրդ դրամով նվազել են: Ակնհայտ է, որ տարեկան արդյունքով այդ նվազումն ավելին կլինի, քան 169 մլրդ դրամը:

Դատելով կառավարության տնտեսական քաղաքականության բացակայությունից, տնտեսական վիճակի բարելավման եւ բյուջեի համալրման ուղղությամբ լուրջ սպասելիքներ չեն կարող լինել: Ցավալի է, բայց փաստ, որ վարչապետի համար տնտեսական զարգացումը պայմանավորվում է  այս կամ այն անձից փող «հետ բերելով» կամ ՀԴՄ կտրոն «խփելով»:

Նախորդ գրառումը

Ըստ նյարդաբանի, միկրոչիպերը հնարավորություն կտան բուժել շատ հիվանդություններ

Հաջորդ գրառումը

«Փոքրիկ Հայաստաններ» ուղեցույցըՙ նաեւ անգլերեն

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

«Փոքրիկ Հայաստաններ» ուղեցույցըՙ նաեւ անգլերեն

Լրահոս

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում

11/07/2026

«Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել...

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական