Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խոպանչիներին» հարկելը նման է ամանի տակը քերելուն՝ ամեն գնով լցնելու բյուջեն. Սուրեն Պարսյան

21/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտագնա աշխատանքներով զբաղվողներին Հայաստանում հարկելու հիմքում ընկած է այն սկզբունքը, որ Հայաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրներ ունեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր։ Ըստ այդ համաձայնագրերի՝ եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ-ում և այնտեղ վճարում է 13 տոկոս եկամտահարկ, ապա Հայաստանում պետք է վճարի այստեղ գործող 20 տոկոս եկամտահարկի հետ կազմող տարբերությունը, այն է՝ 7 տոկոս։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Հարկ պետք է վճարեն այն անձինք, որոնք տարվա ընթացքում Հայաստանում բնակվել են 183 օր։ Օրինակ՝ դիցուք, եթե ՀՀ քաղաքացիներն արտագնա աշախատանքի են մեկնել և 8-9 ամիս մնացել են Ռուսաստանում, նրանք համարվում են ՌԴ-ի ռեզիդենտ ֆիզիկական անձ, բայց եթե 4-5 ամիս աշխատել են և վերադարձել են Հայաստան, համարվում են Հայաստանի ռեզիդենտ անձ և պետք է 7 տոկոս հարկ վճարեն Հայաստանում։

2016-ին ընդունված այս օրենքի հեղինակները հիմնականում Ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկն էին, որոնք օրենքը բերում էին որպես գործիք, որն ապագայում կիրառվելու էր միասնական հայտարարագրման ինստիտուտի շրջանակներում»,- հիշեցրեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները բազմիցս անդրադարձել են այս հարցին, սակայն միշտ հետաձգել են օրենքի գործարկումը՝ առանց օրենքի դրույթը հանելու։
«Այժմ, ըստ էության, քաղաքական որոշում է կայացվել՝ կիրառելու օրենքը, սակայն այնպիսի պայմաններում, երբ հասարակության մեծ մասը տեղյակ չէ այդ օրենքից։ Սա կարող է սոցիալական բնույթի բավականին լուրջ խնդիրներ առաջացնել։

Օրինակ՝ օրերս թեմայի շրջանակում Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիաները բավական տրամաբանական են՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ ՀՀ ամենաաղքատ մարզի նկատմամբ իրականացնել հարկային նման վարչարարություն, կարծում եմ՝ հակասոցիալական է։

Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ 2022-2023  թվականների տնտեսական բումը վաղ թե ուշ ավարտվելու է, և այն հարկային եկամուտները, որ օդից լցվում են պետական բյուջե, մի օր չեն լինելու։ Հետևաբար իշխանություններն արդեն սկսում են այլընտրանքային աղբյուրներ գտնել, բայց սա նման է ամանի տակը քերելուն՝ ամեն գնով փորձել բյուջեն լցնել։ Սա ճիշտ չէ։

Արտագնա աշխատողներին, որոնց եկամուտները բավականին փոքր են՝ 300-400 հազար դրամ, հարկելուց պետությունն էական օգուտ չի ունենալու, ճիշտ հակառակը՝ լրացուցիչ սոցիալական խնդիրներ են ստեղծվելու նրանց համար»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները՝ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ պատրաստ է գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ նախաձեռնել քննարկումներ։ 

Մինչ այդ «խոպանչիները» երեկ և այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել՝ փակ պահելով Երևան-Սևան ճանապարհը։ Նրանք բողոքում են ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով արտերկրում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորումից հետո հայ-թուրքական կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի

Հաջորդ գրառումը

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն 2024. Հայաստանի հավաքականի մասնակցությունն ու նվաճումները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն 2024. Հայաստանի հավաքականի մասնակցությունն ու նվաճումները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական