«Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ ռազմավարական սխալ է թույլ տալիս՝ ուժի միջոցով իր անվտանգությունն ապահեվելով։ Իրավաբանության մեջ կա ընդունված ճշմարտություն՝ երբ գլուխ է կախում արդարադատությունը, գլուխ է բարձրացնում ինքնադատաստանը»,- ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա վերլուծել է Փաշինյանի վարքագիծը՝ բոլոր ոլորտներում նա իրավական բոլոր ճանապարհները փակել է՝ կարծելով, թե այդկերպ ինքն ուժեղ մարդ է դառնում։
«Այնքան մարդ կա, որ ուզում է Փաշինյանին վնաս հասցնել, եթե նախկին իշխանությունների ժամանակ ոմանք ուզում էին որոշ գործիչների վնասել, ապա այսօր Փաշինյանը այդ հարցում ռեկորդ է խփել։
Ինքն իր անվտանգության համար լուրջ խնդիրներ է ստեղծել։ Նա իրեն թողել է արկածախնդրության հույսին։ Ամեն ինչ իր հետևանքն ունի։ 2018-ին ասում էի՝ քամի ցանողը փոթորիկ է հնձելու։ Այդպես էլ եղավ։ Իրանք սկսեցին նախկիններին հայհոյել, ու իրենց իսկ ժամանակ հայհոյանքը քրեականացրին»,- հավելել է փաստաբանը։
Արա Զոհրաբյանը վստահ է, որ շատ շուտով այս իշխանությունները հեռանալու են, ու գալու է պատասխան տալու ժամանակաշրջանը։
«Իրենք գնալու են, Հիտլերից լավ տղա թող չլինեն»,- ասել է Զոհրաբյանը։










