Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվ տարուց երկար ձգվում է օրը․․․

28/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ օրացույցի՝ մի քանի օրից 2022 թվականն է մեկնարկելու: Նոր տարի է: Թեպետ, միայն «ասում են»-ով չէ: Այլ հուշումներ էլ կան: Օրինակ, առայժմ Հանրապետության կոչվող կենտրոնական հրապարակում նույնիսկ տոնածառ է տնկված: Զարդարված: Մերձակա շենքերի տանիքներին համապատասխան լուսային էֆեկտների պատրաստություն տեսած:

Մենակ տոնածառը չէ:

Երևանյան զանազան-զարմանազան վաճառա-մոլերի մերձակայքերի մոտ խտացող խցանումներն ու մայթեզրերում շարված նպարամանդարինանարնջավաճառներն էլ են հուշում, որ ինչ-որ Նոր տարի է՝ բնորոշ եռուզեռով: Այն օրն անգամ մեր արվարձանում տեսա մի պատկեր, որ թվում էր, թե «ցուրտ ու մութ» 90-ականներում պիտի մնացած լիներ. հենց մայթի վրա՝ քոթուկը (կոճղ), ավտոյի «բագաժնիկում» (բեռնախցիկ) էլ մսեղիքը դրած առուտուր էին անում: Հերթ էր գոյացել անգամ: Չգիտեմ՝ մոռացված «պատմական» տեսարա՞նն էր հերթի պատճառը, թե՞ «էժանով միս կպցնելու» ոմանց ցանկությունը…
Մի ակնթարթ հավաքվածների վրա «Նի-կո՜լ, վարչապետ» գոռալու հիստերիկ մղում ծագեց, բայց զսպեցի այդ վայրկենական ազդակն ու անասելի տխրությամբ ամփոփեցի «խրախճանք ժանտախտի ժամանակ» համայնապատկերը՝ երևանյան սառնաշունչ եղանակին արվարձանի գլխավոր փողոցը հեղեղած գորշահանդերձ առևտրականներով ու գորշադեմ գնորդ-սակարկողներով:

Ասում են, որ մի քանի օրից 2022 թվականի հունվարի 1-ն է: Հա՞ որ… Մոլորակի վրա, միգուցե: Հայաստանում… դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ն է: Շատ-շատ՝ նոյեմբերի 10-ը: Դեռ օրը չի փոխվել: Ու երկրակուլ խավարը շարունակում է տարածել իր եղկելի, մահաբեր ու ամայացնող« շոշափուկները: Եվ տարուց երկար ձգվում է օրը…

Թեպետ, նայած՝ ո՛ւմ համար: Նրանք, որ «անջատված» դեսուդեն են շարժվում մայթեզրի վաճառականների կամ սուպերմարկետների ճոխառատ ապրանքաշարքերի արանքում, նրանք, որ խոզի բդի, չալաղաջի կամ էժան բանանի պատրաստության մեջ են, հենց որովայնային Նոր տարի են «անելու», իսկ գեղարվեստական մասով էլ «սալյուտ են խփելու»:

Իսկ ինչո՞ւ «չանեն», ինչո՞ւ չխփեն: Չէ՞ որ նրանք արդեն իրենք իրենց համոզել են, որ «Արցախը հլա դեռ յեսիմ երբ տված էր…»: Կարող են չէ՞ ասել, որ Արցախը դեռ Վասակ Սյունին էր տվել, օրինակ, կամ ասենք՝ դեռ 1988-ին էին արդեն տվել ու տվողն էլ «Ղարաբաղ» կոմիտեն էր: Չնայած, շուտով երևի հենց այդպես էլ կասեն: Ի վերջո, թեկուզ այս 2021 կապիտուլյատիվ տարում այդպիսի՞ նիկոլաստեր են կուլ տվել, դեռ տասնամյակների «ՀԺ»-աստերը չհաշված… Նրանք իրենք իրենց համոզել են, թե՝ «30 չեն ապրել», հասկանո՞ւմ եք:

Իրենց ի՞նչ: Իրենց համար արդեն վերացել են 1992-94թթ. պատերազմն ու այդ պարտերազմում կրած զրկանքները, այն, որ քարտով կանաչ հացակտորով, մոմի լույսի տակ ու վառած կոշկատակով մի քիչ տաքացող վառարանով դիմացան, այն որ՝ հազարավոր տղաների կյանքի գնով այդ պատերազմում հաղթեցինք։ …Մոռացել են, որ 1994-ից 2018 թվականներին հարյուրավոր լուսավոր զավակներ են իրենց կյանքը դրել, որ հեռավոր թիկունքում, Երևանը լինի, թե Քաշաթաղը, Գյումրին լինի, թե Փարաքարը, հարյուր ու հարյուր հազարավոր հայրենակիցներ «Նոր տարի անեն» ու ամեն տարվա ամեն օրը խաղաղ պայմաններում ապրեն:

Չի՛ եղել, հասկանո՞ւմ եք: Չի՛ եղել ոչինչ: Մի «30 տարի ընդհանրապես ոչ մի բան չի եղել» սրանց համար, քանի որ մի արկածախնդիր ստախոս եկել ու իրենց համոզել է, որ իրենք չեն ապրել, «զրոյական կետով» հրապուրել է, ինչպես վիշապն է հրապուրում որպես կեր դեմը հայտնված մկանը կամ ճագարին՝ կուլ տալուց առաջ: Հրապուրել է ու բերել «զրոյական կետին» ու… երջանի՜կ են: Չնայած դա երջանկություն չէ, քանի որ երջանկության գիտակցումն ինտելեկտի հետ է այնուամենայնիվ զուգահեռվում: Դա ուղղակի բնազդ է: Երևի այնպիսի բնազդ, որ մորթվելուց առաջ, սպանդանոցի մոտ դրված աղը լիզելիս հորթն ու ցլիկն են ունենում:

Բայց ո՞ւմ ես ասում: Բայց ո՞ւմ ասես: Եթե նրանք ջնջել են իրենց սրտերից ու մտքերից, որ 44 օրվա մեջ մի ամբողջ սերունդ եռաբլուրվեց՝ հազարավոր ու հազարավոր տղաներ, ամեն մեկը՝ մի տան ճրագ…
Ու հիմա, երբ մայթին, եռուզեռի մեջ գետնին ընկած մանդարինի կճեպի նման տրորել ու ճզմել են իրենց մեջ գրեթե ամեն ինչ, հիմա, երբ Երևանը «սահմանամերձ գյուղ» դառնալու ընթացքի մեջ է, հիմա, երբ հանկարծ կարող է պարզվել, որ Գյումրի-Ջաջուռ հատվածում թուրքերը մաքսակետ են դրել, հիմա, երբ ոստիկանական բռնակալություն է, հիմա, երբ կարող են տուգանել ու տուգանում են ամեն քայլափոխի, երբ անգամ այդ ամենի համար այդ ամենի գլխավոր մեղավորի հասցեին թույլերի մենաշնորհ-հայհոյանքն է տուգանքի ու «գործ հարուցելու» առիթ, նրանք «Նոր տարի են անում» և… երջանիկ են, հիմնականում՝ մեռած-չթաղածի կարգավիճակով:

Մի լավ գրող իր հանրահայտ վեպում, գլխավոր հերոսի միջոցով նկատում է. «Если смерть для них ничто, то, выходит, и жизнь цены не имеет. В чем же смысл, для чего и как они живут там?» («Եթե մահը նրանց համար ոչինչ է, ապա ստացվում է, որ կյանքն էլ ոչ մի արժեք չունի: Հապա էլ ո՞րն է իմաստը, հանուն ինչի՞ և ինչպե՞ս են նրան այնտեղ ապրում»:

…Հա, մոլորակում ամսաթիվը փոխվելու է: Աղոտ առկայծում է հույս, որ Հայաստանում էլ մի օր «նոյեմբերի 11»-ը կգա: Ու թող դա 2022-ին լինի, ու հնարավորինս շուտ, որ երկիրն ազատվի ստից, կեղտից, խավարից, բթությունից, քանի դեռ բոլո՛րը այդ թունավոր ճահճի մեջ չեն խեղդվել:

Արմեն Հակոբյան

Աղբյուրը՝ Yerevan.Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը

Հաջորդ գրառումը

Իրենք գնալու  են, Հիտլերից լավ տղա թող չլինեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Իրենք գնալու  են, Հիտլերից լավ տղա թող չլինեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական