Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը համեմատության մեջ

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Թուրանական միջանցքի հարցը թուրք-ադրբեջանական օրակարգ սպրդելուց, եւ որպես դրա տրամաբանական հետեւանք Թեհրանի ու Բաքվի միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկախումից հետո, ավելի խիստ երանգավորում  է ստացել երկուստեք հնչող մեղադրական հռետորաբանությունը:

Իրանի հյուսիսային սահմաններից անդին՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ  օրավուր սաստկացող  ճգնաժամը հայ-ադրբեջանական նոր  պատերազմի վերածվելու դեպքում, պաշտոնական Թեհրանին անհրաժեշտ է լինելու հստակեցնել իր դիրքորոշումը:

Ռազմական գործողությունների մեջ Իրանի հնարավոր ներգրավվումը, ըստ ռազմագետների, հնարավեոր է մի քանի սցենարներով՝ ա/ սահմանափակ ծավալներով ու ԱԹՍ-ների, նաեւ  հրթիռների կիրառման, բ/ առանց ռազմական գործողություններին մասնակցելու՝ Հայաստանի բանակին ռազմական տեխնիկայով ապահովելու եւ լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու, գ/ սեփական շահերի հաշվառմամբ ու երկրի «կարմիր գծերի» խախտումը թույլ չտալու  նպատակով, ակտիվ դիվանագիտական նախաձեռնության, դ/ հայ-ադրբեջանական առճակատման մեջ Իրանի ուղղակի ու անվերապահ ներգրավման սցենարների տեսքով: 
Իսկ եթե Իրանն իր հյուսիսային հարեւանի սադրանքներին հակադարձելիս, ստիպված  լինի դեմ հանդիման դուրս գալու Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի  ճգնաժամի ելքը:

Կարծում ենք, այս հարցերին տրվող պատասխանները հնարավոր է ստանալ, համեմատելով Իրանի ու Ադրբեջանի ռազմական կարողություններն ու ընդհանրապես՝ երկու երկրների հզորության աստիճանը  բնորոշող ցուցանիշները:

Բազմաթիվ հավաստի  տեղեկատվական աղբյուրների հիման վրա տարբեր երկրների ռազմական ներուժի մասին  հետազոտություններ անցկացրած  Armed Forces վեբկայքի հրապարակած տվյալներն այդպիսի հնարավորություն տալիս են.

Ընդհանուր համեմատականներ

1,648,195 քառակուսի կիլոմետր  տարածք եւ 83 միլիոն բնակչություն ունեցող Իրանում առկա են տեղական արտադրության,  Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ նախկին Խորհրդաին Միությունից ներկրված ռազմական ու  մարտական տեխնիկա եւ սարքավորումներ:
86.600 քառակուսի կիլոմետր տարածք ու 10 միլիոն բնակչություն ունեցող  Ադրբեջանի Հանրապետության զինանոցը համալրված է Խորհրդային Միությունից ու Ռուսաստանից ստացած, ինչպես նաեւ որոշ քանակությամբ Թուրքիայից ու Իսրայելից ներկրված զենքերով ու զինտեխնիկայով:

Նախորդ տարիներին Իրանի ռազմական բյուջեն  կազմել է 12 մլրդ դոլար,  Ադրբեջանինը՝ 2,6 մլրդ:

Անշուշտ, ռազմական կարողությունների առումով, Ադրբեջանը նկատելիորեն զիջում է Իրանին: Սակայն, Իրանի ու Ադրբեջանի միջեւ ուղղակի ռազմական բախման դեպքում, չի կարելի անտեսել Թուրքիայի աջակցության հնարավորությունը: Դրանով հանդերձ, Բաքվին ռազմական ու լոգիստիկ  աջակցություն ցուցաբերելով՝ Թուրքիան չի կարող հօգուտ Ադրբեջանի փոխել երկու երկրների  միջեւ գոյություն ունեցող ռազմական դիզբալանսը:

Հարկ է նշել, որ Իրանի ու Ադրբեջանի  430 կիլոմետրանոց ընդհանուր սահմանի պատճառով,  ցամաքային, օդային ու ծովային ռազմական ցուցանիշների մեջ, ավելի է կարեւորվելու  ցամաքայինը:

Ցամաքային ուժեր

Իրանում առկա է  2842 տանկ, 3555 զրահամեքենա, 1755 հրթիռային հրետանի եւ 1000 ինքնագնաց հրետանի: Այն դեպքում, երբ Ադրբեջանում հաշվվում է 940 տանկ, 2363 զրահամեքենա, 323 հրթիռային հրետանի եւ 267 ինքնագնաց հրետանի:

Ռազմաօդային ուժեր

Իրանի կործանիչները քառակի անգամ գերազանցում են Ադրբեջանի կործանիչների թվաքանակը: Իրանում առկա է 973 կործանիչ, այդ թվում՝ 112 ռազմական ինքնաթիռ, 75 բազմաֆունկցիոնալ հրթիռ, 23 հարձակողական ինքնաթիռ, 519 ուղղաթիռ, 83 ԱԹՍ: Իսկ Ադրբեջանի օդուժը բաղկացած է 176 կործանիչներից, այդ թվում՝ 5 ռազմական ինքնաթիռներից, 15 բազմաֆունկցիոնալ հրթիռներից, 11 հարձակողական ինքնաթիռներից  ու 97 ուղղաթիռներից:
Ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի օդուժը նաեւ համալրված է Su-25 տիպի 34 եւ MIG-31 կործանիչներով:

Armed Forces վեբկայքը Ադրբեջանում առկա ԱԹՍ-ների մասին տվյալներ չի հրապարակել: Սակայն, հայտնի է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործել է թուրքական Bayraktar եւ իսրայելական Kamikaze ԱԹՍ-ներ:  Փորձագետները հավաստում են, որ Ադրբեջանի բանակն  Արցախում օգտագործել է նաեւ այլ տիպի անօդաչու սարքեր:  Տեղեկություններ կան, որ Ադրբեջանն ունի նաեւ  Իսրայելում արտադրված 2 միավոր   Heron TP, 10 միավոր Hermes 4507,  100 միավոր  Sky Strikers, ինչպես նաեւ 50 միավոր Harop տիպի անօդաչու թռչող սարքեր:

Ռազմածովային ուժեր

Պատերազմի դեպքում, Կասպից ծովում Իրանի ու Ադրբեջանի կողմից տեղակայված ռազմածովային ուժերը  նույնպես կարող են մարտի բռնվել: Իրանի ռազմաօդային ուժերը հիմնականում կենտրոնացած են Պարսից ծոցում:  Կասպիցում ռազմաօդային ուժեր տեղակայելու մասին Իրանը պաշտոնապես հայտարարել է անցնող տարվա ամռանը:  Մինչեւ կրոնապետական կարգերի հաստատումը,   Իրանն ընդհանրապես Կասպից ծովում ռազմածովային ուժերի հենակետ չի ունեցել: Այդ պատճառով էլ Իրանի ռազմական ներկայությունը Կասպից ծովում այնքան էլ նշանակալի չէ: ԻԻՀ առաջին ռազմանավը Կասպից ծով է նետվել 2003 թվականին: Հետագայում՝ 2006 եւ 2009 թվականներին տեղակայվել են «ՋՈՇԱՆ» ու «ԴԵՐԱՖՇ» ռազմաանվերը: 2012 թվականին էլ Կասպից ծով է նետվել «ԴԵՄԱՎԱՆԴ»  Էսկադրային ականակիրը:

Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերի մասին Armed Forces վեբկայքի   հրապարակած տվյալները հիմնականում վերաբերում են Պարսից ծոցում տեղակայված Իրանին պատկանող ռազմածովային ուժերին եւ Կասպից ծովում տեղակայված Ադրբեջանի ռազմածովային ուժերին, որոնց համեմատությունից ստացված պատկերացումները չեն ակրող լիարժեք համարվել:  
Armed Forces վեբկայքում տվյալներ կան նաեւ Իրանին պատկանող 272 միավոր ռազմանավերի ու 19 միավոր  սուզանավերի մասին: Նույն աղբյուրի համաձայն, Ադրրբեջանն ունի Կասպից ծովում  դիրքավորված  31 ռազմանավ ու 4 սուզանավ:

Անկասկած, Իրանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր պատերազմը կարող է աղետաբեր հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի չափանիշներով: Չի բացառվում նաեւ ճգնաժամի «համաշխարհայնացումը»: Դրանով հանդերձ, պատերազմը   Թեհրանում գնահատվում է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ծավալապաշտական նկրտումներին ու հավակնություններին մեկընդմիշտ վերջ դնելու վճռական քայլ:
Սակայն, այդ պատերազմով կարող են շահագրգռված լինել  Իսրայելն ու հակաիրանական դիրքորոշում ունեցող մյուս  երկրները, որի դեպքում հնարավոր  կլինի Իրանի վրա ավելացնել միջազգային ճնշումները:

Թե ինչպիսի՞ որոշում կկայացնի Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ինչպիսին կլինեն Ադրբեջանին հասցվելիք Իրանի ապտակի չափսերը,  ցույց կտա ժամանակը:
Համենայնդեպս, ապավինելով պարսկերենի հարուստ դարձվածքաբանությանը, Իրանը բազմիցս է  հասկացնել տվել Ադրբեջանին, որ «առյուծի պոչի հետ խաղ անելը վնասակար է առողջությանը»:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

Նախորդ գրառումը

Տարածաշրջանի կայունության հարցն իրանական օրակարգում

Հաջորդ գրառումը

Էնդեմիկներից սարսափած

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Գերմանալեզու լրահոսն ահազանգում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման է պատրաստվում

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական