Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը, համենայն դեպս, մենակ չէ

Գեղամ Մկրտչյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

 Լավ է, երբ արտաքին վտանգի ենթարկված երկիրը մենակ չէ: Տվյալ դեպքում դա  մեր անմիջական հարեւան, բարեկամ Իրանն է՝ ամերիկյան սպառնալիքի հանդիման: Միջազգային մամուլը շարունակում է հետեւել նրա շուրջը արագ ծավալվող իրադարձություններին:

Ամերիկա-Իրան անուղղակի բանակցություններին զուգընթաց մեր հարեւան հզոր տերությանը նաեւ ամերիկյան հարվածի հավանականության պահպանման պայմաններում փետրվարի 19-ին չինական «ՆեթԻզի» (NetEase) կայքը հաղորդում էր, թե Ռուսաստանը օպերատիվ կերպով ակտիվացրել է գործողությունների համաձայնեցումը Թեհրանի հետ, եւ փաստորեն փակվել է ամերիկյան ավիակիրների խմբի առաջխաղացման հանգուցային ուղին: Բացի նրանից, որ ամսի 17-ին զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ժամանակավոր փակել էր Հորմուզի նեղուցը, ինչն անմիջապես ազդել էր նավթի համաշխարհային գների վրա (այդտեղով է անցնում աշխարհում նավթի արտահանման մինչեւ մեկ երրորդը), արդեն փետրվարի 19-ին Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություն էին անցկացնում Օմանի ծովածոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: «Մոսկվայի միջամտությունը,- գրում է կայքը,- զգալիորեն փոխել է ուժերի հավասարակշռությունը. զորավարժությունների տարածքը համընկնում է այն երթուղու հետ, որով ամերիկյան նավերը շարժվում են դեպի տարածաշրջան»:  

Ռուսական եւ իրանական նավերի համատեղ գործողությունները ցույց են տալիս արտաքին ճնշման դեպքում համաձայնեցված գործելու պատրաստակամությունը: Մոսկվան, ըստ էության, Թեհրանին ռազմավարական մանեւրի տարածք է տրամադրում եւ միաժամանակ Վաշինգտոնին ազդանշան է տալիս, որ տարածաշրջանում միակողմանի որոշումների դարաշրջանն ավարտվել է:

«ԱՄՆ-ի նավատորմիղը Իրանի ափերի մոտ է: Չինաստանը պատասխանել է ականակիրներով»,- այսպես է սկսվում ռուսական «ՌուՆյուզ24» նորությունների ծառայության փետրվարի 21-ի հաղորդագրության վերնագիրը: Արդյո՞ք աշխարհը մեծ պատերազմի շեմին է. սա էլ դրանից բխող հարցադրումն է: Ինչպես հաղորդվում է, ամերիկյան ռազմական գերատեսչությունը հենց այդ օրն էր նախատեսել որպես Իրանին հարվածելու պատրաստության օր: Մինչ ամերիկացիները պատրաստվում էին, գրում է լրատվականը, Պեկինն արեց մի քայլ, որը Սպիտակ տանն ակնհայտորեն չէին կանխատեսել: Չինաստանի՝ մասնավորապես տնտեսական-առեւտրային շահերի համակարգում Իրանին կարեւոր տեղ է պատկանում: Հենց նշված օրը  Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծովածոցում ընթանում էին Ռուսաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի-2026» համատեղ զորավարժությունները: Ձեւական առումով դրանք պլանային զորավարժություններ էին, փաստացի՝ կենդանի  վահան: Իրանին հարվածելը, ռիսկի դիմելով դիպչել չինական կամ ռուսական ռազմանավի, կնշանակեր հրահրել Մերձավոր Արեւելքի հակամարտության շրջանակից շատ ավելի հեռուն տարածվող միջադեպ:

Թե նման քայլերն այնուամենայնիվ որքան լրացուցիչ զսպող ազդեցություն  կունենան կամ չեն ունենա ԱՄՆ-ի վրա, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց կտա:  

Պաշտպանության ոլորտի՝ հատկապես ռուս-իրանական համագործակցության հարցին ամսի 23-ին անդրադարձել է թուրքական «Այդինլիկ» թերթը: Իրանի գլխավորությամբ 2019 թվականից անցկացվող «Ծովային անվտանգության գոտի» համատեղ վարժանքները համարվում են ոչ արեւմտյան խաղացողների, հիմնականում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ծովային անվտանգության ոլորտում ռազմական համագործակցության զարգացման առավել ակնառու օրինակներից մեկը, գրում է թերթը:

Թեմային մեկ այլ տեսակետից անդրադարձել է նաեւ բրիտանական «Ֆայնենշըլ թայմս»-ը: Ըստ հրապարակման, Իրանը գաղտնի կերպով 500 միլիոն եվրոյի զենքի պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ (այս մասին կարդալ նաեւ էջ 6-ում Ս. Սարգսյանի վերլուծականը)՝ շարժական զենիթահրթիռային համակարգի ( – ՇԶՀՀ) հազարավոր հրթիռներ ձեռք բերելու համար, Իսրայելի հետ անցյալ տարվա հակամարտության պատճառով թուլացած իր ՀՕՊ համակարգի վերականգնման խոշոր ջանքերի շրջանակներում: Աղբյուրի պնդմամբ, պայմանագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը երեք տարվա ընթացքում պետք է մատակարարի 500 «Վերբա» շարժական ՀՕՊ համակարգեր եւ 2500 հրթիռ:

Այս տեղեկատվությունը ռուսական պաշտոնական աղբյուրների կողմից չի հաստատվել: Սակայն, ինչպես նշվում է, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անուղղակիորեն հաստատել է տվյալ շաբաթվա ընթացքում ռուսական ռազմական բեռների ստացումը: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ռազմական ոլորտի մի շարք կարեւոր համաձայնագրեր ենք ստորագրել Ռուսաստանի հետ: Մեր տրանսպորտային ինքնաթիռների աշխատանքը միայն ցույց է տալիս, որ այդ համաձայնագրերը համակարգված կերպով իրականացվում են»,- թերթի հավաստմամբ՝ հայտարարել է նա պետական հեռուստատեսությամբ:

Ըստ բերվող փորձագիտական կարծիքների, այդ մատակարարումներն արմատապես չեն փոխի Իրանի հնարավորությունները, բայց որոշ բան նրան այնուամենայնիվ կտան:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ երազը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի խանութները լցված են հայկական կեղծ կոնյակներո՞վ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս մսաղացում հայտնվելու են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ներկա իշխանավորների համար հովանոց են պահում. Վարդան Բալյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի խանութները լցված են հայկական կեղծ կոնյակներո՞վ

Լրահոս

Տեսանյութ. Մարդիկ ուզում են Հայաստանում տեսնել արդարություն և արդարադատություն, և պետք է տեսնեն, ես եմ կրում քաղաքական պատասխանատվությունը. Փաշինյան

09/07/2026

Իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։...

Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

09/07/2026

Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին։ Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի...

Ալի Խամենեի հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին՝ ժամը 14։00

09/07/2026

Հեղափոխության նահատակ առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի  հուղարկավորության կազմակերպման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրաքում սգո արարողությանը մասնակցող մարդկանց բազմության մեծ...

Ուղիղ. Կառավարության հերթական նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը

09/07/2026

https://www.youtube.com/watch?v=nxcNInyKzNg

Աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով. Բայրամով

09/07/2026

Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով, լրագրողների հետ...

Պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

09/07/2026

Այսօր՝ հուլիսի 9–ի վաղ առավոտյան իրավապահները այցելել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական