Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը լողակամուրջներ է տեղադրում Արաքս գետի վրա…

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Անկախ  «արտատարածքային միջանցքի» ստեղծման  գաղափարը  մերժելու մասին Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ  Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունից, եւ  չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին մենակ չթողնելու մասին հավաստիացումների ու  Իրանի «կարմիր գծերի»  մասին  Աստանայում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից ԱՀ նախագահ Ալիեւին օրերս  ներկայացված  զգուշացումների,  Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին, ՀՀ վարչապետի բնորոշմամբ՝ «Արեւելյան Ադրբեջանը» Նախիջեւանին կապող միջանցքի խոսույթը, եւ ցինիզմին հատուկ բառամթերքով մերժում միջանցքի փոխարեն  հայ-ադրբեջանական  սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ  հայկական կողմի առաջարկը։

Միջանցքի թեման շարունակելու հարցում  Ալիեւի «բերանը լեզու դնելու»  մեղքն անշուշտ  կարելի է բարդել  նախ եւ առաջ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշման հետ աղերս չունեցող  Ռուսաստանի բարձր ղեկավարության, ինչպես նաեւ  հայկական կողմին  ժամանակ առ ժամանակ պահանջներ (նախապայմանների փոխարեն) ներկայացնող  Թուրքիայի իշխանությունների  վրա։ 

Հայաստանի համար այս օրհասական ժամանակահատվածում, երբ ԵԱՀԿ-ը Հայաստան է գործուղում իր դիտորդներին, երբ  ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ  Նենսի Փելոսիի այցից  մեկ ամիս անց Երեւան է ժամանում Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի գլխավորությամբ մեկ այլ պատվիրակություն, երբ ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկի՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտն է վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան այցելում,  Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը՝  ռազմական ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի ու հարվածային զինատեսակների ներգրավվածությամբ, Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում  լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։

Հասկանալի է, որ Իրանի ձեռնարկած ռազմական միջոցառումն ուղղակիորեն կապված  է Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան «միջանցք» բացելու մտադրության հետ, որն անմիջականորեն առնչվում է նաեւ  Իրանի նախապես հայտարարած կարմիր գծերին։  

Անդրադառնալով ձեռնարկված ռազմական միջոցառմանը, ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը խոսել է Արաքս գետի երկայնքով անցկացվող զորավարժությունների ծավալների մասին, հավելելով, որ Իրանն այս միջոցառմամբ  հարեւան պետություններին խաղաղության եւ բարեկամության ուղերձ է հղում, իսկ թշնամիներին հասկացնել տալիս, որ  ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերը, երկրի մյուս զինված ուժերի հետ միասին, պատրաստ են վճռական պատասխան տալու բոլոր տեսակի սպառնալիքներին։

ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Ջամշիդիանը Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունների քննարկման նպատակով  նախօրեին անցկացված միջոցառման ժամանակ, անդրադառնալով Իրանի հյուսիս-արեւմտյան   շրջաններում (Արաքս գետին հարող Արեւելյան Ատրպատականի ու Արդեբիլի նահանգներ)   անցկացվող լայնածավալ զորավարժություններին, նշել է, որ  «Հզոր Իրան» նշանաբանով անցկացվող զորավարժությունը տեղավորվում է  երկրի տարբեր շրջաններում զինված ուժերի կողմից  անցկացվող այլ զորավարժանքների տրամաբանության մեջ։ Նա նաեւ նշել է, որ տվյալ զորավարժությունը 44-օրյա պատերազմից հետո անցկացված երեք զորավարժանքներից ամենածավալունն է։ Իրանական «Թասնիմ» կայքն էլ վկայում է, որ ներկա ռազմական միջոցառումը նախորդ զորավարժություններից տարբերվում է նաեւ Արաքս գետի վրա լողակամուրջներ տեղադրելու, գետանցման ու զինտեխնիկայի փոխադրման համար վարժանքներ իրականացնելու առանձնահատկություններով։

Սակայն Իրանն այս զորավարժություններով ոչ միայն արտահայտում է իր մտահոգությունը հայ-իրանական միջպետական սահմանին սպառնացող վտանգի նկատմամբ, այլեւ ցուցադրում  երկրի վերաբերմունքը  44-օրյա պատերազմի ընթացքում այսպես կոչված՝ «ազատագրված» տարածքների հրեականացման ծրագրերի հանդեպ։

Հրեաներին Ադրբեջանի «ազատագրված» տարածքներում վերաբնակեցնելու նախագիծը լրջորեն մտահոգում է  Հարավային Կովկասում շահեր հետապնդող երկրներին, այդ թվում՝  Իրանին։

Խնդիրն այն է, որ Մոսկվայի ու Թել Ավիվի միջեւ առանց այդ էլ լարված հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում  անհուսալիորեն սրվել են։  Վերջերս մամուլը հաճախ է անդրադառնում տարբեր պատրվակներով  Իսրայելի՝ Ադրբեջանի տարածք ներթափանցելու ջանքերի մասին։   Իսրայելական The Jerusalem Post-ը,  վկայաբերելով  «Միդլ Իսթ Մոնիտոր» պարբերականի նյութը,  հոկտեմբերի 10-ի համարում գրում է, որ Իսրայելը ռուսաստանաբնակ հրեաների տարհանումը կազմակերպելու նպատակով մտադիր է Ադրբեջանի տարածքում ժամանակավոր ճամբարներ կառուցել։ Իսրայելի ԶԼՄ-ները նաեւ գրում են, որ   Թել Ավիվը  զորակոչից խուսափելու նպատակով  Ռուսաստանի տարածքը լքել ցանկացող  հրեաների համար 25 միլիոն դոլար բյուջե է հատկացրել։

Չնայած կանանց իրավունքների համար ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ  Իրանի  Իսլամական Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցող ամենաերկարատեւ բողոքի ակցիաների,  երբ  ցույցերը ճնշելու համար  բիրտ ուժ կիրառելու պատճառաբանությամբ  Իրանի նկատմամբ հավաքական Եվրոպայի վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է, եւ անորոշության է մատնվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակավոր դադարից հետո ակնկալվող քննարկումների վերսկսման հարցը, եւ չնայած բազմաթիվ այլ արտաքին ու ներքին մարտահրավերների, սահմանային անվտանգության հարցն Իրանում շարունակում է մնալ  որպես  երկրի առաջնահերթ ու կարեւորագույն խնդիրներից մեկը։

 ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

Նախորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Եթե Արցախի վրա խաչ քաշենք, որեւէ հնարավորություն այլեւս չենք ունենա՝ նաեւ իբրեւ քաղաքական եւ ռազմավարական լծակ»

Հաջորդ գրառումը

Ավստրալիան հրաժարվում է Արեւմտյան Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու 2018-ի իր որոշումից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
Հրապարակախոսություն

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են. Դավիթ Անանյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Ավստրալիան հրաժարվում է Արեւմտյան Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու 2018-ի իր որոշումից

Լրահոս

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

17/06/2026

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մինչև ժամը 17:00–ն...

Սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության, ոչ թե քաղաքականության հետ. «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար

17/06/2026

Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ. հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի»...

Ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը. Հարութ Սասունյան

17/06/2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։ Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ...

Փրկարարները գտել են 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը

17/06/2026

Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018...

Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրեն Սուրենյանց

17/06/2026

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։ Այս որոշումը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական