Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրшնի նորընտիր նախագահի էթնիկ բնութագիրն ու թյուրքական աշխարհի ակնկալիքները

Գրիգոր Առաքելյան
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանի ազերիախոս ու քրդաբնակ Մահաբադ քաղաքում ծնված ու կրթություն ստացած, ազերիների ու քրդերի հետ արյունակցական կապ ունեցող  ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի քաղաքական ասպարեզում հայտնվելու պատճառով ուղղորդված վերլուծություններ են քաղաքական դաշտ նետվում, թե իբր  Իրանի գործադիր իշխանության նոր ղեկավարի հաղթանակի հարցում մեծ դերակատարություն են ունեցել Իրանի քրդաբնակ ու ազերիախոս շրջաններում բնակվող իրանցի քվեարկողները:

 «Թյուրքական աշխարհը» ներկայացնող երկրներում  այս քարոզչական հնարքն   առաջին հերթին օգտագործվում է ներքին սպառման համար: Այն    ունի նաեւ արտաքին կիրառության ոլորտ:  

Տարածաշրջանի հակաիրանական ուժերի կողմից Փեզեշքիանի էթնիկ ծագումը նաև կարող է թյուրքական աշխարհում հակաիրանական ուժերի կողմից օգտագործվել որպես համաթյուրքականության միավորման  եւ Իրանի տրոհմանը նպաստող պանթյուրքիստական տրամադրությունների բորբոքման համար, ինչպես նաեւ ներկայացվել որպես  Իրանում տիրող ազգամիջյան խնդիրների պատճառով  նախագահական ընտրություններում հակառակ ճամբարից հանդես եկող  պահպանողականների պարտությանը նպաստած գլխավոր գործոն:  
Այս իրավիճակին առանձնահատուկ  ուշադրությամբ են հետեւում հատկապես Անկարան եւ Բաքուն, փորձելով թուրքախոս Փեզեշքիանի՝  Իրանի քաղաքական ասպարեզում հայտնվելու փաստն  օգտագործել սեփական նպատակների համար, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «թուրանական միջանցքի» գործարկման միտումը:

Փեզեշքիանի հաղթանակով ոգեւորված՝ Թուրքիայի նախագահ  Էրդողանը շտապեց իր  հրճվանքն արտահայտել հետեւյալ դիտարկումով.   «Մասուդ Փեզեշքիանը թուրք է եւ Թավրիզում թուրքերենով է խոսում: Նա նաեւ Իրանի քրդաբնակ շրջաններում կարողանում է քրդերենով հաղորդակցվել: Բացի այդ, նա տիրապետում է պարսկերենին»- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաեւ փորձել էր Փեզեշքիանին ուղղված իր շնորհավորական խոսքն ասել թուրքերենով, որի համար էլ իր պաշտոնակցին հարցրել էր, թե   կարո՞ղ է նրա հետ այսուհետեւ թուրքերեն  խոսել: Իսկ Փեզեշքիանն ասել էր, որ իր իմացած ադրբեջաներենը կարող է փոխադարձաբար  թյուրընկալման խնդիրներ առաջացնել, ուստի գերադասում է թարգմանչի օգնությամբ պարսկերեն խոսել:

Ուշագրավն այն է, որ Էրդողան-Փեզեշքիան մեկ ժամ  տեւած հեռախոսազրույցից մի քանի ժամ անց,  իսլամական հանդերձանքի կանոնները չպահպանելու  պատճառով, Թեհրանում Turkish Airlines-ի  գրասենյակի աշխատանքները դադարեցվել են:

Նպատակաուղղված քարոզչության շնորհիվ Փեզեշքիանի հաղթանակի համար խանդավառությունն ու չհիմնավորված պաթոսը Թուրքիայում  այնքան մեծ է, որ թուրք հասարակության ներկայացուցիչներն էլ շնորհավորում եմ Փեզեշքիանի հաղթանակի առիթով եւ իրենց համակրանքն արտահայտում վերջինիս թուրք լինելու համար:

Հանրաճանաչ թուրք երգիչ Մահսում Քրմզըգյուլն իր ուրախությունն է հայտնել Իրանում «ազգությամբ թուրք» նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ   խոստացել  Իրանի ամենամեծ մարզադաշտերից մեկում անվճար համերգ կազմակերպել, պայմանով որ նորընտիր նախագահն, իր խոստմանը համաձայն, կանանց ազատությունների համար քայլեր կձեռնարկի:

Ներքին սպառման ու վերը թվարկված մյուս նպատակներին ծառայող Փեզեշքիանի հաղթանակի կապակցությամբ Բաքվի հրճվանքի պատճառները չեն տարբերվում Անկարային ոգեւորող դրդապատճառներից:

Փեզեշքիանին շնորհավորելու նպատակով Ալիեւի հեռախոսազրույցի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ Բաքուն համաթուրանական նախագծերի իրագործման հարցում  մեծ հույսեր է կապում ազերիախոս Փեզեշքիանի հետ:

Ալիեւը նույնպես փորձել է իր շնորհավորանքն արտահայտելիս խոսել մայրենի լեզվով, որին նույնպես խիստ հակադարձել է Փեզեշքիանը: Իրանական «mashreghnews» կայքի փոխանցմամբ՝ ԻԻՀ նորընտիր նախագահ Փեզեշքիանը, չարձագանքելով Իլհամ Ալիեւի թուրքերեն շնորհավորանքին, պարսկախոս թարգմանչի օգնությամբ է երկխոսության մեջ մտել, ու նման հակադարձումով, ինչպես իրանական կայքն է բնորոշում,  Ալիեւի «բերանին եկել»:

Շարունակելով հեռախոսազրույցի թեման, «mashreghnews»-ը հավելում է՝ «Իրանի նորընտիր նախագահի արժանապատիվ կեցվածքին զուգընթաց՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության մասին  Իրանի սկզբունքային դիրքորոշումների շուրջ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունները  մեծ նշանակություն են ձեռք բերում»:

Պատահական չէ, որ Ալիեւը, որպես դիվանագիտական ժեստ,  հրահանգել է  վերաբացել զինված հարձակման հետեւանքով  մեկուկես տարի առաջ փակված Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը, եւ խանդավառությամբ ընդունել Թեհրան այցելելու Փեզեշքիանի հրավերն ու փոխադարձաբար իր պաշտոնակցին հրավիրել այցելել Բաքու:  

Անշուշտ, Փեզեշքիանը կխորշի իր պաշտոնական այցերի ցանկի առաջին հորիզոնականներում ներառել Անկարա եւ Բաքու այցելությունները: Ըստ ամենայնի, Փեզեշքիանն առաջինը կայցելի կա՛մ  Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ  Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին, կա՛մ էլ  իր առաջին այցելությունների ցանկում կներառի  էքսնախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Իրաք նախատեսված, սակայն ավիավթարի հետեւանքով չկայացած այցը, կա՛մ տարածաշրջանում տիրող լարված իրավիճակով պայմանավորված՝ առաջինը կայցելի Սաուդյան Արաբիա:

Փեզեշքիանի էթնիկ բնույթը քարոզչական նպատակներին ծառայեցնող  մայրաքաղաքների ակնկալիքները չափավորելու համար Թեհրանի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ահմադ Քազեմին «Iranian diplomacy» կայքին է հանձնել  իր վերլուծական հոդվածը, որտեղ մասնավորապես գրում է.

«Ի հեճուկս Ադրբեջանի Հանրապետության  վարկաբեկված լրատվամիջոցների զօր ու գիշեր բարձրացրած աղմուկի, թե իբր դոկտոր Փեզեշքիանի հաղթանակով  «թուրանական միջանցքի» առնչությամբ իսլամական Իրանի հիմնարար քաղաքականությունը փոփոխության է ենթարկվելու, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Բաքվի ու Երեւանի նկատմամբ Իրանի դրացիական քաղաքականությունը մնալու է անփոփոխ»:

Շարունակելով միտքը, Քազեմին նշում է, որ այսպես կոչված՝ «զանգեզուրյան» միջանցքի գործարկման հարցում հուսահատ քայլեր անող  Բաքուն, ներքին սպառման համար,  ինչպես նաեւ հավատարիմ մնալով իր պանթուրքիստական էությանը, փորձում է Փեզեշքիանի հաղթանակին էթնիկ բնույթ հաղորդել:

Քազեմին համոզված է, որ  Ալիեւյան կլանի ներկայացուցիչը  Փեզեշքիանի անցած ճանապարհի ու Իսլամական Իրանի համակարգում  ընդունվելիք որոշումների կարգի մասին պետք է բավարար պատկերացումներ ունենա եւ տեղյակ  լինի, որ Կովկասին վերաբերող հարցերի առնչությամբ Իրանի հռչակած կարմիր գծերն անխախտելի են: Քազեմին նաեւ մեջբերում  է  ԻԻՀ նախագահի Ռայիսիի հուղարկավորության համար 2024 թ. մայիսի 21-ին Թեհրան այցելած  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ  Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արտասանած  հետեւալ խոսքերը.  

«Երջանկահիշատակ նախագահ Ռայիսին Հայաստանին վերաբերող եւ դրա շուրջ տեղի ունեցող անցուդարձերի նկատմամբ չափազանց զգայուն էր:  Անհրաժեշտ է այդ զգայուն հարցերի նկատմամբ հետեւողական մոտեցումներն ունենան իրենց շարունակությունը»:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Յասմին Դում- Թրագութը ահազանգում է՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմամբ համաշխարհային մշակույթն է աղճատվում

Հաջորդ գրառումը

Ամպրոպից առաջ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ամպրոպից առաջ

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական