Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իոսիֆ Բրոդսկին Նոբելյան մրցանակակիր է, սակայն դեռ դասագիրք չի մտնում». Երվանդ Տեր-Խաչատրյան

30/07/2020
- Վերլուծություն

Հայ  գրականության դասավանդման, կրթական չափորոշիչներում տեղ գտած նորամուծությունների մասին մամուլում եւ սոցիալական ցանցերում շարունակում են իրենց տեսակետները ներկայացնել գրականագետները, գրողներն ու տարբեր անհատ օգտատերեր:

Ի?նչը պետք է փոխել եւ ինչպե՞ս:

Գրականագետ Երվանդ Տեր- Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ երեք տասնամյակ է, ինչ մեր դասագրքերն ավերում են:

«Մեր դասագրքերից տարբեր պատճառաբանություններով տարիների ընթացքում հանվել են դասական հեղինակներ: Հանվել են հայ  գրականության ընտիր հատվածներ: Դրանց փոխարեն դասագրքերում հայտնվել են գրություններ, որոնց դժվար է բանաստեղծություն, պատմվածք կոչելը, եւ որոնք ոչ միայն գրական հայերեն չեն, այլեւ գեղագիտական, գրական ճաշակին են դեմ: Օրինակ՝ տասնյակ տարիներ  հայ գրականության ծրագրով դասավանդվել է  Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմի մի շատ գեղեցիկ հատվածը: Հայկական մի չքնաղ բնանկար, Հայաստանի հեքիաթային պատկեր, հայրենասիրություն՝ առանց ոգեկոչումենրի, պոետական փայլուն բնանկար: Մենք բոլորս սովորել ենք 3-4-րդ դասարաններում, եւ իմ սերնդի մարդիկ անգիր գիտեն այն: Հանում են այդ հատվածը, տեղը դնում են մի զառանցանք, իբրեւ թե մոդեռն մի բանաստեղծություն, որը ոչինչ չի ասում: Պատճառաբանում են, թե երեխաները չեն հասկանում բարդ բանաստեղծությունը: Ես կարող եմ ասել, որ երեխաները շատ ավելի խելոք են եւ ավելի շատ բան են հասկանում: Իմ փոքրիկ թոռնիկը զարմանում է, որ ես չեմ կարողանում հեռախոսով նամակ գրել: Նրանց ուղեղն ավելի լավ է աշխատում, քան՝ իմ սերնդինը: Այդ ինչպե՞ս է, որ մենք ընկալում էինք Խորենացուն, Նարեկացուն, Խաչատուր Աբովյանին, մյուսներին, իսկ ժամանակակից երեխան չի կարող հասկանալ նրանց: Եթե մեր լեզուն մեր գրական տեքստերի մեջ, Պռոշյանի, Աբովյանի ստեղծագործություններում, արտահայտվում է բարբառով, ապա բարբառը հայոց լեզու է: Բարբառն ավելի հարուստ է, քան մեր գրական լեզուն, որը հազիվ 150 տարվա պատմություն ունի: Ես կազմել եմ 500 էջանոց  «Հայկական մանկական բանաստեղծության անթոլոգիա»:  Ես թերթել եմ արեւմտահայ մանկական գրական հանդեսները՝ սկսած 1885 թվականից, արեւելահայ մանկական բոլոր հանդեսները, «Պիոներ կանչն»՝ առաջին օրվանից, «Պիոներ» ամսագիրն՝ առաջին օրվանից, որպեսզի այդ ժողովածուն կազմեմ: Այսինքն՝ ես վերացական չեմ խոսում: Բայց մենք հիմա այնպիսի երեւույթի դեմ ենք կանգնած, որի դեմ ոչինչ չենք կարող անել: Շիլլերն ասում է՝ «Տգիտության դեմ անզոր են անգամ աստվածները»: Ես չգիտեմ, թե այսօր հայ գրականությունը ոչ պետքական համարողներից քանիսը գիտի մանկական բանաստեղծություն: Լավ կլիներ, որ տեսնեինք, թե այդ մարդիկ հայերեն գրագետ թելադրություն գրել գիտե՞ն, թե՞ ոչ: Սա ինձ համար ողբերգություն է: Դասագրքերի հարցը մեկ օրում չեն լուծում: Թումանյանն ու Շանթն էին դասագրքեր կազմում: Այն դասագրքերը, որոնցով մարդիկ տասնյակ տարիներ սովորում էին, մշակվել են: Այնտեղ, իհարկե, ավելորդ բաներ կային ընկեր Լենինի, ընկեր Ստալինի մասին: Եթե դրանք հանում էինք,  մնում էր մաքուր գրականությունը: Այսօր անգետ մարդիկ ավերում են եղածը: Իսկ վաղն իրենք չքմեղանալու են, ինչպես 37 թ. եկեղեցին քանդողները, մարդկանց գնդակահարողները, որոնք ասում էին՝ ժամանակն այդպիսին էր: 90-ականներին մի մարդ, որը Րաֆֆուն հայհոյում էր հեռուստատեսությամբ, թե նրա կերտած կերպարը՝ Սամվելը, սպանել է իր հորը, կրթության նախարար էր: Ուրեմն՝ բոլորը հիմար են, որ մեծագույն գրող են համարում Տուրգենեւին, որի «Տարաս- Բուլբա» վիպակում հայրը սպանում է սեփական որդուն: Կամ՝ Վ. Հյուգոյի «93 թվականը» վեպի հերոսն է իր հոգեզավակին մահվան դատապարտում»,- ասում է գրականագետը:

Մեր հարցին, թե ինչ չափանիշներով պետք է ընտրել ժամանակակից հայ գրողներին, երբ չկան նրանց ստեղծագործություններին վերաբերող անաչառ քննադատություններ, Երվանդ Տեր-Խաչատրյանն արձագանքեց. «Ժամանակակից գրողները պետք է արժեւորվեն իբրեւ գեղարվեստական գրականություն ստեղծողներ, որպեսզի իրավունք ունենան դասագիրք մտնելու: Ցույց տվեք մի վերլուծական աշխատություն, որում ժամանակակից գրողների ստեղծագործությունները վերլուծության են ենթարկվել, եւ ապացուցված է, որ դրանք արժեք են ներկայացնում: Իոսիֆ Բրոդսկին վախճանվել է 1996թ., Նոբելյան եւ այլ մրցանակների դափնեկիր է, բայց նա դեռ դասագիրք չի մտնում: Ժամանակը դեռ պետք է արժեւորի նրան: Իսկ ժամանակակից գրողների մեջ կան մարդիկ, որոնց ես դասավանդել եմ, եւ նրանք հայերեն գրագետ նախադասություն չէին կարողանում գրել: Մինչդեռ՝ գրողը լեզվի մարգարեն է: Իսկ հայոց լեզվի գրական արտահայտությունը Բակունցի, Տերյանի, Չարենցի գրականությունն է»:

Թագուհի Հակոբյան

Նախորդ գրառումը

Արծրուն Ավագյանը՝ «կրկնուսույցների խռովության» եւ բանասիրականի տեղերը կրճատելու մասին (Առավոտ)

Հաջորդ գրառումը

USAID Armenia-ն գնահատել է հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

USAID Armenia-ն գնահատել է հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտը

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական