Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու են Իրանն ու Իսրայելն ատում մեկը մյուսին. հինգ գլխավոր պատճառ

Գեղամ Մկրտչյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
80
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս երկու երկրները բացահայտ կերպով միմյանց թշնամի են կոչում՝ մեղադրելով ամեն տեսակ հանցանքներում: Բայց իրան-իսրայելական հարաբերությունները ոչ միշտ են եղել այսքան սառը. դրանց սրման են հանգեցրել հինգ գործոններ:

Ի՞նչն է առաջ բերել վաղեմի հակամարտությունը եւ ի՞նչ պատճառներ են Իրանին ու Իսրայելին խանգարում հաշտվել: Այդ մասին է ռուսական Նյուզ.ռու կայքից ստորեւ թարգմանաբար, փոքր հապավումներով ներկայացվող հոդվածը:

Ժամանակակից Իրանի տարածքում հրեական համայնք է դարերով ապրել: 20-րդ դարի առաջին կեսին, երբ Պարսկաստանում իշխանության եկավ Փեհլեւիների արքայատոհմը, այդ ազգի նկատմամբ վերաբերմունքը բավական բարյացակամ էր: Նոր կառավարությունն այդ ժամանակ հրեական դպրոցները ներառեց կրթական ընդհանուր համակարգի մեջ եւ չեղյալ համարեց մի շարք խտրական օրենքներ:

Այդուհանդերձ Իրանը չէր աջակցում Պաղեստինում հրեական պետության վերստեղծման գաղափարին: Երբ 1948 թվականին Իսրայելը անկախություն հռչակեց, Թեհրանն առաջիններից մեկը դեմ հանդես եկավ այդ որոշմանն ու երկիրը ՄԱԿ ընդունելուն: Բայց դիրքորոշումը շուտով փոխվեց: 1949-ին Թուրքիան մահմեդական երկրներից առաջինը ճանաչեց Իսրայելը, 1950 թվականին նրան հետեւեց Իրանը:

Հետզհետե երկրները սկսեցին համագործակցել: Իսրայելցիներն աշխատում էին իրանական խոշոր շինարարական նախագծերում, իսկ Թեհրանն իր մասնագետներին ուղարկում էր կրթություն ստանալու Իսրայելի բուհերում: Պետությունները միասին աջակցեցին Իրաքի քուրդ անջատողականներին: 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո Իրանը տարածաշրջանում միակ երկիրն էր, որն արգելք չկիրառեց Իսրայելից նավթի մատակարարումներին:

Այդուհանդերձ, Փեհլեւի շահի կառավարությունը փորձում էր չցուցադրել իսրայելցիների հետ շփումները՝ վախենալով փչացնել արաբական աշխարհի հետ առանց այն էլ բարդ հարաբերությունները:

Երկու երկրների հարաբերություններում շրջադարձային պահը եկավ 1970-ականների վերջին: Այդ ժամանակ Իրանում ուժեղացել էին հոգեւորականների դիրքերը: Իսլամական հեղափոխության ապագա առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնին բացահայտ հայտարարեց, որ Իսրայելը Իրանը վերածել է իր ռազմաբազայի եւ  ներթափանցել է երկրի կյանքի բոլոր ոլորտները՝ երկիրը ոչնչացնելու եւ նրան տիրանալու համար: Առաջնորդի գաղափարներն աջակցություն գտան ժողովրդի մեջ:

1979 թվականին Իրանում հեղաշրջում կատարվեց: Փեհլեւիի իշխող ռեժիմն ընկավ, իսկ շահին փոխարինեց այաթոլլա Խոմեյնին: Նոր հոգեւոր առաջնորդը Արեւմուտքը հրապարակայնորեն հայտարարեց «մեծ սատանա», իսկ Իսրայելը՝ փոքրը: Թեհրանը խզեց բոլոր պաշտոնական կապերը հրեական պետության հետ եւ փակեց համատեղ նախագծերը: Իսլամական Հանրապետությունում սկսվեցին հրեական համայնքի հալածանքները: Հրեական սփյուռքը զրկեցին  խորհրդարանում միակ տեղից:

Մահապատիժները եւ ունեցվածքի բռնագրավումը հանգեցրին նրան, որ հրեաները սկսեցին ակտիվ արտագաղթել Իրանից: Հրեական էլեկտրոնային  հանրագիտարանի տվյալներով՝ 1979-1984 թվականներին Իսլամական Հանրապետությունից հեռացել է մոտ 55 հազար մարդ՝ 80-հազարանոց համայնքի կեսից ավելին:

Իրանի նոր ղեկավարությունը վերանայեց երկրի դիրքորոշումը տարածաշրջանում: Թեհրանը սկսեց իրեն դրսեւորել որպես Իսրայելի հետ մահմեդական երկրների հաշտեցման գլխավոր հակառակորդ: Մերձավոր Արեւելքի երկրներում սկսեցին հայտնվել Իրանին հավատարիմ խմբեր եւ կազմակերպություններ. Լիբանանում՝ «Հեզբոլլահ»-ը, Եմենում «Անսար Ալլահ»-ը, Իրաքում «Հաշդ ալ-Շաաբի»  աշխարհազորը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը եւ այլք:

Թեհրանը հերքում է այդ խմբավորումների հետ որեւէ կապը, սակայն դրանք հաճախ գործում են ի շահ նրա եւ հայտարարում են նման սկզբունքներ: Օրինակ, «Հեզբոլլահ»-ը հավաքական Արեւմուտքն ու Իսրայելը համարում է  գլխավոր թշնամիներ եւ պարբերաբար հրետակոծում է Իսրայելի տարածքը: Այդպես էր եւ  ապրիլի 14-ին հրեական պետության վրա Իրանի հարձակման ժամանակ:

Իսրայելի պաշտպանության բանակն էլ («Ցահալ») թիրախավորում է իրանամետ խմբավորումների դիրքերը: Ապրիլի 13-ին այն հայտնեց Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին եւ  հրամանատարական կետերին հասցրած հարվածի մասին:
Իսլամական հեղափոխությունից եւ Իսրայելի հետ հարաբերությունների խզումից հետո Թեհրանը բացահայտորեն աջակցեց Պաղեստինին, որը պաշտոնապես չճանաչվեց որպես պետություն: Իրանում իշխանափոխությունից մի քանի օր անց ամբոխն ավերեց Իսրայելի դեսպանատան շենքը, այն հանձնվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպությանը: Բացի այդ, 1979 թվականի օգոստոսի 17-ը հանրապետությունում հռչակվեց Երուսաղեմի օր՝ ի նշան մահմեդականների ինքնիշխանության իրավունքներին համերաշխության:  

Այսօր Իրանի ղեկավարությունը շարունակում է աջակցել պաղեստինցիներին: Նա Իսրայելի հետ 2023 թվականի հոկտեմբերին սկսված զինված հակամարտությունում հանդես է եկել Համասի կողմում: Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է, որ Թեհրանն ուրախ կլինի պաղեստինյան շարժման հաղթանակի համար եւ նրան կտրամադրի «ցանկացած ոչ նյութական օգնություն, որը միայն կկարողանա»:

Պետությունների հարաբերություններում գայթակղության քար են մնում Իրանի  միջուկային մշակումները: 1990-ականներին Թեհրանը սկսեց վերակենդանացնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ հետազոտական   ենթակառուցվածքները: 2000-ականների սկզբին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնեց, որ իրանական օբյեկտներում հայտնաբերվել են խիտ հարստացված ուրանի հետքեր, որը հարմար է նման սպառազինության  արտադրության համար:  

Իսրայելը բազմիցս անհանգստություն է արտահայտել, թե Իրանում կարող են  միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ կատարվել: Վերջին տարիներին Իսրայելի իշխանությունների հռետորաբանությունն ավելի կոշտ է դարձել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակ առաջ ասել է. «Եթե դուք ցանկանում եք Իրանին հետ պահել միջուկային ռազմական տերություն դառնալուց, ապա դրա միակ  ճանապարհը իրական ռազմական սպառնալիքի ստեղծումն է: Սա մեր բոլորի պարտականությունն է»: Քաղաքական գործիչը նշել է, թե Իսրայելը «որոշ օպերատիվ ջանքեր է ձեռնարկել», որոնք խանգարել են հանրապետությանը միջուկային զենք ստանալ: Նեթանյահուն չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը: Իրանում 2010-ականների սկզբից մի շարք հարձակումներ են տեղի ունեցել  միջուկային ֆիզիկայի մասնագետների եւ միջուկային արդյունաբերության օբյեկտների վրա: 2020 թվականի նոյեմբերին ռոբոտացված գնդացրից գնդակահարվեց իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր Իրանի պաշտպանության նախարարությանը կից գիտահետազոտական   կենտրոնը: «Նյու Յորք Թայմս»-ը գրեց, որ մահափորձը կազմակերպել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը՝ «Մոսադ»-ը, իսկ այդ պլանին հավանություն է տվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Թեեւ Իրանի ու Իսրայելի միջեւ հակասությունները շատ տարիներ պահպանվում  են, սակայն բանը ուղիղ հարվածների երկար ժամանակ չէր հասել: Ավելի հաճախ երկրները միմյանց հակադրվել են երրորդ պետությունների տարածքում: Ընդսմին՝ նրանք հիմնականում չեն հաստատել իրենց մասնակցությունը հարձակումներին: Ժամանակ առ ժամանակ Իրանի զինվորականները հարձակվում են Իսրայելի հետ կապված նավերի վրա: Վերջին նման միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը գրավեցին MSC Aries բեռնարկղատար նավը: Այն ընթանում էր Պորտուգալիայի դրոշի ներքո, սակայն պատկանում էր իսրայելցի գործարար Էյալ Օֆերի «Զոդիակ գրուպ» կոնցեռնին:  

Իսրայելին կասկածում են Իրանի բարձրաստիճան զինվորականների դեմ մահափորձերում: 2022 թվականին Թեհրանում սպանվեց ԻՀՊԿ գնդապետ Հասան Սայադ Խոդային: Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի տեղեկության՝ նրա վերացման հետեւում կանգնած են եղել իսրայելական հատուկ ծառայությունները: Թերթի աղբյուրների տվյալներով՝ հարձակման կազմակերպիչները մահափորձի մասին փակ  խողովակներով ծանուցել են ԱՄՆ-ին:

Իրանի եւ Իսրայելի առաջին խոշոր ուղղակի բախումը տեղի ունեցավ ապրիլի 1-ին, երբ Ցահալը հարված հասցրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը: 

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը քողարկում Ադրբեջանի հանցագործությունները

Հաջորդ գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների բալանսավորման փո՞րձ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների բալանսավորման փո՞րձ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական