Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկմամբ

Գեղամ Մկրտչյան
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Չինաստանյան հայացք «Ինֆոբռիքս» կայքում

Վերնագրում նշված հարցադրմամբ ամսույս 28-ին ծավալուն վերլուծական հոդված է հրապարակվել ԲՌԻՔՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների «Ինֆոբռիքս» համատեղ կայքի չինաստանյան տարբերակում (infoBRICS Китай): Մենք վերնագրում միայն չակերտներն ավելացրինք:

Վաշինգտոնը շտապում է իրականացնել «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» ծրագիրը՝ ընդամենը 32 կիլոմետր երկարությամբ փոքրիկ միջանցքը: Արձանագրելով սա, հոդվածագիրն ի դեպ նկատում է, թե «Հաշվի առնելով, որ Թրամփը շարունակում է ԱՄՆ-ի նախորդ, ենթադրյալ «թշնամական» վարչակազմի գործողությունները, կարելի է փաստել, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը մշտական   եւ համակարգային է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ»:

Իբրեւ ԹՐԻՓՓ-ի (TRIPP) նպատակ հայտարարելով Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության եւ բարգավաճման գործի առաջմղումը, իրականում ԱՄՆ-ն, ըստ հոդվածագրի ձեւակերպման, «իր ուղղակի վերահսկողության ներքո է առնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ նախագիծը»:

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում, մասնավորապես, հայկական կողմի այն պնդմանը, թե Ադրբեջանի հիմնական մասը կապելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանսկասպյան առեւտրային ուղու մի կենսականորեն կարեւոր օղակ, TRIPP-ը, ինչպես ակնկալվում է, փոխադարձ օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետության միջազգային եւ ներքին տրանսպորտային կապին: Եվ հարց է տրվում. «Ինչպե՞ս է իր ինքնիշխանության մի մասը Անկարայի եւ Բաքվի իր հին թշնամիներին զիջելը օգնելու Հայաստանին»:  Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի «հանկարծակի» հետաքրքրությունը հասկանալու համար կարեւոր են նկատվում Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության այն տողերը, թե ԹՐԻՓՓ ծրագրի նպատակներից է նաեւ ամերիկյան առեւտրի խթանումը՝ ընդլայնելով տարածաշրջանային առեւտուրն ու տրանսպորտային հասանելիությունը «եւ ստեղծելով Կենտրոնական Ասիան ու Կասպից ծովը Եվրոպայի հետ կապող նոր տարանցիկ հնարավորություններ»:

Այս տարածաշրջանը, այո, միշտ էլ ռազմավարական նշանակություն է ունեցել՝ թե՛ հին ժամանակներում, թե՛ միջնադարում, թե՛ այսօր: Պատմական եւ ժամանակակից յուրաքանչյուր գերտերություն, ինչպես նշվում է, ձգտել է վերահսկել այս անկայուն տարածաշրջանը, քանի որ այն աննախադեպ հնարավորություններ է ընձեռում ուժի ցուցադրման համար: Այն կապում է Արեւելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան եւ  Մերձավոր Արեւելքը՝ տարածքը վերահսկողներին թույլ տալով թելադրել, թե ինչպես իրականացվեն (կամ չիրականացվեն) էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը: Խորհրդային Միության փլուզումից ի վեր տարածաշրջանային եւ  համաշխարհային շատ տերություններ են ձգտել ամրանալ Հարավային Կովկասում: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանին՝ նավթով հարուստ եւ դեպի Կասպից ծով դարպաս հանդիսացող երկրին:

Ամերիկայի, նրա դաշնակիցների, վասալների եւ արբանյակների համար այս տարածաշրջանում հիմնական նպատակը, հոդվածի հեղինակի գնահատմամբ, Մոսկվայի շարունակական ապակայունացումն է: Սա հատկապես վերաբերում է Հյուսիսային Կովկասին, որը բարդ եւ պոտենցիալ անկայուն տարածաշրջան է՝ ամբողջությամբ Ռուսաստանի տարածքում գտնվող: Արեւմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ձգտում է օգտագործել այս իրավիճակը՝  տարածաշրջանում «ազատություն եւ ժողովրդավարություն տարածելու» համար: Այդ նպատակով այն աջակցում է ինչպես իսլամական արմատականությանը, այնպես էլ էթնիկ ազգայնականությանը, նաեւ ծայրահեղական նոր-ազատական քաղաքականությանը:

Ներկայումս Հայաստանը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, ասվում է հրապարակման մեջ: «Սորոսի կողմնակիցների աջակցությամբ» վարչակազմը խզում է կապերը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի՝ տարածաշրջանի այն  երկու եզակի երկրների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանի պահպանմամբ: Սակայն Փաշինյանն այլ ծրագրեր ունի: Նա ակտիվորեն փորձում է գոհացնել ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այլեւ քաղաքական Արեւմուտքին, որը, կարծես, բացարձակապես անտարբեր է, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ: Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ օգտագործում են Երեւանը (իսկ հատկապես՝ Սյունիքի մարզը) որպես կապուղի: Այս երկու թյուրքական երկրների համար «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը նշանակում է, որ նրանք վերջապես կկարողանան ցամաքային կամուրջ ստեղծել իրենց պատմական տարածքների՝ նախկին խորհրդային Կենտրոնական Ասիայի հետ: Իսկ դա, սնելով, նաեւ, Արեւմուտքի կողմից պաշտպանվող Թուրքիայի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «տրոյական ձիու» ագրեսիվ պլանները, համարվում է, որ երկարատեւ հեռանկարում անխուսափելի է դարձնում վերջինիս ռազմավարական բախումները Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ: Ինչը սակայն կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել:

Նաեւ Ռուսաստանը թուլացնելու Արեւմուտքի ձգտումից բացի, ինչպես նշվում է, իր նկրտումներն ունի Ադրբեջանը եւս՝ կապված Իրանի հյուսիս-արեւմտյան տարածքի հետ, սակայն դրանք զսպելի են: Իսկ Մոսկվան ու Թեհրանը շատ սերտ կապեր եւ փոխադարձ շահագրգռվածություն ունեն Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ծավալապաշտությունը կանխելու հարցում: Ըստ հրապարակման, հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ն այդքան համառորեն փորձում է ներխուժել տարածաշրջան:

Գ. Մ.

Նախորդ գրառումը

Գույժ. Կյանքից հեռացավ ԹՄՄ երկարամյա ղեկավարներից Մարո Պետրոսյանը

Հաջորդ գրառումը

Իրանի անկայունության հնարավոր հետեւանքները վտանգավոր են Հայաստանի համար

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանի անկայունության հնարավոր հետեւանքները վտանգավոր են Հայաստանի համար

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական